livemarks sitemap
Չորեքշաբթի, Հունվարի 22, 2020

 

alt

Ֆեյսբուքյան ստացված կամ չստացված հումորային, երբեմն ստահոդ «ստատուսները» (կարգավիճակները) այդպես էլ չտարանջատվեցին լրատվությունից ու լրագրողական էթիկայից: Հիմա էլ համացանցում հայտնվել է իբրեւ թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հարցն ուղղված «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Հայտնի է, որ Դուք Հայաստանում եք հայտնվել ոչ թե ձեր կամքով, այլ սուտինյորության մեղադրանքով ԱՄՆ-ում հետախուզության մեջ լինելու պատճառով: Այդ իսկ պատճառով Դուք այստեղ չեք կարող պատմել, թե ինչ անհամություններ եք արել ԱՄՆ-ում: Դուք վերջերս եղել եք Մոսկվայում, որտեղ հոգացել եք ձեր ընտանիքի ֆինանսական բոլոր խնդիրները, քանի որ դուք հանրությանը հայտնի եք որպես ալկաշ ու հալալ քրտինքով վաստակելու փորձ չունեք: Ասում են Դուք ձեր կուսակցության մարդկանց մատնել են անտերության ու առանց ապրուստի միջոցների, բայց կարգին հայավարի հոգացել եք ձեր ընտանիքի բարեկեցության հարցերը` Հայաստանի  ժողովրդին քցելու համար ամսական ստանալով 100 հազար ԱՄՆ դոլար Մոսկվայից: Հարցս այսպիսին է` ո՞վ է Ձեզ տալիս ամսական այդ հարյուր հազարը, եւ ապրելու համար որքա՞ն եք դրանից բաժին հանում Ստյոպա Սաֆարյանին, Հովսեփ Խուրշուդյանին ու մնացած տղերքին»:

Իրականում այս հարցադրումը հերթական ֆեյսբուքյան ֆեյքերի սադրանքն է, որին ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ գրում է. «Հայտարարում եմ, որ դա ցածրորակ կեղծիք է, լրագրողական եւ ընդհանրապես մարդկային էթիկային հակասող մի հրապարակում, որ նախեւառաջ ցույց է տալիս այն ստեղծողների ու տարածողների էությունը: Անբարո մեթոդներով ինձ տարբեր խարդավանքների մեջ ներքաշելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում