livemarks sitemap
Երեքշաբթի, Հունվարի 21, 2020

altԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն իր մտավոր ուժերի չափով պատրաստվել էր իր փառահեղ ասուլիսին: Եվ մինչ ասուլիսը սկսելը, նա խնդրեց, որ ասուլիսին ներկա լրատվամիջոցները ներկայանան, որպեսզի հասկանա, թե ում հետ գործ ունի: Մինչ  բոլորը կներկայանային, երբ հերթը հասավ ՙԻրավունք՚ թերթին, տիկին Լյուդմիլան ապուշ հեգնանքով ասաց. ՙԴե ոչինչ, էդպես էլ է լինում՚ ու սկսեց գռեհիկ ու հիմար ծիծաղել, ապա շարունակեց.

ՙՎիրավորվեցիք չէ՞, ես կոնկրետ ձեր նկատմամբ ոչինչ չունեմ՚: Ասենք ավելին` չենք կարող եւ իրավունք էլ չունենք նմաններից վիրավորվել, չէ որ նրանց բնությունն է պատժել:

Այնուհետեւ տիկին Լյուդմիլան մոռացավ իր գռեհիկ պահվածքի մասին եւ անդրադարձավ ասուլիսի թեմային` հայտարարելով, որ ինքը կողմ է Մաքսային միությանը անդամագրվելուն: Այլ հարց է, թե ում է հետաքրքիր, ինչին է կողմ կամ դեմ սույն դեպուտատկան, կարծես թե, իր ՙհեղինակավոր՚ կարծիքից ինչ-որ բան է կախված: Հավանաբար, իր ՙհեղինակավոր՚ կարծիքը նույնիսկ իր տան խոհանոցում էլ բանի տեղ դնող չկա: Առավել եւս, որ այս մասին թերեւս տարեց ուսանող տիկինը բազմիցս հայտարարել է: Մինչդեռ, օրինակ` ՀԱԿ խմբակցության ավելի երիտասարդ անդամներ Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը խորապես թքած ունեն Լյուդայի կարծիքի վրա եւ նախընտրում են Եվրամիությունը: Հարց է ծագում, թե ՀԱԿ խմբակցությունում քննարկումներ չեն անում մինչեւ քվեարկությունը կամ գոնե հայտարարություններ անելը: Ի վերջո, որն է այդ երերուն, չկողմնորոշված խմբակցության գաղափարախոսությունը: Նման անհամախմբվածության օրինակներ շատ կարելի է բերել, երբ ԱԺ-ում պետք է Վերստուգիչ պալատի նախագահ ընտրվեր, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու այդ ընտրությանը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը գնացին ու քվեարկեցին: Ստացվում է, որ ՀԱԿ խմբակցությունում ՙշունը տիրոջը չի ճանաչում՚: Դե ոչինչ, այդպես էլ է լինում...

ՙԻրավունքի՚ վերը նշված դիտարկմանը դեպուտատ Լյուդմիլան պատասխանեց. ՙԵս իրավունք ունեմ չկիսել իմ խմբակցության տեսակետը: Ես համամիտ եմ խմբակցության այն տեսակետին, որ պետք է բալանսավորված քաղաքականություն վարել, պետք է առաջնորդվել մեր երկրի շահերով եւ զերծ մնալ որեւէ միավորման մեջ մտնելուց՚:

Կարծում ենք` Լյուդմիլա Սարգսյանին դեռ կողմնորոշվել է պետք, թե ի վերջո որտեղ է նա եւ ինչ է ուզում այս կյանքից, թե չէ այդ տարիքում, այն էլ պատգամավորական մանդատ ունենալուց հետո, չկողմնորոշվելը, արդեն ՙուրիշ մասնագետի՚ կարիք է առաջացնում: Դե ոչինչ, այդպես էլ է պատահում, տիկին Լյուդմիլա, մի° վհատվեք, եւ հուսով ենք` չվիրավորվեցիք չէ՞, բայց մենք հենց ձեզ նկատի ունենք:


ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում