livemarks sitemap
Շաբաթ, Հուլիսի 11, 2020

alt<Ժամանակակից քաղաքական հարաբերությունների ձևավորումն ու զարգացումը հիմնված են այնպիսի արժեքների ճանաչման վրա, ինչպիսիք են մարդ-քաղաքացու իրավունքները և ազատությունները, սոցիալական հավասարությունը և արդարությունը:

Այսօրվա առավել արդիական քաղաքական հիմնախնդիրներից մեկն է հաղթահարել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում սոցիալական անհավասարությունը, որը մարդկանց մոտ ձգտում է առաջացնում փոխելու իրավիճակը և սեփական դիրքը հասարակությունում, ինչը դառնում է հասարակական զարգացման կարևոր խթան:

Ժողովրդավարության գործընթացների անբաժան մասն է կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններին հասնելը, այսինքն՝ նրանց հավասար ներկայացվածությունը երկրի կառավարման բոլոր մակարդակներում և բոլոր կառույցներում:

Այսօր, ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային երկրների մեծ մասում, կանանց քաղաքականության մեջ մասնակցությունը զգալիորեն ցածր է տղամարդկանց համեմատ:

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ Հայաստանում կանայք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում քաղաքականության նկատմամբ, աճել է նրանց քաղաքացիական ակտիվությունը: Ինչ խոսք ակնառւ է այսօր բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ինտելեկտուալ կանանց աճը, նրանց պատրաստակամությունը իրենց ունեցած գիտելիքները, ներուժը, պոտենցիալը կիրառելու քաղաքական, հասարակական տարբեր ոլորտներում:

Կանայք լավ են գիտակցում իրենց՝ որպես երկրում ձևավորվող քաղաքացիական հասարակության մի մասի, պատասխանատվությունը: Մենք պարտավոր ենք առավելագույն ջանքեր գործադրել քաղաքական և տնտեսական լուրջ վերափոխումների հասնելու, քաղաքացիների կյանքի բարելավման սոցիալական և իրավական երաշխիքներ ստեղծելու համար:

Հարգելի գործընկերներ, կանանց ներուժի ներգրավումը քաղաքական, տնտեսական և հասարակական գործընթացներում, ինչպես նաև որոշումների կայացման բոլոր մակարդակներում, հավատացեք, անկասկած արգասաբեր կլինի Հայաստանի կայուն զարգացման համար:

Դրա ճիշտ ճանապարհն է ընտրել  համատեղ   հանդուրժողականության ուղին ի նպաստ խաղաղության և ժողովրդավարության գործընթացների:

Միևնույն ժամանակ ավելացնեմ, որ հայ կնոջ քաղաքական, հասարակական ոլորտներում ներգրավվածությունը, երբեք հակասության մեջ չեն եղել հայ կնոջ ազգապահպան դերի հետ, որն է՝ ընտանիքի սրբության, պատվի ու արժանապատվության պահպանողի, սերնդի դաստիարակության նրա նվիրական պարտականությունները>:

Հայ կինը ուժեղ է, արժանապատիվ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի ելույթը:a

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում