livemarks sitemap
Երկուշաբթի, Հունվարի 27, 2020

larisa«Զարուհի»-ն ճշտեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքը՝ ԱՄՆ Պետդեպի 2012 թվականի կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածումի վերաբերյալ, որում ասվում է. «Հայաստանում հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է, այնուհանդերձ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատմությունը ներառված է հանրակրթական առարկայացանկում և դասավանդվում է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կողմից: Առարկան պարտադիր է և աշակերտները չեն կարող չհաճախել այդ առարկայի դասերին, իսկ այլ կրոնական խմբերի աշակերտների համար առկա չեն այլընտրանքներ»: Տիկին Ալավերդյանը կարծում է, որ.

«Դա հերթական  արհամարանքն է, այս կամ այն պետության, տվյալ դեպքում Հայաստանի՝ լինի դա պատմության, լինի դա Սահմանադրության, լինի դա ազգային սովորույթների հանդեպ: Որևէ ձևով դա գաղտնի չի արվել,դուք գիտեք, որ դա արձանագրված է Սահմանադրությամբ՝ այն առանձնահատուկ դերը, որը վերագրվել է և որը ունեցել է  Հայ Առաքելական եկեղեցին, ի դեպ այնդեղ չեն անցնում Աստվածաբանություն, այնտեղ փաստորեն անցնում են եկեղեցու և կրոնի պատմություն: Թող մեզ ցույց տան մի դեպք, երբ որևէ մեկը հարց է տվել, օրինակ՝ այլ կրոնի մասին, և ստացել է կոպիտ պատասխան: Դա կլիներ արդեն խախտում: Տվյալ դեպքում հիշեցնեմ, որ այո՛, մենք աշխարհիկ պետություն ենք և պահպանել ենք դա ավելի քան երբևիցե որևէ այլ պետություն՝ նույն մեր տարածաշրջանում:

Ես հիշեցնեմ, որ Վրաստանում այդ եկեղեցու դերը և կաթողիկոսի, եկեղեցականի դերը և ազդեցությունը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում: Ադրբեջանում էլ  չեմ ասում, որ Փաշազադեն, դա ընդհանրապես քաղաքական գործիչ է և իր հայտարարությունը հակասում է ո՛չ միայն քրիստոնեական գաղափարներին, ո՛չ միայն մարդու իրավունքներին, այլ շատ անգամ Ղուրանից որոշ կետերին է հակասում: Պետք է հստակեցնենք, որ այդ դիտողությունը չի արվել, դրա համար ես միշտ հանգիստ եմ:

Դեռ տասը տարի առաջ  ասել են, արդյո՞ք կարող են ուժեղները չարամտորեն օգտագործել մարդու իրավունքները ի չարս, ես ասել եմ՝ այո՛, կարո՛ղ են: Այստեղ խնդիրը այն է, որ ինքը հասարակությունը շատ ճիշտ շեշտադրումներ անի և չընկնի ծայրահեղությունների մեջ: Մարդու իրավունքների պաշտպանության ցանկացած կոնվենցիա, այն էլ հիմնարար, այն էլ հիմնական կոնվենցիաներից հստակ նշում է՝ հարգանքը դեպի ազգի մշակույթը, սովորույթները և պատմությունը: Եվ տեմպը, անգամ այն արագությունը, որով պետք է մտնեն այս կամ այն նորմերը մարդու իրավունքների, միշտ էլ բնականոն ձևով պարտադրվել են, որ լինեն համապատասխան այդ իմ թվարկած արժեքներին կամ երևույթներին»:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում