altՈւկրաինայի եվրաասոցացման պարագայում՝ ինչպես և Հայաստանի, անհրաժեշտ պայման են եղել օրենսդրական փոփոխությունները, որոնցում հատուկ ուշադրություն է հատկացվել «Գենդերային հավասարության մասին» և «Խտրականության մասին» օրենքներին:  Հայաստանի եվրաասոցացման պարագայում պետք է կատարվեին 1200 օրնսդրական փոփոխություններ, որոնցից էր, հավանաբար, «Գենդերային հավասարության  մասին » օրենքը:

 Այսօր այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց արևմտամետ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ: Մեր դիտարկմանը, որ գենդերի մասին օրենքը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության մեջ և չէր կարող ընդունվել ժողովրդի կողմից՝ Ա. Սեդրակյանը պատասխանեց.

 «Իսկ ինչի հաշվին բարձրացավ աղմուկը, գենդերի օրենքի այդ մի կետի համար, որ ամեն մարդ ինքը որոշի իր անձը, դրա մասին խոսքը գնաց: Ես ձեզ ասեմ, որ գենդերի մասին օրենքը չի ազդում գենդերային սիտուացիայի վրա, իսկ իրականում գենդերի օրենքի մեջ կա շատ կարևոր կետ, որը ջարդում է սովետական և ավանդական մտածողությունը: Խոսքը գնում է ավանդական վերապահված գենդերային դերերին, համաձայն որի կինը չի կարող լինել գեներալ, բանակի հրամանատար, զորավար, իսկ  տղամարդը չի կարող լինել ասենք, տնային տնտեսուհի: Մենք գիտենք, որ կան կանայք, որոնք կարող են ղեկավարել մի ամբողջ բանակ և կան տղամարդիկ, որոնք հազիվ թե ղեկավարեն մի տնային տնտեսություն: Գենդերի օրենքի այդ հիմնական չափաբաժինը անտեսվեց»:

 «Զարուհու» դիտարկմանը, որ օրենքի ընդունմանը կհերևեր այլասերվածության քարոզ հեռուստատեսությամբ  և այլ միջոցներով՝ Ա. Սեդրակյանը ասաց.

 «Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում, սովետական  տարածքում,  հոմոսեքսուալիզմը քրեորեն պատժելի էր՝ այսինքն ոչ թե քարոզը, այլ ինքնին այդ ակտի համար տանում էին բանտ: Նայեք եվրոպական երկրների և այս երկրների հոմոսեքսուալների չափաբաժինը, դրանք նույնն են, այսինքն ստեղ այնպիսի մի բան է, որը չի քարոզվում, դա հնարավոր չի քարոզել, դա մարդու կենսաբանական  առանձնահատկությունն է, ուղղակի այն տպավորությունն է, որ ազատությունից հետո այդ մարդիկ շատանում են, ես ձեզ կարող եմ ասել՝ այդ մարդիկ չեն շատանում, բացահայտվում են, դրանք տարբեր բաներ են»:

Մարինե Բարսեղյան