altՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը այսօր ամփոփելով 2013 քաղաքական տարին, ասաց, որ  ընթացիկ տարում եղել են և՛ կորուստներ, և՛ ձեռքբերումներ.

«Մենք հստակեցրինք քաղաքական կուսը միանալով Մաքսային միությանը: Շատ բարդ ու ծանր աշխատանք է սպասվում մեր պատասխանատուներին, բայց կարծում եմ, որ այդ  բոլոր փաստաթղթերը կապված Մաքսային միության և Եվրասիական տնտեսական խորհրդի հետ, պետք է բխեն մեր երկրի շահերից միայն:

Ինչ վերաբերվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության մասին համաձայնագրին, ապա տիկին Աճեմյանն  ասաց.

«Շատ հեշտ  է քննադատել, ես ինքս էլ եմ կարդացել այդ համաձայնագիրը և համաձայն եմ, որ կան որոշ վիճարկելի դրույթներ, հարցեր, բայց այնպես չի, որ ԱԺ-ի մի մասում նստած են հերոսներն ու հայրենասերները, մյուս մասում  դավաճանները: Այն պահին երբ հանրապետության նախագահը մեկնում է բանակցելու Եվրասիական տնտեսական ֆորումի համանախագահների հետ ու մենք այդ ձևով ենք ընդդիմանում, ես կարծում եմ, որ դա էլ դավաճանական ակտ է:

Ես համարում եմ, որ սա քաղաքական որոշում է, որի հիմքում ընկած է պատասխանատուների երկարատև և շատ մանրակրկիտ աշխատանքը: մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել: Ես կարծում եմ, որ այս համաձայմագիրը որոշակիորեն մեր հասարակության բեռը թեթևացնում է և բխում է երկրի շահերից ամենևին չվնասելով ինքնիշխանությանը»,- նշեց Կարինե Աճեմյանը:



Մարինե Բարսեղյան