livemarks sitemap
Ուրբաթ, Հուլիսի 10, 2020

 

feministԵթե հետեւենք վերջերս փողոցներում տեղի ունեցող իրադարձություններին ու զարգացումներին, ապա կհասկանանք, որ գնալով հայ ազգը կորցնում է դարերի խորքից եկած իր ինքնատիպությունն ու սեփական դիմագիծը: Երիտասարդ աղջիկները զբաղվում են ինքնապախարակմամբ ու սոցիալական ցանցերով տարածում են սեփական անձի վերաբերյալ նեղ անձնական կյանքից տարբեր մանրամասներ, կարծես դրանով եւս մեկ անգամ ապացուցելով իրենց անճարությունն ու անկարողությունը:

Իզուր չեն ասում, որ երեխային դեռ օրորոցից է պետք դաստիարակել: Որոշ ծնողներ էլ կասեն, թե նամուսով աղջիկ ունեն, թե որ իրենք ադաթով շարժվող ընտանիք են եւ նմանատիպ այլ բաներ: Սակայն արի ու տես, որ նույն ադաթավոր ու իբր պարկեշտ աղջիկը ընկնելով անհասկանալի ծագումնաբանություն ունեցող  շրջապատ ու գայթակղվելով եւվրոստանդարտների բարքերով, փողոցում նստած, ամոթը կորցրած կարդում է այնպիսի հայտարարություններ, որ անգամ իրենց փոխարեն ամաչելով՝ ստիպված մեջբերում ենք. ՛՛Ուզում եմ՝ ինձ չասեն գնամ կոֆե դնեմ: Ուզում եմ բարձր ձայն հանել սեքսի ժամանակ, առանց անբարոական պիտակվելու՛՛ եւ այլն:

karineԴրսից հովանավորվող ֆեմինիստական շարժման դրսեւորումների մասին զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ.՛՛ Նախ ես ուզում եմ նշել, որ ամուր, առողջ ընտանիքի կողմնակիցն եմ: Որպեսզի ընտաիքը առողջ լինի մենք պետք է որոշակի արժեքներ պահպանենք: Դա միշտ է եղել այդպես ու հուսով եմ, որ այդպես էլ շարունակվելու է: Եթե մենք ուզում ենք հասնել քրիստոնեական արժեքներին, պետք է ետ նաենք, ինչպես նաեւ առաջ, սակայն դրա հետ մեկտեղ պահպանելով մեր ավանդականը, այսինքն ամեն ինչ խաթարելով չէ: Իհարկե, ես կողմ եմ, որ կանանց իրավունքները պաշտպանվեն, անգամ օրինագիծ ենք ընդունել կանանց ու տղամարդկանց հավասար  իրավունքների մասին: Սակայն այս հարցը ես դիտում եմ այլ հարթության մեջ՝ անձնական կյանքի մասին մանրամասները պետք չէ բարձրաձայնել նման կերպ, առավել եւս բղավել այդ մասին: Այն կանայք, որոնք իրականում կարողանում են իրենց անձնական կյանքը կազմակերպել, նրանք երեւի թե նման բաներ չեն անի: Եվրոպայում տեսել եմ բազմաթիվ կանանց, ովքեր պայքարել են իրենց իրավունքների համար: Դրանով իսկ նրանք պայքարել են հենց տղամարդկանց դեմ: Այսինքն նման քայլերով կանայք ոտնահարում են տղամարդկանց իրավունքները: Բայց միշտ չէ, որ այդ կանայք բավարաված են լինում:

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կին ցանակնում է իր կողքին տեսնել ուժեղ տղամարդ, սակայն նման մարդ կողքին ունենալու համար պետք է առաջին հերթին հենց տղամարդկանց օգնել: Տղամարդն ու կինը առհասարակ տարբեր էակներ են՝ իրար լրացնող բայց երբեք իրար դեմ չպայքարող: Դրա համար նրանց ճիշտ միավորման համար է, որ առողջ ընտանիք է ստեղծվում: Շատ եմ ուզում, որ մեր փոքրիկ ազգը, որը շատ մեծ խնդիրներ ունի, չգնա այնպիսի արժեքների ետեւից, որոնք կարող են խաթարել մեր բնությունը, որովհետեւ դա ոչ մի լավ բանի չի բերելու: Այնուամենայնիվ երջանիկ են այն կանայք, ովքեր կարողանում են շատ սիրել եւ սիրվել:  Եթե կինը շատ է տալիս սեր եւ ջերմություն, ապա նա դրա տասնապատիկն է ստանում, նույնը կարող է լինել հակառակ դեպքում, սակայն բացասականը միշտ չէ, որ սպասված ժամանակ է վերադառնում ու ոչ այնտեղից, որտեղից սպասում են: Կյանքում պետք է զգույշ լինել: Կարծում եմ, անգամ շատ գումարների դեպքում մարդիկ չեն կարող ոչ գնել անցյալը, ոչ էլ խմբագրել իրենց կենսագրւթյունը: Պետք է մարդ կարողանա ապրել այնպես, որ հարգանք ու հեղինակություն ունենա:

Դե իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ էլ հավելեց. ՛՛ Ես ընդհանրապես  կողմնակից եմ պրոֆեսիոնալական շարժմանը,  եւ բոլորվին չեմ ուզում այդ պրոֆեսիոնալիզմի մեջ տեսնել, այսպես կոչվող,  սեռը: Հետեւաբար սեռի ծայրահեղացումը չեմ կարծում, որ կարող է շատ լավ ազդեցություն  ունենալ: Առավել կողմնակից եմ նրան, որ մարդուն դիտարկենք որպես ռեսուրս, որպեսզի մենք հենվենք նրա պրոֆեսիոնալիզմի վրա, որպեսզի նրան տեսնենք որպես պրոֆեսիոնալ մեկը, որը կկարողանա մասնակցել երկրի զարգացմանը, մասնակցի իր կարողությունների իրացմանը: Եթե մենք առանձնացնենք կանաց մի շարժում, հետո տղամարդկանց շարժում,  հասարակությունը պետք է տարանջատենք, որը չեմ կարծում լավագույն պայքարի միջոցներից է: Կարծում եմ. որ մեր ազգային հոգեկերտվածքը մեզ թույլ չի տալիս, որ մենք այսքան ծայրահեղանանք այս նույն սեռերի հարցում: Ինչ խոսք, ընդունում եմ, որ գենդերային խդիրներ կան: Սակայն գենդերային քաղաքականությունը ավելի լավացնելու, որոշ ոլորտներում կանանց թիվը ավելի մեծացնելու հարցում, պետք չէ դնել ու ամեն ինչ այսչափ ծայրահեղացնել, որովհետեւ մեր հոգեկերտվծքից մենք  կշեղվենք:

Երիտասարդությանը մենք պետք է զինենք ավելի առաջնորդության գիտելիքներով, որն իր մեջ ներառում է անձի ինքնակառավարումը, մարդու ուժեղ կողմերի վերհանումը: Երբ մենք երիտասարդին սովորեցնենք դեռ փոքր տարիքից կարողանալ ճիշտ կառավարել իր անձը, կարողանալ ճիշտ նպատակներ սահմանել, նաեւ ճիշտ ծրագրեր կազմել իր նպատակներին հասնելու ուղղությամբ, ապա յուարքանչյուր երիտասարդ՝ դա լինի կին, թե տղամարդ, երիտասարդ տղա թե աղջիկ, կկարողանա կյանքում հստակ դնել նպատակներ ու փորձել հստակ իրացնել դրանք:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում