livemarks sitemap
Երեքշաբթի, Հունվարի 21, 2020

altԵթե Անի Զախարյան անունը ձեզ ոչինչ չի հուշում, հարկ չէ սրտնեղել, քանի որ դուք դրանից առաձնապես ոչինչ չեք կորցրել: Տվյալ անձը կարծես չսպասված տհաճ անակնկալ լինի մեր հասարակությանը, առավել եւս քաղաքական դաշտին: Ինքնահռչակ քաղաքական գործիչը` ՙՆոր քաղաքական մշակույթ՚ կուսակցության նախագահը, նույն ինքը` Անի Զախարյանը, հայտնի դարձավ ոչ թե քաղաքական լուրջ վերլուծություններով կամ էլ գաղափարներով, այլ սեքսի նկատմամբ առանձնակի հակումով, կուսազրկման գործընթացի հմուտ տիրապետմամբ, մի խոսքով` անկողին եւ ոչ մի պոլիտիկա:

Հարկ է նկատել, որ վերոնշյալ տիկնոջ անվան շուրջ պտտվում են տարատեսակ խոսակցություններ, օրինակ` որ իբր նա հայտնի է երիտասարդ տղաներին իր ճիրանները գցելով, ժամադրելով, բայց միեւնույն ժամանակ` անպատասխան մնալով: Այս եւ մի շարք ՙանկողնաքաղաքական՚ այլ հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻՑ, սակայն ինչպես պարզ դարձավ, նա խռովել է եւ չի պատրաստվում հետայսու պատասխանել ՙԶարուհու՚ որեւէ հարցի, պատճառաբանելով` թե. ՙԱնցած ձեր հոդվածում նշել էիք, որ անիզախարյանականների տեղը ոչ թե փողոցում հանրահավաքներ անցկացնելն է, այլ ակումբները. այսուհետ ես ձեր հարցերին չեմ պատասխանի՚: Այստեղ են ասել` էլ ով դիմանա, քամին ցրտից մեռավ... Ինչեւէ, վերադառնալով տվյալ մադամի գործունեությանը` հարկ է նշել նաեւ, որ տվյալ անձի վերաբերյալ ԵՊՀ ուսանողներն էին անգամ բողոքի ձայն բարձրացրել: Թե ինչպես է ԵՊՀ-ն հանդուրժում նման դասախոսներին, եւ ինչ մասնագիտություն է նա դասավանդում` ճշտեցինք ԵՊՀ գիտքարտուղար ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՑ. ՙԵթե չեմ սխալվում, նա չի դասավանդում, կարծեմ կենսաբանության ֆակուլտետի ամբիոնում լաբորանտ է, հստակ չեմ կարող ասել, կարծեմ` մարդու եւ կենդանիների ֆիզիոլոգիայի գծով՚: Հետաքրքիր է` թե ի՞նչ պետք է տա այդ լաբորանտկան ԵՊՀ-ին: Դատելով տիկին Զախարյանի մտքի գոհարներից եւ կիսամերկ ֆոտոսեսիաներից` երեւի թե` ոչ մի լուրջ բան:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում