altԵթե ժամանակին «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն աչքի էր ընկնում իր կողմից անչափ սպասված կուսազրկումով, հետագայում նաեւ իշխանությունների հասցեին բամբասկոտ ու չուզող հարեվանի պես չարախոսելով, ապա ներկայումս այդ ամենի «գազն անցել է»: Հիմա տվյալ տիկինը ոչ թե պահանջում, այլ համեստաբար առաջարկում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին որոշակի փոփոխություններ մտցնել կրթական ոլորտում:

Վերջինս հույս ունի, որ պարոն Աշոտյանի հետ կհամագործակցեն և կհասնեն լուրջ փոփոխությունների։ «Ես այնպիսի ծրագիր եմ առաջարկում, որը պետք է կյանքի կոչել, մասնավորապես երիտասրդներին պետք է ներառենք կրթական ոլորտում, որպեսզի այն ակտիվանա»,-նշում է մադամ Զախարյանը՝ հավելելով, որ ծեր դասախոսներին պետք է փոխարինեն երիտասարդները։ Զախարյանը նախարարին առաջարկում է վերականգնել նախկին պրոֆտեխուսումնարանների ինստիտուտը։

altՆկատենք, որ կադրային փոփոխության մասին է խոսում մի մարդ, ումից ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները ոչ վաղ  անցյալում բողոքում էին, նշելով, որ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն իրենց ֆակուլտետում դասավանդում է։ Ուսանողներին, այս պարագայում միանշանակ կարելի է հասկանալ, դժվար թե որեւէ երիտասարդի դուր գա մի դասախոս, որին գրատախտակի մոտ տեսնելիս անմիջապես աչքիդ առաջ են գալիս համացանցում լայն տարածում գտած, ծաղրուծանակի արժանացած, կիսաքանդած երկարաճիտ կոշիկներով, կիսագրգռված մի տիկին, ով լսարանում ցանկանում է բացատրել թե, ասենք, մարդու օրգանիզմում,  արյունատար անոթներն ինչպես են խցանվում:

Ինչպես նկատում ենք,  պարոն Աշոտյանի գործն այդքան էլ հեշտ չէ, իսկ ինչ վերաբերվում է,  Անի Զախարյանին, ապա հույս գրեթե չկա, ամեն ինչ չափից դուրս բարդ է:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ