livemarks sitemap
Ուրբաթ, Հուլիսի 10, 2020

Naira7Օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը իբր ահաբեկել եւ հայհոյել է Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թութունջյանին, որի հետ կապված վերջինս դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով: Սույնի հետ կապված Ն. Կարապետյանը ՚Զարուհուՙ հետ զրույցում նշեց.

ՙԵս արդեն պատասխանել եմ, որ առաջարկելու եմ Էթիկայի հանձնաժողովին նիստն անցկացնել դռնբաց, որտեղ և կլինեն բոլոր մանրամասները և բացատրությունները: 

Նշեմ միայն, որ մայրիկիս վիրավորվածությունը և հուզմունքը տեսնելով, ես զանգել եմ Մոսկվայի տան տնօրենին, զանգել եմ բարեկամաբար՝ հաշվի առնելով իմ ազգակցականի եւ տիկին Թութունջյանի մտերիմ հարաբերությունները: Նպատակս եղել է մեկը՝ հարթել անախորժությունըՙ:

Ն. Կարապետյանի հուզմունքը տեսնելով, մենք եկանք այն եզրակացության, որ պատգամավորը (ով պարզապես զանգահարել էր տիկնոջը, որպեսզի հարթի իր մայրիկի եւ տիկին Թութունջյանի միջեւ տեղի ունեցած տհաճ խոսակցությունը), անակնկալի էր եկել իր անձի շուրջ տարածված տեղեկություններից:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում