livemarks sitemap
Կիրակի, Հունվարի 19, 2020

nairaՀունիսի 19-ին ԱԺ նիստերի դահլիճում քննարկվում էր «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Թեպետ ԱԺ պատգամավորները փորձում էին զերծ մնալ հարցերից եւ կարճել նիստի տեւողությունը, բայց, այնուամենայնիվ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չկարողացավ լռել ու հարցով դիմեց զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին: Տիկին Զոհրաբյանը խորհուրդ էր հարցնում Ա.Օսիկյանից, թե ինչպես կարող է առանց կայանելու, ընթացքի մեջ իջնել ավտոմեքենայից, քանի որ ամեն օր Աբովյան փողոցում մեկ րոպեյով մեքենան կանգնեցնելու եւ իջնելու պատճառով օրական տուգանվում է 5000 դրամով: Հարցին ի պատասխան ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆԸ նշեց. «Ձեզ խորհուրդ կտամ նախեւառաջ բոլոր այն վայրերում, որտեղ արգելված է կանգառը ձեռնպահ մնալ նման վայրերում տրանսպորտային միջոցները կայանել, անկախ համապատասխան դեպքերից, թե ում տրանսպորտային միջոցն է կամ ում է պատկանում»: ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ շարունակեց հակադարձել. «Եթե մարդ բնակվում է այնպիսի փողոցի վրա, որտեղ 10 կմ շառավիղով որեւէ տեղ չկա թույլտվություն կանգառելու, չի կարող, ասենք, ուղղաթիռով իջնել իր շենքի վրա: Եկեք խնդիրը քննարկենք սթափ տրամաբանության սահմաններում: Ինչ վերաբերում է կոնկրետ իմ հետ կապված դեպքին, արդեն 75-րդ դեպքն է եւ ես անպայմանորեն դիմելու եմ համապատասխան կառույցներին բողոքարկելու համար»:

Բանավեճը եզրափակեց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ. «Հրաշալի է, որ այդ համակարգը այդքան դրական արդյունքներ ունի, բայց, որ մեզ վրա մի քիչ էժան նստեր, ավելի լավ կլիներ»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում