livemarks sitemap
Երեքշաբթի, Հունվարի 21, 2020

altՙԿանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ ՀՀ օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է, բայց, չգիտես ինչու, այն որեւէ կերպ չի քննարկվել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի վերջին նիստում:

Հիշեցնենք, որ օրենքը զայրացրել էր լայն շրջանակներին, այդ թվում նաեւ պատգամավորներին իր անհասկանալի ՙգենդեր՚ ձեւակերպմամբ, որտեղ, ըստ բովանդակության, սեռը դարձել էր ձեռքբերովի վարք: Այսինքն` կնոջ եւ տղամարդու կողքին հավասար իրավունքներ ու հավասար հնարավորություններ էին ստանում ինչ-որ անսեռ տարրեր: Թե ինչով է պայմանավորված, որ հանձնաժողովի նիստում այս հարցը շրջանցվել է, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ.

-Անկեղծ ասած, օրենքի նախագիծը նոր է, ընդամենը երեկ կամ երկու օր առաջ է օրենքի փոփոխված տարբերակը մտել հանձնաժողով եւ հարցը չքննարկելը, բնականաբար, զուտ պայմանավորված էր ժամանակային եւ տեխնիկական խնդիրներով: Իհարկե, հաջորդ հանձնաժողովի նիստում,  հարցը կքննարկվի:

- Իսկ ինչո՞վ էր պայմանավորված, որ ժամանակին օրենքի նախորդ տարբերակը` իր ՙգենդեր՚ ձեւակերպամամբ, թեպետ Ձեր հանձնաժողովում ուսումնասիրվել էր, բայց սողոսկել էր ԱԺ նիստերի դահլիճ ու ընդունվել:

- Ի՞նչ է նշանակում` սողոսկեց: Պետք է ասեմ մի շատ կարեւոր հանգամանք. օրենքի նախագիծը քննարկվել էր արդեն շատ տարիներ` բազմաթիվ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Եվ ՙգենդեր-գենդերայինի՚ ձեւակերպումը, պարզապես, տարընթերցման խնդիր է: Ես չպետք է համաձայնեմ այն մտավախությանը, որ օրենքն ուղղված է բոլորովին այլ նպատակների, որովհետեւ այստեղ մարդու սոցիալական վարքագիծն է կարգավորվում եւ ոչ թե սեռական հարաբերությունները: Ու, ի վերջո, օրենքի բովանդակությունը ուղղված է տղամարդու եւ կնոջ հավասար եւ լայն հնարավորություններին եւ փորձել այստեղ փնտրել հետին մտքեր,  կարծում եմ` ճիշտ չէ: Այդուհանդերձ, մյուս կողմից պետք է նշեմ` քանի որ օրենքը այսպիսի մեծ հասարակական աղմուկ է առաջացրել, պետք է փորձել գտնել լուծումներ, որպեսզի բոլոր կողմերի համար ընդունելի լինի, որովհետեւ, կրկնում եմ, օրենքի հիմնական նպատակը կնոջ եւ տղամարդու հավասար հնարավորություններն են:

- Բայց օրենքի փոփոխված տարբերակում էլ կրկին կան ակնհայտ բացեր, որովհետեւ շարունակում է օրենքում ներառված մնալ գենդերային խտրականություն, գենդերային հավասարություն եզրույթները:

- Պետք է այն քննարկենք հանձնաժողովի նիստում, եւ ես ինքս էլ ունեմ բազմաթիվ հարցեր, որ պետք է տամ կառավարության ներկայացուցչին:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում