livemarks sitemap
Չորեքշաբթի, Հունվարի 22, 2020

alt«Կա մի շատ հզոր մոլորություն և՛ Ուկրաինական, և՛ վախենամ նաև հայկական հասարակությունում: Կարծես թե եվրաասոցացման գործընթացը շատերը ընկալում են որպես Եվրամիություն մտնելը, այնինչ դա այնքա՜ն հեռու է իրականությունից: ԵՄ-ի հետ այս գործընթացները շատ հեռու են ԵՄ մտնելու գործընթացից:Տարբերությունն այնքան մեծ է, որ կարծում եմ,  շատերը նույնիսկ չեն կարողացել այդ հարցը դնել՝ ի՞նչ ենք անելու լինելով այդ կառույցի մեջ:

Միությունների հետ գործընթացների գաղտնիությունը ավելի քան զարմանալի է, ես մերժում եմ այն մոտեցումը, որ կա այնպիսի միջազգային նորմ, որով պետք է դա արվի գաղտնի և միայն հետագայում  կնքելուց պետք է հասարակությանը հայտնի դառնա»,-այսօր այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու որոշմանը:

«Ես բազմաթիվ անգամ եմ նշել, որ որևէ կտրուկ փոփոխություն մեր իշխանությունների մտադրությունների մեջ տեղի չի ունեցել, բոլորովին այլ է, որ երևացող գործընթացները զարգանում էին դեպի ԵՄ-ի հետ մերձեցում»,- նշեց նա և ավելացրեց, որ հասարակության համար շատ բան անհասկանալի մնաց, քանի որ իշխանություների կողմից որոշումների կայացման ժամանակ եղել է տեղեկատվության պակաս, հասարակությունը չի իմացել,  թե ի՞նչ գործընթացներ են գնում կուլիսների հետևում:

«Քաղաքականության մեջ կարևորագույնը  ոչ թե այն է, թե ինչ են անում, այլ՝ ինչպես են անում: Մեր  իշխանությունները, ցավոք սրտի, կարծես թե հմտաացել  են հասարակությունը իրենց դեմ հանելու գործընթացների և մեթոդների մեջ:  կարելի է ուղղակի զարմանալ, թե ինչու իշխանությունը դասեր չի քաղում, որ եթե անգամ ո՛չ պոպուլյար, ո՛չ այդքան դրական գործընթաց պիտի գնա, ապա  կան տեխնիկաներ, ի վերջո կան մեթոդներ, որոնցով պետք է հասցվի հասարակությանը, թե ինչու և ինչպես պետք է տեղի ունենա այս կամ այն  քաղաքական քայլը»:

Բանախոսն  ասաց, որ այս պարագայում  շատ զգուշավոր զուգահեռ կարելի է անցկացնել նույն Ուկրաինայի հետ, որտեղ ի տարբերություն Հայաստանի եվրաասոցացումից հրաժարվելը առաջացրեց հասարակության բուռն դժգոհությունը, իսկ իշխանությունների կողմից, ըստ տիկին Ալավերդյանի, արվեցին գրեթե անօգնական հայտարարությունները այն մասին, որ հաշվարկը ցույց է տվել, որ եթե գնային եվրաասոցացման, ապա բարելավման փոխարեն տապալում կլիներ:

«Ես ի դեպ հավատում եմ այդ հաշվարկին, ուղղակի ես զարմանում եմ , թե ինչու չէր կարելիւ այդ հաշվարկը ավելի շուտ անել, Եվրոպային տեղյակ պահել և քայլերը փոքր ինչ համաչափ կատարել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:


Մարինե Բարսեղյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում