livemarks sitemap
Կիրակի, Հուլիսի 12, 2020

altՄարտիմեկյան ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու "Հայ ազգային կոնգրեսի" օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ "Օրինաց երկիր" խմբակցության անունից եզրափակիչ ելույթով հանդես եկավ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա գտնում է, որ չի կարելի սուր գործիքն առած` անընդհատ փորփրել վերքը, հավելելով.

- Իրերին պետք է տալ իրենց անունները: Այն ժամանակ նաեւ իշխանության կողմից ձեւավորվեց ժամանակավոր հանձնաժողովը, որպեսզի գործին տան բոլոր գնահատականները: Ասես շուտասելուկ լինի, որ ես արագ, առաջինն ասացի ու դիմացինին սխալ հանեցի: Այս սկզբունքը տեսել ենք, գիտենք` ինչի մասին է խոսքը: Մասնակցեի՛ք, հորդորեիք, պարտադրեիք, հետեւեիք, լինեիք այդ հանձնաժողովի մեջ: Անցել է վեց տարի, եւ ինչպես ժողովրդական խոսքն է ասում` երկաթը տաք-տաք են ծեծում, բա ո՞ւր էիք այդ ժամանակ, ձեր բերած ժողովուրդն էր կոտորվել: Պետք է նշեմ, որ ցավ եմ ապրում նրա համար, որ զոհվածների մեծամասնությունն այն համայնքից էին, որտեղից եմ նաեւ ես եւ ճանաչում էի նրանց: Մարդիկ անմեղ, խաղաղ, աշխատանքի վայրից մեկ ժամվա ընթացքում արագ տեղափոխվել էին դիտակետ եւ դարձան զոհեր: Նախ, այդպիսի դաշտ բերելու եւ զոհվելու համար քաղաքական հասունություն է պետք, քաղաքական լուրջ ճանապարհ է պետք: Վերջին հաշվով պետք է հասունանար այն միտքը, թե ինչո՞ւ ենք այդ կիզակետում, ինչո՞ւ են ուզում եւ հատկապես ինչի՞ գնով: Սրա գնահատականները պետք է տային այն մարդկանց, ում բերում էին այնտեղ: Հարգելիներս, ոչ ոք ոչինչ չի մոռացել, ամեն ինչ պետք է սկսել այնտեղից, որտեղից գուցե չի սկսել հանձնաժողովը` կազմակերպիչներից: Հարց պետք է տալ` ինչպիսի գաղափարական, քաղաքական ճանապարհ էին անցել այդ երիտասարդները, արդյոք պատկերացնում էին նրանք այդ ամենը: Մեր խնդիրը պետք է լինի օրենսդրական կռվի շրջանակներում:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում