livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

altՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն մարտի 26-ից ապրիլի մեկը Վիետնամում Հայաստանը ներկայացրել է եղել միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստին: «Այս ձեւաչափը կարեւոր է, քանի որ ներկակացված է 166 երկիր: Այս անգամ նիստին մասնակցում էին 144 երկրի ներկայացուցիչներ: Համարում եմ` սա մի հարթակ է, որտեղ թե՛ մասնավոր, թե՛ հրապարակային հանդիպումների շնորհիվ կարելի է քննարկել բազմաթիվ հարցեր»,- ասաց ՀՀԿ պատգամավորը լրագրողների հետ զրույցում:

ՀՀԿ պատգամավորը 132-րդ լիագումար նիստը կարեւոր է համարում, քանի որ մասնակցում էր Ադրբեջանը, որը հերթական անգամ ոչ համարժեք պահվածք է դրսեւորել` խոսելով իբր թե Ադրբեջանի «օկուպացված» տարածքների ու Ադրբեջանի պահանջներն անտեսելու մասին: Կարինե Աճեմյանը, սակայն, անգլերենով համարժեք պատասխան է տվել Ադրբեջանի ներկայացուցչի այդ ելույթին. «Ադրբեջանը երկու անգամ չի մասնակցել լիագումար նիստերին: Մասնավորապես, նախորդ տարի լիագումար նիստը պետք է անցներ Ադրբեջանում, սակայն, Բաքվի «սեւ ցուցակի» պատճառով միջխորհրդարանական միության ղեկավարությունը հրաժարվեց նիստ գումարել մեր հարեւան երկրում»:

Կարինե Աճեմյանը Ադրբեջանի ներկայացուցչին` Վիետնամում Ադրբեջանի դեսպանին, հիշեցրել է` Հայաստանը երբեւէ որեւէ տարածք չի օկուպացրել, ապա շեշտել` ԼՂ հակամարտության լուծման համար ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, որի շրջանակում ընթանում են բանակցություններ: «Ես նաեւ նշեցի, որ իջխորհրդարանական միության ձեւաչափն այն տեղը չէ, որտեղ կարելի է նման հարց բարձրացնել»,- մանրամասնեց պատգամավորը:

Մեր պատվիրակի ելույթից հետո Ադրբեջանի պատվիրակները լքել են դահլիճը, իսկ այլ պատվիրակներ`ՌԴ-ի ու Եվրոպայի մեր գործընկերները, բավական դրական են արտահայտվել Կարինե Աճեմյանի ելույթի մասին:

Կարինե Աճեմյանը նաեւ միջխորհրդարանական միության «Խաղաղության եւ ազգային անվտանգության» հանձնաժողովի ու բյուրոյի անդամ է: «Բյուրոյի նիստի ժամանակ խոսել եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին: Կոչ արեցի, որ խորհրդարանում դատապարտեն եւ շատ խոսեն Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի հետագայում կանխվեն ցեղասպանությունները»,- ասաց տիկին Աճեմյանը:

«Խաղաղության եւ ազգային անվտանգության» հանձնաժողովում խոսվել է ահաբեկչության, թմրամոլության ու մշակութային վանդալիզմի մասին: «Ընդգծվեց, որ ահաբեկչության դեմ պետք է միասնական պայքարեն բոլոր խորհրդարանները»,- եզրափակեց Կարինե Աճեմյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում