livemarks sitemap
Երեքշաբթի, Հունվարի 21, 2020

altՀՀ Մաքսային միության անդամակցման հետ կապված բուռն քննարկումներն ու քաղաքական տարակարծություններն իրենց տեղը ոչ մի կերպ չեն զիջում այլ կարեւորագույն թեմաների: Մաքսային միության ֆոնին ԲՀԿ-ական դիրքորոշման ու քայլերի մասին ՙԶարուհին՚ զրուցեց ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

 

-Տիկին Զոհրաբյան, նախորդ շաբաթ եվրոպական պատվիրակության հետ հանդիպումներ եք ունեցել, Ձեզ հաջողվե՞ց համոզել, որ Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանի լավագույն որոշումն էր, ինչպես որ գրում են:

- Ես իմ առջեւ նման խնդիր չեմ դրել: Բացարձակապես այլ հարցերի շրջանակ ենք քննարկել, իհարկե, այդ թվում նաեւ այս հարցը: Խնդիրը դրված չի եղել, որ որեւէ կողմը որեւէ մեկին ինչ-որ բան համոզի: Մենք քննարկել ենք տարբեր խնդիրներ, նաեւ հանդիպումերի մեծ մասը նվիրված է եղել մեր կուսակցության եւ եվրոպական տարբեր կուսակցությունների միջեւ համագործակցությանը:

- ՀՀ Մաքսային միության անդամակցման որոշումից հետո, կարծես, հայ հանրությունն ավելի շատ է խոսում Եվրամիության նեղացած լինելու մասին, քան եվրապաշտոնյաները: Ըստ Ձեզ, հայերս այստեղ մի քիչ չե՞նք չափազանցում:

- Ինձ համար տերմինալոգիան, թե Եվրամիությունը նեղացած է, Ռուսաստանը` ուրախացած, հասկանալի չէ: Կար հստակ գործընթաց, որը իր տրամաբանական ավարտին չհասավ:

- Հաշվի առնել` ՀՀ նախագահի եւ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջերս տարբեր առիթներով հաճախակի դարձած հանդիպումներն ու ԲՀԿ-ում մեծամասնության դրական կարծիքը Մաքսային միության վերաբերյալ, պտտվում են խոսակցություններ, որ ԲՀԿ-ն կրկին կարող է կոալիցիայի մաս կազմել: Դա հնարավո՞ր է:

- Կոալիցիայի հարց ՙԲարգավաճ Հայաստանի՚ քաղաքական օրակարգում չկա:

- Միգուցե, ՄՄ անդամակցումը շրջադարձային կլիներ ԲՀԿ-ի համար:

- Մաքսային միության վերաբերյալ մենք պատասխանել ենք բազմիցս, այդ թվում կուսակցության նախագահը հստակ ասել է, որ երբ կլինի հստակ իրավական փաստաթուղթ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ` հետեւանքների, թե ինչ է շահելու Հայստանը, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությունը որքանով են պաշտպանված լինելու, այդ ժամանակ մեր հստակ դիրքորոշումը կհայտնենք: Եվ ինձ համար հասկանալի չէ այս ողջ ժամանակաշրջանում մամուլում համառորեն տարածվող այն թեզը, որ ՙԲարգավաճ Հայաստանը՚ հստակ դիրքորոշում չի հայտնում: Սրանից ավելի հստակ ի՞նչ կարելի է ասել:

- Իսկ հարցի վերաբերյալ Ձեր անձնական տեսակետը ինչպիսի՞ն է:

- Իմ անձնական տեսակետով` Հայաստանի տեղը Եվրոպական ընտանիքն է: Եվ իմ անձնական կարծիքով, մենք պետք է վարենք ճիշտ, բալանսավորված քաղաքականություն` թե° Եվրամիության, թե° մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար վստահելի գործընկեր դառնալու ուղղությամբ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում