altԺամանակին, երբ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի մանդատը վայր դնելու եւ Գերմանիայի Դաշնության ՀՀ դեսպան նշանակվելու մասին խոսակցությունները նոր էին պտտվում, ՀՅԴ խմբակցության պատգամավորները շոշափում էին ՀՅԴ կուսակցության անդամ, նախկին պատգամավոր  Լիլիթ Գալստյանի անունը, սակայն երբ պահը հասունացավ, խմբակցությունը առաջնորդվեց ըստ ցուցակի:

Հետաքրքիր է, ինչու ՀՅԴ տղամարդիկ չեն ցանկանում իրենց տեղը զիջել կին թեկնածուին: Ինչպես նշեց ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ. ՙՀՅԴ համամասնական ցանկի հերթական  հորիզոնականում Միքայել Մանուկյանն էր, նա էլ ստացավ մանդատը: Միքայել Մանուկյանը կուսակցական երկար ճանապարհ է անցել, մասնակցել Արցախյան ազատամարտին, եղել ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահը՚:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ