livemarks sitemap
Կիրակի, Հունվարի 19, 2020

karine2Հայ ազգը կարծես կորցնում է դարերից եկած իր ուրույն դիմագիծը, դրա վառ ապացույցը եղան քաղաք Աբովյանում եկեղեցու բացման արարողության ժամանակ մատաղի սեղանին հարձակված մեծն ու մանուկը, ինչպես նաեւ Պռոշյանի գյուղապետի գերեզմանի պղծումը: Զուգահեռ անցկացնելով երկու դաժան իրողությունների միջեւ` մեկնաբանություն ստացանք ԱԺ ՀՀԿ պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻՑ.

«Կարծում եմ, որ դա մարդու արժեհամակարգի, բարոյական կերպարի հետ է կապված: Եթե անկեղծ լինեմ, ինձ համար շատ ցավալի էր նման բան  տեսնելը, անգամ հուզվել եմ այդ ամենից, սակայն ոչ այն պատճառով, որ մարդիկ սոված են ու դրա համար են սեղանին հարձակվում, այլ այն բանի համար, որ այնուամենայնիվ դա ինչ-որ բարոյահոգեբանական, արժանապատվության հետ կապված խնդիր է: Մարզերում շատ եմ շփվում տարբեր մարդկանց հետ ու հասկացել եմ, որ մարդիկ ամեն ինչի ընդունակ են, ասեմ մի բան իրականում կան սոցիալական վատ ու ծանր վիճակում ապրող մարդիկ, որոնք իհարկե շատ չեն, ու իրենց բարոյական կերպարը ոչ մի ձեւ չեն կորցնում: Կարծում եմ, որ սրանք ազդակներ են, որոնք հուշում են մեզ որ հասարակության մեջ շատ հարցեր այնպես չեն ընթանում, մարդիկ արդեն կորցնում են իրենց դեմքը, դա ցավալի է: իմ վերաբերմունքը երկու իրողությանն էլ շատ բացասական է, շատ ցավալի է երբ տեսնում ես թե հայ մարդն ինչպես է կորցնում իր արժանապատվությունը: Նման բաներ տեսնելով ընտանիքում երեխան նորմալ հոգեբանությամբ չի ունենա:
Ինչ վերաբերվում է երկրորդ դեպքին, կասեմ, որ ոչ մի կերպ ու ոչ մի պարագայում չեմ հասկանում, քանի որ հայ ժողովուրը միշտ է հարգել մահացած մարդու հիշատակը, անգամ կա նման մի խոսք մարդու ետեւից չեն խոսի, իսկ ինչ վերաբերվում է գերեզմանը պղծելուն, ապա կրկին կասեմ, որ դա հային բնորոշ չէ: Մարդու բարոյական կերպաը ձեւավորվում է փոքր հասակից, որքան մեծերեի մեջ արատները շատ լինեն, այնքան այդ արատները հասարակությունում մեծանալու են, մեծանալու են այլանդակ մարդիկ, որոնք մեզ պետք չեն լինելու, այս պարագայում եւս մեկ անգամ հասկանում ենք, որ մայրը ընտանիքում շատ կարեւոր դեր է կատարում:Այն արժեքները, որոնք ունեն ծնողները նույնը ընդօրիանկում են  երեխաները:
Իրականում գիտեմ մարդկանց որոնք շատ ծանր վիճակում են ապրում , սակայն շատ արժանապատիվ  կեցվածք ունեն եւ ճիշտ հակառակը, որ շատ մեծ գումարներ ունեն սակայն ոչ արժանապատվության զգացում ունեն ոչ էլ կրողն են որեւէ արժեքի»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում