zaraԱռաջիկայում կարող է ունենանք ամենազվարճալի դատավարությունը: ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ աշխատավարձից պահում է արվել, քանի որ նա, ի թիվս 36 պատգամավորի, չի մասնակցել ապրիլի 9-ի ԱԺ հատուկ նիստին, որի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ նախագահի երդմնակալությունը:

Եվ ահա Զարուհի Փոստանջյանը կատաղել, փրփրել է եւ մտադիր է ԱԺ աշխատակազմին դատի տալ: Բայց ինչ մազալու մարդիկ են` ուզում են հա՛մ նիստերը բոյկոտեն, հա՛մ բոյկոտի համար աշխատավարձ էլ ստանան` մոռանալով, որ երկու երնեկ մի տեղ չի լինում:

H.pogosyamԵվ վերջապես զարմանքի տեղիք է տվել մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Խոսելով Հանրապետության հրապարակի հնարավոր վերակառուցման մասին` նա մասնավորապես իրեն հետեւյալ դրվագն է թույլ տվել. ՙ...Մինչեւ չտեսնեմ` ինչի մասին է խոսքը, չեմ կարող կարծիք հայտնել` դա պուլպուլակ ա, թե արձան ա, թե` շինություն՚: Անշուշտ, զարմանալին ոչ թե նախարարի կարծիքն է, այլ հրապարակավ ժարգոնային դարձվածքներ օգտագործելը, ինչը հատկապես տգեղ է նայվում մշակույթի նախարարի պարագայում: Ախր, դա հենց այն նախարարական պաշտոնն է, որի կրողը, անկախ ամեն ինչից, հանրության հետ պետք է հաղորդակցվի բացառապես անթերի գրական հայերենով: Այդ դեպքում ավելի հեշտ կլինի պահանջել գրական դաշտը մաքրել այնպիսի ՙգրողներից՚, ովքեր իրենց գրավոր խոսքով ոչ թե հղկում, այլ փչացնում են ընթերցողի լեզուն:


Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ