livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

politik2Վերջին տարիներին արդեն անհնար է քաղաքական եւ հասարակական գործունեությունը պատկերացնել առանց կանանց:

Անգլիայի նախկին վարչապետ ՄԱՐԳԱՐԵՏ ԹԵՏՉԵՐԻ կարծիքով իդեալական կինը պետք է զբաղվի միայն տնային գործերով: Այս կարծիքի հետ համաձայնել այսօր դժվար է: Գնալով մեծանում եւ հզորանում է այն կանանց բանակը, որոնք մուտք են գործում մեծ քաղաքականություն:

Պակիստանի կին վարչապետ ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՏՈՆ քաղաքականության աշխարհում սենսացիա առաջացրեց: Արհամարհելով բանտարկության ժամանակ կրած տառապանքները` հոր ողբերգական մահից հետո, ունենալով նորածին երեխա ընդգրկվեց դժվարին նախընտրական մարաթոնի մեջ: Նրան սպառնում էր նաեւ ֆիզիկական հաշվեհարդարը, բայց, նրա կամքի ուժը հաղթահարեց եւ այդ վախը: Եւ նա հաղթեց:

Իսկ քիչ ավելի ուշ, Պակիստանի հարեւանությամբ` Բանգլադեշում, հայտնվում է նոր վարչապետ` ՀԱԼԵՅԴԱ ԶԻԱՆ: Այս կինը կրկին ցրեց «արեւելքի լռակյաց կանայք» տարածված կարծիք արտահայտության քարացած իմաստը: Հալեյդան դարձավ 115 մլն բնակչություն ունեցող երկրի առաջին կինը, որը հասավ նման բարձր պաշտոնի: Այդ համակրելի կնոջ համար քաղաքական ազդեցության պայքարը, որը տեւեց տասը տարի, սկսվել էր ողբերգությամբ: Խռովարարները սպանել էին նրա ամուսնուն` երկրի նախագահ գեներալ Ռահմանին: Այրին որոշեց շարունակել նրա գործը եւ գլխավորեց սկսվող դիկտատուրայի պառլամենտական ընդդիմությունը: Նրա հետ փորձում էին լեզու գտնել ե՛ւ քնքշությամբ, ե՛ւ կոպտությամբ: Չստացվեց: Հալեյդան շարունակում էր ասպետորեն պայքարել իր հակառակորդների դեմ բաց երեսկալով: Եվ, եկավ հաղթանակը: Իշխանության գլուխ անցնելու հանդիսությունը այն պահն է, երբ հասկանում ես, թե որքան ծանր է լինել առաջին լուծը:

politikՓոքրիկ Նիկարագուայում ժողովուրդը եւս նախընտրեց կնոջը: Այն կնոջը, որը միայն խաղաղություն էր խոստանում: Նիկարագուայի ճերմակահեր գեղեցկուհի նախագահ ՎԻՈԼԵՏԱ ԴԸ ՉԱՄՈՐԱՆ շատերի համար դարձավ մայրական խոհեմ իշխանության խորհրդանիշ: Նա մարդու կյանքը բարձր էր դասում ամեն տեսակի սկզբունքներից քաղաքականությունից, գաղափարախոսությունից: Մի բան, որ հաճախ մոռանում են տղամարդ քաղաքագետները:

ԿԱՐԱՍՈՆ ԱԿԻՆՈ` այրի Ակինո: Հեռուստախցիկներն ակնապիշ հետեւում էին ֆիլիպինյան նախագահի հայացքին: Երբ նա դիմում էր իր ժողովրդին հերթական հեղաշրջման պահին: Հենց նոր նրան հայտնել էին, որ մարտի ժամանակ վիրավորվել է որդին: Ո՞վ էր նա այդ պահին՛ մայր Կարասո՞ն, թե՞ նախագահ Կարասոն:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԴԱՆԻԱՑԻՆ ծնվել է 1353 թվականին, 23 տարեկան հասակից նա գահակալել է եւ մոտավորապես 40 տարի կառավարել  սկանդինավյան 3 պետությունները` Նորվեգիան, Դանիան եւ Շվեդիան: Իր կողմից ստեղծված այս պետությունների միությունը գոյատեւեց 126 տարի, որն ապացուցում է թագուհու քաղաքական սկզբունքայնությունն ու կենսունակությունը:

16-րդ դարում Անգլիայի թագուհի ԵԼԻԶԱՎԵՏԱ ԱՌԱՋԻՆԸ կառավարեց 45 տարի:

1717 թվականին ծնված ավստրիացի հերցոգուհի ՄԱՐԻԱ ԹԵՐԵԶԱՆ իշխանության ղեկն իր ձեռքին է պահել 40 տարի:

Ռուսաստանի առաջին կառավարողներից էր իշխանուհի ՕԼԳԱՆ: Հանգիստ, հավասարակշռված քաղաքագետ, որն իր դիվանագիտական հմտությամբ եւ խելքով նվաճել էր Բյուզանդիայի կայսրին:

Կայսրուհի ԵԼԻԶԱՎԵՏԱՅԻՆ մեղադրում էին դանդաղկոտության մեջ` պետական որոշումներ կայացնելիս, բայց դա եւս քաղաքական ողջախոհության արտահայտություն էր:

Իսկ ԵԿԱՏԵՐԻՆԱ ԵՐԿՐՈՐԴԸ Իվան Երրորդի եւ Պետրոս Առաջինի հետ համահավասար կիսեց Մեծ տիտղոսը:

Նորվեգիայի վարչապետ ԳՐՈՒ ՀԱՐԼԵՄ ԲՐՈՒՆԴՏԼԱՆԴԸ 4 երեխաների մայր էր եւ 4 թոռների տատ:

ՄԱՐԳԱՐԵՏ ԹԵՏՉԵՐԸ իշխանության գլուխ անցավ 1979 թվականին, երբ Մեծ Բրիտանիան կանգնած էր ճգնաժամի եզրին: Այն խստությունը եւ վճռականությունը, որ նա հանդես բերեց` փրկեցին երկիրը: Կին, որի մասին ասում էին  «64 տարեկանում նա ավելի գեղեցիկ է, քան՛ 10 կամ 20 տարի առաջ»:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչ ԷԼԻԶԱԲԵԹ ՌԵՆԻՆ առաջարկեցին զինված ուժերի նախարարի աթոռը:

Եվ այսպես, կանայք գալիս են...

ՏԱՐԲԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՀ ԳՆԱՑԱԾ ԿԱՆԱՅՔ

politik1ՄԱՐԻ ԱՆՏՈՒԱՆԵՏ(1755-1793թթ.) Ֆրանսիայի թագուհի: Եղել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի կինը, Ավստրիայի կայսեր Ֆրանց Առաջինի դուստրը: Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում կազմակերպել եւ ոգեշնչել է հակահեղափոխական դավերն ու օտարերկրյա ինտերվենցիաները: Միապետության տապալումից հետո նա ձերբակալվում է եւ դատարանի որոշմամբ գլխատվում:

ԱՆՆԱ ԲՈԼԵՅՆ. Անգլիայի թագուհի, ծնվել է 1507 թվականին, եղել է Անգլիայի թագավոր Հենրի 8-րդի 2-րդ կինը եւ Անգլիայի թագուհի Էլիզաբեթ առաջինի մայրը: Հենրի 8-րդի ամուսնալուծությունը իր առաջին կնոջ` Եկատերինա Արագոնսկայի հետ եւ 1533 թվականին ամուսնությունը Ա. Բոլեյնի հետ պատճառ են հանդիսացել Հռոմի պապի հետ ընդհարման, որովհետեւ նա չէր ընդունում թագավորի բաժանությունն ու նոր ամուսնությունը: Շուտով Բլեյնին մեղադրելով ամուսնական անհավատարմության մեջ` Հենրի 8-րդի հրամանով մահապատժի են ենթարկել: 1536 թվականին` 29 տարեկան հասակում նա գլխատվել է:

ԱԼԻՍ ԹԱԳՈՒՀԻ-Կիլիկյան Հայաստանի թագուհի: Ալիս թագուհու մասին տեղեկություններ շատ քիչ են politik3պահպանվել, կամ մեր պատմիչները շրջանցել են: Հայտնի է միայն, որ նա եղել է Լեւոն Ե-ի կինը: Լեւոնի անչափահասության պատճառով(10 տարեկանում թագավոր էր), երկիրը կառավարել է Կոռիկոս բերդի տեր Օշինը եւ իր աղջկան` Ալիսին ամուսնացրել Լեւոն Ե-ի հետ: Մի քանի տարի անց չափահաս դարձած Լեւոն Ե-ն խաչակրաց արշավանքի հորդորներով դիմել է եվրոպացիներին եւ իր կնոջը` Ալիսին, որն ընդդիմանում էր նրա լատինամոլ քաղաքականությանը, 1329 թվականին մահապատժի է ենթարկվում:

ՄԱՐԻ ՍՏՅՈՒԱՐՏ- Շոտլանդիայի թագուհի: Ծնվել է 1542 թվականին եւ դեռ շաբաթը չլրացած դարձել Շոտլանդիայի թագուհի: 16 տարեկան հասակում ամուսնացել է Ֆրանսիայի թագաժառանգ Ֆրանցիսկ 2-րդի հետ: Այրիանալով, 1561 թվականին վերադառնում է Շոտլանդիա: Որպես Անգլիայի թագավոր Հենրի 7-րդի ծոռ` հավակնել է նաեւ անգլիական գահին: Ճակատագրի բազմաթիվ խաղերից հետո մեղադրվելով իր 2-րդ ամուսնու` լորդ Դարնլիի սպանության մեջ, ստիպված հրաժարվել է գահից` որդու օգտին եւ փախել Անգլիա: Այնտեղ Էլիզաբեթ թագուհու հրամանով բանտարկվել է: Փախուստի բազմաթիվ անհաջող փորձերից հետո, մոտ 20 տարի անց` 1587 թվականին, Էլիզաբեթ թագուհու հրամանով գլխատվում է: Եվ ինչպես գրում է Ս. Ցվայգը. «Նա հպարտ է, ի ծնե թագուհի լինելով, կարողանում է տիրապետել իրեն, վախի ոչ մի նշույլ, անհանգստության ոչ մի նշան, քանզի գիտի, որ իր յուրաքանչյուր ժեստ, շարժում պատմության հիշողությունում է գրվելու»:

Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում