livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

altՀանրապետական կուսակցության 3000 կին անդամներ ապրիլի 4-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին` իրենց հարգանքի տուրքը մատուցելով 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին, եւ կոչ արեցին աշխարհի կանանց եւ մայրերին միավորվել ընդդեմ Ցեղասպանության:

Ինչպես իր խոսքում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ. «Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կանայք կարող են միավորել իրենց ջանքերը եւ ամբողջ աշխարհին ասել՝ մենք դեմ ենք Ցեղասպանությանը։ Այսօր այստեղ գալու նպատակը նաեւ անմեղ զոհերի հիշատակին տուրք մատուցելն է»: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ հավելեց, որ Ցեղասպանության դեմ ընդվզումը պետք է հատկապես աշխարհի կանանց եւ մայրերի կողմից լինի, քանի որ նրանք են մարդկությանը ծնունդ տալիս. «Մենք կոչ ենք անում աշխարհի կանանց եւ մայրերին միանալ մեզ եւ բոլորս միասին «ոչ» ասենք բոլոր ոճրագործություններին։ Մարդկությունը ծնում են մայրերը, մայրերն էլ պետք է պայքարեն, որ իրենց ծնած մարդկանց որեւէ մեկը կյանքի իրավունքից չզրկի»:

alt

Պատգամավորի խոսքով` Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աշխարհի մայրերին ուղղված «Ոչ Ցեղասպանությանը» կոչը կուղարկվի Հայաստանում գտնվող բոլոր դեսպանատներին.«Մենք պետք է բոլոր դեսպանատներին բաժանենք այս կոչը եւ փորձենք հավաքագրել այն բոլոր մայրերին, ովքեր կիսում են մեր գաղափարը, որ աշխարհի երեսին վերանան ոճրագործությունները, պատերազմները եւ ցեղասպանությունները»:

Ի դեպ, նշենք, որ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացող ՀՀԿ-ական կանայք բոլորը կրում էին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի նշանով շարֆեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում