livemarks sitemap
Երկուշաբթի, Հունվարի 20, 2020

zaraԵրեկ ավարտվեց  Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին քառօրյան: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը բարձրացրեց մի շարք կարեւոր հարցեր` ներկայացնելով տարբեր նախարարությունների կողմից իրականացված խախտումներ: Երբ նիստի ավարտին մնացել էր ընդամենը 5 րոպե եւ ամբիոնի մոտ էր ՀՀԿ խմբակցության անդամ, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը,  իր լաչառ  ձայնով, կարծես մարդկանց հիշողություններում մնալու համար, իր իսկ  ՙիրավաբանական՚ կրթությանը համահունչ, վերոնշյալ հարցերի շուրջ դատախազություն դիմելու վերաբերյալ  հարց բարձրացրեց ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանը:

Հարցին ի պատասխան` Սուքիաս Ավետիսյանը նշեց լակոնիկ, սակայն բազմաբովանդակ. ՙՀանգստացեք, տիկին Փոստանջյան՚: Փաստորեն, ԱԺ-ում հայտնվեց մեկը, ով թեպետ վերջին օրով, այնուամենայնիվ, կարողացավ հանգստացնել պատգամավորուհուն, իսկ մինչ այդ որեւէ ազդեցություն չէր ունեցել ՀՀԿ խմբակցության անդամ, մասնագիտությամբ բժիշկ Կարեն Ավագյանի ախտորոշումը. ՙԴահլիճի ջերմաստիճանի բարձրացումից զառաները զառանցում են՚:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում