livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 03, 2020

altԻր չարաբաստիկ "գենդեր" ձեւակերպմամբ "Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Էլինար Վարդանյանի եւ Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնությունը հետաձգվեց:

Անդրադառնալով օրենքին ու դրա շուրջ բարձրացած աղմուկին` "Զարուհի" զրուցեց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ պատգամավոր ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

- Տիկին Վարդանյան, քանի որ այս օրինագիծը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել, հնարավոր չէ՞ր այն ավելի սեղմ ժամանակներում փոփոխության ենթարկել:
- Այստեղ խոսքը վերաբերում է իմ եւ Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկվող օրենքում փոփոխություններ կատարելուն, որը հետաձգվեց: Իսկ թե ինչո՞ւ հենց մեկ տարի, որովհետեւ ԱԺ կանոնակարգի համաձայն, օրենքի փոփոխության նախագիծը կարող է հետաձգվել միայն մեկ անգամ մինչեւ մեկ տարի ժամկետով: Այսինքն` մինչեւ մեկ տարին դեռեւս չի նշանակում, որ այն մեկ տարի չի քննարկվելու: Ի դեպ, կառավարության առաջարկած փոփոխությունը եւս որոշակի ընթացակարգեր անցնելուց հետո պետք է հանձնաժողովի նիստում քննարկվի, եւ այդ քննարկման ժամանակ նաեւ միգուցե կառավարությանը ներկայացվի որոշակի առաջարկներ, որոնք ավելի լիարժեք կդարձնեն փոփոխությունները:


diploma- Իսկ ի՞նչ փուլում է օրենքում կառավարության կողմից առաջարկված փոփոխությունը:
- Քանի որ կառավարության ներկայացրած փոփոխությունները քննարկելու համար դեռեւս ընթացակարգերը չէին անցել, այսինքն` իրավաբանական վարչության եզրակացությունը առայժմ չկար, մենք պատրաստվում ենք առաջիկա հանձնաժողովի նիստին քննարկել կառավարության կողմից ներկայացված փոփոխությունները եւ համապատասխան առաջարկություններ անել:


- Դուք երեկ ԱԺ-ում հանդիպել եք, այսպես ասած, "գենդերի" դեմ պայքարող առաջամարտիկ կառույցների ու ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, եւ նրանք բազաթիվ փաստեր են բերել մեր իրականությունում դրա բացասական դերի մասին: Դուք ի՞նչ եզրահանգման եկաք նրանց հետ զրույցից հետո:
- Մենք այդ հարցերի շուրջ շատ մանրամասն չենք զրուցել, քանի որ պայմանավորվածություններ ձեռք բերվեց մոտ օրերս լրացուցիչ հանդիպում անցկացնել: Իսկ մինչ այդ ես հանդիպել եմ նաեւ կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, եւ իրենք ներկայացրել են իրենց փաստարկները: Ուստի` մոտակա օրերին հանդիպում կունենանք նաեւ հակառակ տեսակետը պնդողների հետ եւ կլսենք նրանց փաստարկները: Եթե չեմ սխալվում, վերջիններս պատրաստվում էին նաեւ հանդիպել կառավարության ներկայացուցիչներին: Եվ, ի վերջո, պատկերը ամբողջական դառնալու դեպքում հնարավոր կլինի լիարժեք գնահատականներ տալ: Պետք է ասեմ, որ այս խնդրի շուրջ իրենց անհանգստությունն են հայտնում նաեւ միջազգային մի շարք կառույցներ, եւ ես հանդիպում եմ ունենալու ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկանում են զրուցել այս խնդրի շուրջ: Այնպես որ, որքան էլ իմ գնահատմամբ, խնդիրը արհեստածին է եւ թյուրըմբռնումների պատճառ է, այդուհանդերձ, այն բավական լայն ալիք է ստացել, հետեւաբար նշանակում է, որ տարբեր խմբերի տարբեր տեսակետներ քննարկելու ու լսելու արդյունքում պետք է վերջնական որոշում կայացվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում