livemarks sitemap
Շաբաթ, Հունվարի 18, 2020

altՙՀանուն կայուն մարդկային զարգացման՚ ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը ՀՀ Աժ Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների քննարկմանը, որին մասնակցում էր նաեւ ԵՄ խորհրդատվական խմբի միգրացիոն հարցերով խորհրդական էլեոնորա Վերխեերը, ասաց, որ շատերին է հայտնի, թե ինչպես Թուրքիան վերջերս 2 մլրդ դոլար վճարելով ՄԱԿ-ին` հերթով ՄԱԿ-ի եվրոպական կառույցները փոխադրում է Ստամբուլ.


ՙԵվրոպական մայրաքաղաքներում գտնվող կառույցները հերթով տեղափոխվում են Ստամբուլ, եւ Հայաստանը ՄԱԿ-ի շրջանակներում հարաբերվելու է  միջազգային հանրության հետ Թուրքիայի միջոցով` Թուրքիայի  փորձագետների աշխատանքների միջոցով եւ այլն: Պատկերացնու±մ եք, թե դա Եղեռնի հարյուրամյակի նախօրեին միջազգային հանրության կողմից ինչ ՙնվեր՚ էր` մատուցված Հայաստանին՚,- ասաց տիկին Դանիելյանը եւ հարցադրում արեց` արդյոք պատմական, հումանիտար արդարության գաղափարը ինչ-որ տեղ ունի± մեծ քաղաքականության մեջ:
Լսելով այս հարցը` ԵՄ խորհրդատվական խմբի միգրացիոն հարցերով խորհրդական Էլեոնորա Վերխեերը արագ կողմնորոշվեց եւ հեռացավ սրահից. ՙԵս ցավում եմ, որ տիկինը հեռանում է, բայց ԵՄ-ն համաձայնել է այդ գաղափարին, եւ Թուրքիան դառնում է Եվրոպայի կենտրոն՚,- ասաց տիկին Դանիելյանը հեռացող Վերխեերի ետեւից:
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը արձագանքելով հարցադրմանը` ասաց, որ ինքը բազմիցս բարձրացրել է այդ հարցը  ԵԽԽՎ-ում. ՙԱյո, ցավում եմ, որ ԵՄ խորհրդատվական թիմի ներկայացուցիչը գնաց, ցավոք սրտի, մենք վերջին շրջանում տեսնում ենք համամարդկային արժեքների գլխիվայր վիճակը: Եթե ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը, Եվրապառլամենտի դիտորդական առաքելությունը կարող է հիացական գնահատական տալ Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, եթե ԵԽԽՎ բազմաթիվ իմ գործընկերներ կարող են կարծիքներ հնչեցնել, որ Ադրբեջանը, դառնում է տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ, ապա ի±նչ արժեքների, արդարության եւ ի±նչ արժեքային համակարգի մասին մենք կարող ենք խոսել: Այս հարցը ինձ մտահոգում է: Որպես եվրոպական կառույցներում ներկայացված պատգամավոր` ես հանձնառու եմ լինելու այս խնդիրը բարձրացնել եվրոպական բոլոր հարթակներում՚:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում