altԱրդեն հայտնի է, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, անհամ նախաձեռնություններով հայտնի Զարուհի Փոստանջյանը ոչ միայն չի մասնակցել ԵԽԽՎ համաժողովին, այլ ընդհանրապես չի մեկնել այնտեղ:

Ընդ որում դա շատ տարօրինակ է, քանի որ Փոստանջյանը մեծ ջանքեր էր գործադրում ԵԽԽՎ-ի համաժողովին մասնակցելու համար: Նա արդեն իսկ ստացել էր անհատական հրավեր եւ պայմանավորվել էր ԵԽԽՎ 10 պատգամավորների հետ հայկական պատվիրակության օրինականության հարցը բարձրացնելու վերաբերյալ: Այսքանից հետո անսպասելի էր, որ Զ. Փոստանջյանը չի կատարելու իր պատվիրատուների ցանկությունը եւ հերթական սկանդալը չի սարքելու ԵԽԽՎ նիստին: Վերջերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ տիկին Փոստանջյանը գումար է խնդրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից` ԵԽԽՎ մեկնելու համար: Ըստ մեր ունեցած տեղեկությունների տիկինը իշխանություններից գումար է խնդրել, ոչ թե ԵԽԽՎ գնալու, այլ հակառակը՝ որպեսզի չմեկնի, ինչն ավելի հավանական ու սազական է զարուհիփոստանջյանների նմաններին: Ըատ շրջանառվող լուրերի, Փոստանջյանը չի գնացել Ստրազբուրգ ոչ թե այն պատճառով, որ չի ճարել ճանապարածախսի համար գումար, որը մոտ 400 եվրո է, այլ այն պատճառով, որ չգնալու համար ստացել է շատ ավելի շատ: Դե իսկ ԱՄՆ մեկնելու, սովորելու, իսկ հետագայում էլ բնակություն հաստատելու համար հաստատ մի կլորիկ գումար պետք էր:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ