livemarks sitemap
Շաբաթ, Հունվարի 18, 2020

altԵԽԽՎ-ում տեղի ունեցած հանրահայտ միջադեպի հետ կապված «Զարուհի»-ն մեկնաբանություն ստացավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ:

 - Արփինե այդ չարաբաստիկ օրվա ավարտից հետո որեւէ քննարկումներ ունեցե՞լ եք Զ. Փոստանջյանի հետ, հասկանալու, թե ինչու նման հարց տվեց:

- Ոչ որեւէ քննարկում նրա հետ չի եղել, որովհետեւ իր տված հարցը արդեն իրենով ամեն ինչ ասում էր:

- Արդյոք Փոստանջյանի կողմից հաճախակի դրսեւորվող ոչ ադեկվատ վարքը Ձեզ մոտ տարակուսանք չէր առաջացնում, որ ամենայն հավանականությամբ նա նման մի բան պետք է աներ:

- Հարցը ինքնին իր տեսակով անսպասելի էր եւ որեւէ մեկը չէր կարող մտածել, որ այդ չափ կարելի է ցածրացնել ընդդիմության դերը եւ արդեն իսկ ասել եմ նա հնչեցրել է թաբլոիդային հարց: Ինչքան էլ ենթադրություններ ունենանք այս կամ այն բաների մասին, չենք կարող լրիվ համոզվել, որ այդ չափով եւ այդ բնաույթի հարց կհնչեր: Մինչ այս պրակտիկա եղել է ձայն զիջելու առումով, ամեն բան նորմալ է ընթացել եւ տվյալ դեպքում նա որպես ընդդիմադիր ներկայացուցիչ ձայնի իրավունք է ստացել եւ այդ պատվիրակությունում տիկին Փոստանջյանի ներկայացվածությունը ամենեւին էլ իշխանույթան որոշումը չէ, այլ իրենց կուսակցության:

- Իսկ չէ՞ք կարծում, որ Զարուհին իր այդ հարցով Հայաստանյան պատվիրակությանը դրեց վատ վիճակի մեջ: Ավելին խոսակցություններ ու տեղեկատվություններ տարածվեցին, որ այդ ամենը կազմակերպված էր:

- Քանի որ որեւէ շփում չի եղել տիկին Փոստանջյանի հետ, դրա համար ոչինչ չեմ կարող ասել, իսկ մնացած անհեթեթ տեսությունները չեմ ցանկանում մեկնաբանել, եթե սկսեմ դրանք մեկնաբանել կնկնենք ծայրահեղությունների մեջ: Ինչ վերաբերվում է վատ վիճակի մեջ դնելուն, ապա ինձ համար կոնկրետ, բնականաբար, չափազանց տհաճ էր եւ կարծում եմ ցանկացած հայ մարդու համար դա եւս տհաճ կլիներ:

Նյութի շարունակությունը կարդացեք «Իրավունք»-ի վաղվա համարում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում