livemarks sitemap
Կիրակի, Հուլիսի 12, 2020

altԱչքներս լույս, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը սպասում է իր հինգերորդ զավակին: Ինչ խոսք Հայաստանի համար բազմազավակությունը անհրաժեշտ ու գովելի քայլ է, սակայն, եթե այդ երեխաներին ունենում են ոչ շահադիտական նպատակներով:

Իսկ ինչո՞ւ ոչ, մի գնդակով երկու նապաստակ, իսկ Զ. Փոստանջյանի դեպքում մի քանի: Հայտնի է, որ այս տիկինը, ով միշտ աչքի է ընկել իր ոչ ադեկվատ պահվածքով, պատրաստվում է մեկնել Միացյալ նահանգներ ուսումնառության, որի մասին ի դեպ ասում են, որ հոգացել է մեծն ամերիկասեր ու բարեւամարդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Դե ինչ վատ է, որ համ կսովորի, ոնց ավելի շատ փուռը տա Հայաստանին ու հայաստանցիներին, դե իսկ մյուս խորամանկ քայլն էլ կլինի այն, որ ապագա երեխան կդառնա այդ երկրի քաղաքացի, ինչի մասին երազում են շատերը: Բայց այս դեպքում Զարոչկայի բախտը չբերեզ, քանի որ տվյալ երկրում ծնվող երեխայի ծնողները գոնե 5 տարի պետք է բնակված լինեին Միացյալ նահանգներում: Չնայած ի՞նչ ունի մտածելու այս տիկինը, ԱՄՆ-ի նման հզոր պետությունը կանգնած է իր «հալալ կաթնակեր», իրենց ձեռքով սնված ու սնվող քաղաքական գործչի թիկունքին ու մի քաղաքացիությունն ի՞նչ է, որ չտան: Դե էլ չենք ասում, որ ձեռքի հետ էլ ընտանիքին կամաց-կամաց կտեղափոխի նահանգներ, երբ վերջնականապես կհասկանա, որ Հայաստանն այլեւս անառակ որդիներին դուրս է շպրտում իր գրկից եւ վերադարձին էլ չի սպասում: Շատ ափսոս, տեսնես այսուհետ, ո՞վ կպարկի գետիններին, պատեհ անպատեհ առիթներին Գասպարիի կողքին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում