livemarks sitemap
Երեքշաբթի, Հուլիսի 14, 2020

alt Թե արդյոք Դավիթ Հարությունյանը տեղյակ է եղել Զ. Փոստանջյանի հերթական փոստին հարցով դիմեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ով  Փոստանջյանի արարքը որակեց. <Այլանդակությունը երբեք գնահատականներ չունի: Այլանդակության գնահատականը, այլանդակությունն է>:

- Պարոն Սահակյան ինչպե՞ս ստացվեց, որ Դ. Հարությունյանը համաձայնեց ձայն տալ Փոստանջյանին:

- Մենք ունենք այդ դիրքորոշումը, որ երբ փոխարինող պատգամավորը դիմում է խնդրանքով հարց տալու համար, հիմնական կազմի պատգամավորը իր տեղը զիջում է, իսկ տվյալ դեպքում Զարուհի Փոստանջյանին  իր տեղն է զիջել Արփինե Հովհաննիսյանը: Առավել եւս, եթե մեր պատագամավորները շատ քաղաքակիրթ քայլ են կատարել նա եւս կարող էր քաղաքակիրթ հարց ուղել: Որեւիցե մեկի մտքով եւ նույնիսկ ԵԽԽՎ-ի տեսադաշտում անգամ չի եղել, որ փողոցից վերցրած խոսքերով մարդիկ հանդես կգան այդ մեծ մաշտաբի ֆորումում: Այսինքն որեւէ մեկը չի ենթադրել, որ նման բան կարող էր ստացվել:

- Փաստրեն նախապես ճշտված չի՞ եղել հարցը:

- Իհարկե ոչ, ցանկացած պատվիրակության ներկայացուցիչ այնտեղ ներկայացնում է իր կուսակցություն տեսակետը, իսկ տվյալ դեպքում միշտ հանդես է եկել իրենց կրկնվող բանաձեվով՝ կոռուպցիա, արտագաղթ, թալանեցին, տարան, էս ինչ իշխանություններ են: Խնդիր չկա, թող նման հարցեր տար, որը քաղաքական է ու ոչ էլ սարսափելի կլիներ: Բայց դուրս գալ ու փողոցի ոճով խոսակցոթյուններ վարելը դա առավել հարված էր հայ ժողովրդի ինքնությանը: Խնդիրը նա է, որ մենք չպետք է ունենանք այդ տեսակը:

- Պարոն Սահակյան չե՞ք պատրաստվում տիկին Փոստանջյանին սվիններով դիմավորել:

alt- Ես կարծում եմ, որ մոլագարությանը պետք չի սվիններով դիմավորել, այլ ընդամենը պետք է նայել, եթե բուժման կարիք ունի պետք է բուժվի: Իսկ եթե պիտի գնա երկրից դուրս ու վարկաբեկի նաեւ իր կուսակցությունը ապա դա այդ կուսակցության խնդիրն է:

- Եթե գա կառաջարկե՞ք, որ գնա բուժման:

- Ոչ, դա իր իրավունքն է, չենք առաջարկի, բայց կֆինանսավորենք, թեկուզ պետպատվերով կկազմակերպենք:

- Խորհուրդ կտա՞ք բուժման գնալու:

- Ոչ, ես հո խորհրդատու չեմ տիկին Փոստանյանի համար: Ընդհանրապես, թե իրեն, թե իր ընկերներին զրոյական սանդղակում են դնում եւ չեմ կարող էդ տեսակի նկատմամբ հոգատարություն դրսեւորել, որպեսզի այդ տեսակը չավելանա: Պարզապես բազմազավակ կին է, չեմ ցանկանում շատ վատ բաներ ասել, ուղակի լավ կլինի, որ գոնե նրա պտուղները ծառից հեռու լինեն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Զ. Փոստանջյանը ԵԽԽՎ բարձր ամբիոնից հարց է ուղղել ՀՀ նախագահին ասելով. "Դուք վերջերս եղել եք Եվրոպայում` կազինոյում, քանի որ դուք հանրությանը հայտնի եք որպես խաղամոլ, եւ այնտեղ կորցրել եք 70 միլիոն եվրո, ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ կորցրած գումարի համար": Վերջինիս ի պատասխան` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն հակադարձել է. "Ձեր ասածը`  կազինոյի հետ կապված, ձեր հերթական  երեւակայության արդյունքն է: Ես երբեք  չեմ եղել Եվրոպայի որեւէ կազինոյում, ես  չեմ խաղում կազինոներում, ես, ցավոք  սրտի, հնարավորություն չունեմ տնօրինելու 70 միլիոն եվրո: Եթե  այդպիսի հնարավորություն ունենայի, մի մասը ձեզ կնվիրեի, որպեսզի կյանքից  գոհ լինեք եւ այդքան չարություն ձեր մեջ  չկուտակվեր":

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում