Jav5Այս անգամ «Զարուհու» «Կինը քաղաքական գործչի կողքին» խորագրի շրջանակներում մեր ընթերցողներին ենք ներկայացնում ԲՀԿ առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ տիկնոջը` ՋԱՎԱՀԻՐ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ, ով վերջերս հասարակական կյանքում բավականին ակտիվ գործունեություն է իրականացնում:

- Տիկին Ծառուկյան, եթե դեմ չեք, նախ մի փոքր պատմեք Ձեր եւ Ձեր ակունքների մասին:

- Սիրով: Հայրիկիս նախնիները գաղթել են Պարսկաստանի հայաշատ Սալմաստ գավառից դեռեւս 19-րդ դարի սկզբներին: Հայրս խստաբարո, բայց պարզ ու շիտակ մարդ էր` հյուրասեր ու արդարամիտ, նաեւ շատ ընկերասեր: Մայրս մեղմաբարո կին էր, անսահման բարի ու քնքուշ: Կարծում եմ, որ ես ժառանգել եմ հորս անաչառ բնավորությունը, իսկ մայրիկիցս ինձ անցել է հանդարտությունն ու մեղմությունը:

- Ձեր պատկերացմամբ, ինչպիսի՞ն է հայ կնոջ իդեալական կերպարը:

- Ինձ համար հայ կինը առաջին հերթին ընտանեկան օջախի պահապան հրեշտակն է, զավակների Javճիշտ դաստիարակության նախահիմքը: Նրանով է մեր ազգը դարեր շարունակ անարատ պահել իր բարոյական կերպարը, իսկ ժողովրդի գոյատեւման օրհասական պահերին հայ կինը միշտ հոգեւոր թեւ ու թիկունք է եղել հայ մարտիկին:

- Ինչպե՞ս եք վերաբերում կին քաղաքական գործիչներին, եւ Դուք է՞լ եք այն կարծիքին, որ քաղաքականության մեջ կանայք այսուհետ պետք է ավելի մեծ մասնակցություն ունենան:

- Ես հարգում եմ այն բոլոր կանանց, ովքեր կայացել են քաղաքական ասպարեզում, իրենց գործի նվիրյալներն են եւ վեհ գաղափարների կրողներ, սակայն պետք է խոստովանեմ, որ կին քաղաքական գործիչը իմ կերպարը չէ:

- Ձեր կարծիքով` կարող է քաղաքական կին գործիչը ե՛ւ լավ մայր լինել, ե՛ւ օջախի սիրված կին, ե՛ւ լավ մարդ…

- Կարծում եմ, որ լավ մայր լինելը յուրաքանչյուր կնոջ համար առաջնային պետք է լինի` անկախ նրանից, թե ինչ բնագավառում է կինը գործում: Գուցե քաղաքականությունը պահանջում է ուժերի գերլարում, որի հետեւանքով ընտանիքը կարող է տուժել, իսկ լավ մարդ լինելը, իհարկե, հնարավոր է:

Jav2- Ինչպիսի՞ շփումների մեջ եք այսօրվա քաղաքական էլիտայի կանանց հետ, եւ արդյո՞ք այդ շփումների մեջ գերիշխող տեղում էլի մեծ քաղաքականությունը չէ:

- Քաղաքական էլիտայի կանանց հետ շփումը միշտ կա, սակայն բոլորովին պարտադիր չէ, որ մեր զրույցների գլխավոր թեման լինի քաղաքականությունը:

- Տիկին Ծառուկյան, լինելով հայտնի մարդու` քաղաքական գործիչ, գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կինը, ինչքանո՞վ եք կարողանում անկաշկանդ լինել Ձեր շփումների մեջ, եւ, բացի այդ, արդյո՞ք Դուք էլ Ձեր հերթին փորձում եք մեծ քաղաքականության մեջ աջակից լինել Ձեր ամուսնուն, թեեւ այս առումով արդեն իսկ որոշակի քայլեր նկատվում են…

- Ամուսնուս քաղաքական գործիչ լինելը բնավ չի խանգարում մեր ընտանեկան պարզ ու շիտակ հարաբերություններին, իսկ իմ աջակցությունը նրա քաղաքական գործունեությանը առնչվում է միայն բարեգործության ոլորտին:

- Ինչպե՞ս եք վերաբերվում Գագիկ Ծառուկյանի գործունեությանը ընդհանրապես, եւ արդյո՞ք այսպիսին էիք պատկերացնում Գ. Ծառուկյանին` տարիներ հետո:

- Բնականաբար, լավ եմ վերաբերվում: Անկեղծ ասած, մեզանից ոչ մեկը չի կարող պատկերացնել, թե ինչ կլինի իր հետ տարիներ հետո, միայն կարծում եմ, որ Աստծո կամոք է, որ Գագիկ Ծառուկյանն այժմ ազգի սյուներից է:

- Դժվար գործ չէ՞ Գ. Ծառուկյանի նման ամուսին ունենալը, ով այսօր բավականին լուրջ դերակատարում ունի մեր երկրում` իր արած գործով ու աշխատանքով:

- Դժվար չէ, իհարկե, բայց միեւնույն ժամանակ պարտավորեցնող է:

- Ինչպե՞ս է Ձեր ընտանիքը վերաբերվում բարեգործություն ասվածին. դա Ձեզ համար հոգեվիճա՞կ է, թե՞…

- Բարեգործությունը մեր ընտանիքի կենսակերպն է, որը, կարծում եմ, ոչ թե ձեռքբերովի հատկանիշ է, այլ բնատուր, աստվածաշնորհ:

- Խնդրում եմ մի փոքր պատմեք Ձեր մեծ ընտանիքի մասին:

- Մեր ընտանիքը ավանդական հայկական օջախ է, ապրում ենք ամուսնուս ծնողների հետ: Հպարտությամբ պետք է ասեմ, որ բազմազավակ մայր եմ, ունեմ վեց երեխա. աղջիկներիցս երեքը ամուսնացած են, ունեմ հինգ թոռ: Ի դեպ, վերջերս ծնվեց մեր հինգերորդ թոռնիկը: Տղաներս ու փոքր աղջիկս դպրոցական են:

- Տկն Ծառուկյան, հնարավո՞ ր է, որ հաջորդ ընտրություններում, Դուք էլ մտնեք հրապարակային քաղաքականություն:

- Իհարկե ոչ:

- Կպատմե՞ք թե ինչպես ծանոթացաք Գ. Ծառուկյանի հետ, ու որոշեցիք ընտանիք Jav3կազմել:

- Հակիրճ կասեմ, որ դա եղել է սեր առաջին հայացքից:

- Ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Սիրում եմ գիրք կարդալ, երաժշտություն լսել: Սիրում եմ վայրի բնություն, զբոսնել բնության գրկում:

- Ո՞ր երկրում եք նախընտրում անցկացնել Ձեր հանգիստը:

- Շատ երկրներում եմ հանգստացել, իհարկե, շատ լավ է, որ պարբերաբար կարողանում ես կտրվել առօրյայից, բայց կասեի, որ ինձ համար հանգստի լավագույն տեղը իմ երկիրն է, իմ ընտանիքի տաք ու ջերմ գիրկը:

- Ձեզ խանդոտ կին համարո՞ւմ եք, եւ նույնը ի՞նչ կասեք Գ. Ծառուկյանի մասին:

- Բոլորովին պարտադիր չէ, որ սերն ուղեկցվի խանդով:

Jav1- Պրն Ծառուկյանի կողմից հաճա՞խ եք անակնկալներ ստանում եւ ամենաշատը ինչի՞ց կարող եք լիարժեք ուրախանալ:

- Անակնկալներ, իհարկե, լինում են: Անշուշտ, դրանք ինձ համար եւ մեզանից յուրաքանչյուրի համար, կարծում եմ, հաճելի են, սակայն ինձ ամենից շատ ուրախացնում են մարդկային ջերմ ու ազնիվ հարաբերությունները:

- Սիրո՞ւմ եք խոհանոցում ինքներդ պատրաստել, եւ եթե այո, ապա ո՞րն է Գ. Ծառուկյանի սիրած կերակրատեսակը, հատկապես, երբ այն Դուք եք պատրաստում:

- Ինչ խոսք, ես ինքս սիրում եմ պատրաստել: Ամուսինս նախընտրում է հայկական խոհանոցը, իսկ սիրած կերակրատեսակներից են թփով տոլման եւ հարիսան:

- Ձեր սիրած օծանելիքը:

- Նախընտրում եմ նուրբ հոտով օծանելիք:

- Վերջին անգամ ի՞նչ գրքեր եք կարդացել:

- Վերջին անգամ վերընթերցել եմ Շիրվանզադեի «Քաոս»-ը, բայց իմ սեղանի մշտական գիրքը Աստվածաշունչն է, որը կարդում եմ ամեն օր:

- Հայ գրողներից ո՞ւմ եք շատ սիրում:Jav4

- Պարույր Սեւակի պոեզիայի մեծ երկրպագուն եմ:

- Սպորտով զբաղվո՞ւմ եք, եթե այո, ապա ո՞ր սպորտաձեւին եք նախապատվություն տալիս:

- Սպորտ եւ պար շատ եմ սիրում, ժամանակին հաճախել եմ պարի, սակայն պետք է խոստովանեմ, որ, ցավոք, ժամանակս չի բավարարում որեւէ սպորտաձեւով զբաղվելու համար:

 - Ձեզ ուժեղ կին համարո՞ւմ եք:

- Կարծում եմ այո:

- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր զբաղվածության հետ մեկտեղ հասցնո՞ւմ է զբաղվել երեխաների դաստիարակությամբ ու ընտանիքի մնացած այլ հարցերով:

- Ամուսնուս համար միշտ էլ առաջնայինը երեխաների դաստիարակությունն է, իսկ նրանց համար, անկախ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ժամանակ միշտ էլ կա:

- Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստան աշխարհը եւ ի՞նչ կցանականայիք այնտեղ ապրող հայ կանանց:

Jav6- Ուզում եմ, որ Հայաստանը միշտ ծաղկի, զորանա, հոգեկան խաղաղությունն ու անդորրը մեր ժողովրդի համար դառնան կենսակերպ, իսկ հայ կանայք երջանիկ լինեն իրենց ընտանիքների հետ:

- Եվ վերջում, խնդրում եմ անկեղծ պատասխանեք, թե ինչքանո՞վ, ըստ Ձեզ, կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հիմնադրվեց ընդամենը մի քանի տարի առաջ:

- Միանգամայն համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամուր հիմքերի վրա է, քանի որ այն ծառայում է ժողովրդին եւ կուսակցության գերագույն նպատակը ժողովրդի բարեկեցությունն ապահովելն է: Եվ ինձ թվում է, որ կուսակցության անվանումն ինքն իսկ հուշում է, որ այն կոչված է ծառայելու երկրի բարգավաճման գործին:

 

Զրույցը ներկայացրեց

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ