altԶարուհի Փոստանջյանը, որը վերջերս «պարգեւատրվեց» կուսակից ընկերների կողմից` հավանաբար, Հայաստանը լավագույնս Եվրախորհրդարանում խայտառակելու համար նշանակվելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, վերադառնալով հայրենիք` պահանջել էր, որ ոստիկանությունն ապահովեր իր անվտանգությունը:

Սակայն կարճ ժամանակ անց Զ.Փոստանջյանի կողքին այլեւս չկային ոստիկանության աշխատակիցները: Թե իրականում ինչո՞ւ է դադարեցվել փոստանջյանական անվտանգության պաշտպանությունը, «Իրավունքը» պարզեց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչության պետ ԱՇՈՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՑ.
-Մենք ծառայություն ունենք պետական պահպանության գլխավոր վարչությունում, եւ Զարուհի Փոստանջյանը կարող է դիմել, որպեսզի պահպանեն իր անվտանգությունը:
- Բայց արդեն իսկ պաշտպանվում էր նրա անվտանգությունը, ի՞նչ եղավ:
- Այո, բայց դա հավերժ չէր, նա պետք է դիմեր դրա համար:
- Այսինքն` ոստիկանությունն իր առաքելությունն ավարտե՞լ է, եւ այնպես չէ, որ նա է հրաժարվել կամ ոստիկանությունն այլեւս չի ուզում պաշտպանել նրան:
- Երբ այդ պահին նա հայտարարել էր, սկզբնական շրջանում անվտանգությունն ապահովել ենք: Եթե Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ դա իրեն հիմա էլ է անհրաժեշտ, կարող է գալ եւ պայմանագիր կնքել: