livemarks sitemap
Երկուշաբթի, Հունվարի 20, 2020

altՙԶարուհին՚  ՙԺառանգություն՚ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանից փորձեց պարզել, թե ինչպես է արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին իր ուղղած հարցին` խաղատան հետ կապված` հաշվի առնելով, որ պարոն Հովհաննիսյանը միշտ կոռեկտ է արտահայտվել նախագահի հասցեին եւ նման բան հազիվ թե թույլ տար` Զ. Փոստանջյանը պատասխանեց.

ՙԵթե դուք Րաֆֆի  Հովհաննիսյանին եք հղում կատարում, խնդրում եմ բացեք 2005թ.-ի` Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հղած ամենասուր հարցադրումնեը Ռոբերտ Քոչարյանին: Բացեք նաեւ իմ հարցապնդումը Սերժ Սարգսյանին եւ կտեսնեք, ես հարց եմ տվել: Նույնիսկ, եթե դա չճշտված է, ես կարող եմ ասել, որ այդ մասին իր մերձավոր շրջապատն է հայտարարել, մերձավոր շրջապատը Վիկտոր Դալլաքյանի շուրթերով է այդ մասին հրապարակավ մեզ տեղեկացրել: Ես չեմ կարծում, որ դա չճշտված է, ես համոզմունք եմ ունեցել եւ հարց եմ հղել, որը իմ լիազորությունների մեջ է՚:


Հարցին, թե ոնց է վերաբերվում այն հանգամանքին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չեկավ օդանավակայան իրեն դիմավորելու` Զ. Փոստանջյանն ասաց. ՙՇատ հանգիստ, պարոն Հովհաննիսյանն ինձ ընդունել է երկրորդ օրը: Ինքը հրապարակավ հայտնել է, որ ես նման իրավասություններ եւ լիազորություններ ունեմ: Օդանավակայան գալիս են ինձ դիմավորելու իմ ամենամտերիմները, իմ ընտանիքի անդամները՚,- հայտնեց  Զ. Փոստանջյանը:
Այսինքն` ստացվում է, որ Սաքունցն է նրա ՙամենամտերիմը՚` ՙընտանիքի անդամների՚ չափ...

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում