livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

konyak4ՙՂեկավար կին՚ խորագիրը պատրաստելու համար ՙԶարուհի՚ ամսագիրը ՙՇահնազարյան՚ Գինու-Կոնյակի Տուն գործարանում էր, որտեղ եւ զրուցեց ֆիրմայի մարքեթինի բաժնի ղեկավար, մենեջեր ՄԱՐԻՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ: Լինելով հայ` ծնվել է Ուզբեկստանում, մայրը` ռուս, հայրը` հայ, սակայն այսօր Հայաստանում համարվում է լավագույն կոնյակի գործարանի պատասխանատուներից մեկը: Թե ինչպես է Մարինան իր հմայքով եւ աշխատասիրությամբ, հատուկ հմտություններով եւ կարողություններով ստանձնել այս կարեւորագույն աշխատանքը, դրան զուգահեռ հաջողություններ ունեցել թե' անձնական կյանքում, ընտանիքում, թե' աշխատանքում, ամփոփ ներկայացնում ենք ընթերցողին:

- Ապրել եմ Տաշքենդում, Ռուսաստանում եւ Հայաստանում: Կյանքի բերումով դպրոցական տարիները եւս այդ երկրներում են անցել: Ավարտելուց հետո ընդունվել եմ Ռուսաստանի գրականության ինստիտուտ, այնուհետ ամուսնությունից հետո տեղափոխվել եմ եւ սովորել Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի բանասիրական բաժնում: Այն ավարտելուց հետո աշխատել եմ դպրոցում, իսկ երբ 1992 թվականին արդեն Հայաստանում ռուսական դպրոցները փակվեցին, ես մի ընթացք փորձեցի աշխատել ազգային դպրոցում, սակայն քանի որ հայերենին այդքան լավ չէի տիրապետում, այեւս չշարունակեցի: Սակայն երկար չսպասեցի ու քանի որ արդեն ազատ ժամանակ ունեի նոր մասնագիտություն ձեռք բերելու համար, ընտրեցի մարքեթինի, գովազդի ճյուղը:

- Իսկ ինչո՞ւ հենց մարքեթինի ուղղությունն ընտրեցիք, ինչո՞վ էր այն հարազատ Ձեզ համար:

- Կարելի է ասել, որ մենեջերային հմտությունները ինձ մոտ նկատելի էին դեռեւս մանկուց: Դպրոցական տարիներինkonyak3 բավականին ակտիվ էի, կազմակերպում էի ցուցահանդեսներ, միջոցառումներ: Միշտ մտածել եմ, թե ինչպես կարելի է մի ապրանքատեսակ ներկայացնել ավելի լավ, քան այն կա, որպեսզի ավելի գրավիչ լինի: Իսկ երբ 1992-93թթ. Հայաստան մուտք գործեցին գովազդային վահանակները` ավտոբուսներում կամ մետրոյում փակցված, սկսեցի հետաքրքրություն ցուցաբերել, որի արդյունքում հայտնվեցի ՙՄետրո՚ գովազդային գործակալությունում, որտեղ գովազդային գործակալի աշխատանքից հասա մինչեւ խմբի ղեկավարի: Հենց այդ ժամանակ եղավ իմ առաջին աշխատանքը` ՙԿոնյակի՚ գործարանի կոնյակի գովազդը, եւ հենց այդ ժամանակվանից սկսվեց կոնյակի գործունեությամբ իմ թուլությունը եւ տեւեց մինչ այսօր: Շուրջ երեք տարի է` աշխատում եմ ՙՇահնազարյաններ՚ Գինու Կոնյակի գործարանում` որպես արտաքին մարքեթինի հարցերով պատասխանատու: Պետք է ասեմ, որ մարքեթինը Հայաստանում այնպիսի հիմքերի վրա է, որ հնարավոր չէ միայն դրանով զբաղվել, այլ դրան զուահեռ զբաղվում եմ նաեւ ներմուծման եւ արտահանման գործերով: Գործարանում իմ աշխատանքը բազմապրոֆիլ է, քանի որ գործ ունեմ մի քանի ապրանքանիշների հետ: Պետք է նշեմ, որ շուկայի նորաձեւության տենդենցներն անընդհատ փոփոխվում են, դրա համար պետք են նոր անուններ, շշի նոր ոճեր, որպեսզի քայլենք շուկային համահունչ: Եթե հիշում եք, կար մի պահ, երբ բոլոր կոնյակների գույները սարյանական էին, դեղին ֆոնի վրա, իր նկարներով, իսկ հետո մուտք գործեցին եվրոպական երանգներով կոնյակներ, այնուհետ հետ եկավ շագանակագույնը: Մենք փորձում ենք մնալ միջին տեղում եւ անել այն, ինչ պահանջում է շուկան, ինչ դուր է գալիս սպառողին:

- Մարքեթին մասնագիտությունը, ինչ խոսք, վերջին տարիներին բավականին ակտուալ է դարձել մեր երկրում: Ի՞նչ հատկություններ են հարկավոր, բացի ուսում առնելուց, որպեսզի հանրությունը ունենա ոչ միայն լավ ապրանքանիշ, այլեւ մատուցվեն որակյալ գովազդներ: Եվ կարելի՞ է ասել, որ սա ավելի շատ կանացի մասնաիտություն է:

konyak1- Չէի ասի, որ ավելի կանացի մասնագիտություն է, այլ տվյալ պարագայում մարքեթոլոգն անընդհատ պետք է գտնվի պրպտումների եւ փնտրտուքների մեջ, պետք է լինի հետեւողական գովազդների, նկարահանվող ֆիլմերի նկատմամբ: Առաջին եւ կարեւորաույն հանգամանքը ճաշակ ունենալն է, շուկաների կոմերցիոն ստանդարտներին տեղյակ լինելը: Մարքեթինն այն ոլորտն է, որտեղ քեզ պետք է վստահեն, իսկ եթե չեն վստահում քո պրոֆեսիոնալիզմին, դու այնտեղ անելիք չունես: Այս պարաայում թե՛ ճաշակները եւ թե՛ մարդկային գործոնը պետք է համընկնեն: Պետք է շատ հետեւողական լինես, քանի որ ամենափոքր թվացող մանրուքից դու կարող ես շատ մեծ խնդիրներ ունենալ: Օրինակ հետապիտակի տեքստի մեկ տառն անամ կարող է մեծ խնդիր առաջացնել քո արտահանման համար:

- Մարի'նա, իսկ եղե՞լ են դեպքեր, որ դուք Ձեր առաջարկը առաջ տանելու համար կանացի հմտությունները եւս ործի դնեք:

- Ինձ մոտ ամեն տեղ, ամեն հարցում այդպես է եղել: Առաջին հերթին ես կին եմ, մայր, տատիկ, հետո մենեջեր: Դա շատ է օգնում աշխատանքում, որովհետեւ չես կարող լինել վատ կին, մայր, տատիկ եւ լավ մասնաետ:

- Այսինքն` լավ տրամադրությունը եւ ներքին բավարարվածությունը լավ գործի արդյունք կարելի է համարել:

- Անշուշտ, դա շատ է օգնում աշխատանքի ընթացքում: Իսկ ՙՇահնազարյաններ՚ ֆիրմայում սեփականատերերը եւս այդ սկզբունքով են մոտենում աշխատակիցներին, որ դու սկզբում կին ես, մայր եւ հետո` մասնագետ:

- Այս աշխատանքը բավականին ժամանակատար է: Ամուսնու կողմից եղե՞լ են դժոհություններ երկար աշխատելու կամ տնային ինչ-ինչ ործեր չհասցնելու համար:

- Ոչ, ես նման խնդիրներ չեմ ունեցել երբեք: Ավելին, նույնիսկ իմ աշխատանքում գրանցված հաջողությունների մի մասը ձեռք եմ բերել նրանց շնորհիվ, ուրախացել եւ վայելել ենք միասին: Նրանք միշտ աջակցել են ինձ: Եթե ընտանիքում չկա խաղաղություն, դու երբեք հաջողություններ չես ունենա:

konyak2

- Մարի՛նա, իսկ ձեր երեխաները չե՞ն գայթակղվել ձեր հաջողություններով եւ ընտրել ձեր ուղին:

- Աղջիկս ամուսնացած է, ունի երկու փոքրիկ, զբաղվել է պրոֆեսիոնալ բալետով: Իսկ տղաս, իմ երկար տարիների աշխատանքի արդյունքում զալով կոնյակի համը, հոտը (ժպտում է), դրանից ելնելով ընդունվեց Արարային համալսարանի գինեգործության ֆակուլտետ, չնայած որ հիմա ծառայում է ազգային բանակում: Ամուսինս մասնագիտությամբ ինժեներ է, սակայն հայտնի պատճառներով չի զբաղվում այդ գործով, այլ կոմերցիոն հարցերով է զբաղվում:

- Մարի՛նա, դուք Ձեր աշխատանքում բավականին պրոֆեսիոնալ եք: Եթե անզեն աչքով նայեք, ապա կարո՞ղ եք ասել` տվյալ գովազդը կի՞ն է կյանքի կոչել, թե՞ տղամարդ:

- Այո, կզգամ, հատկապես եթե դա վերաբերում է ալկոհոլային խմիչքներին: Ցանկանում եմ միանգամից շեշտել, որ լավ աշխատանքներ շատ կան, եւ կան շատ կրկնվող աշխատանքներ: Ի դեպ, Հայաստանում տենդենց կա, որ երբ մեկը ինչ-որ բան է ստեղծում, շատերը սկսում են կրկնօրինակել:

Ինչ վերաբերում է կնոջ եւ տղամարդու կատարած գովազդին, ապա կանացի աշխատանքում հուզականությունը, հոգեւոր մասը ավելի գերակշռում են: Երբ տղամարդն է գովազդ ստեղծում, նա չի մտածում` այս անվան մեջ ինչը ինչի հետ կարելի է կապել: Նրանք մտածում են` ահա գեղեցիկ, հնչեղ եւ գրավող անուն է եւ վերջ: Կինը մտածում է, թե բացի նրանից, որ գրավիչ է, այս անունն ինչի հետ կարելի է կապել, կամ տվյալ անվանումը ինչպես կապել սպառողի ենթագիտակցության հետ, ստեղծել ինչ-որ լեգենդ: Օրինակ ՙՇահնազարյաններ՚ ֆիրման ունի ՙՇեդեւր Արմենիի՚ տեսականի, որը պարունակում է մեր գիրն ու գրականությունը, Մատենադարանը: Կամ ասենք` ՙԱրմյանսկայա մոզաիկա՚, որը մեր խճանկարներն են, մյուսը ՙԺեմչուժեննայա Արմենիա՚ն է, դա մեր Սեւանն է, Արարատը, մեր եկեղեցիներն են եւ այլն: Իսկ մեր ՙԳայասոն՚ կոնյակը, որն ի դեպ` սեփականատերերի թոռնիկների անուններն է կրում. հասկանում ես, որ դրանք նախ շատ գեղեցիկ անուններ են, հետո կապ ունի ընտանիքի հետ, որն իր հետ բերում է ջերմություն, ուրախություն: Չէ՞ որ, երբ հայկական ընտանիքում երեխա է ծնվում, միշտ որպես աչքալուսանք կոնյակ են նվիրում:

- Դուք աշխատել եք շատ ֆիրմաներում, ո՞րն է ՙՇահնազարյան՚ Գինու Տուն գործարանի հաջողության գրավականը:

- Այս ֆիրմայի մասին խոսելիս պետք է ասեմ ՙՇահնազարյաններ՚ տուն, այլ ոչ թե գործարան, քանի որ թե՛ բիզնեսը եւ թե՛konyak կառավարումը իրականացվում են ընտանիքով, եւ կապը սեփականատերերի հետ միշտ կա. պետք չէ սպասել, թե երբ նրանք մի գեղեցիկ օր կան ինչ-որ հարցեր լուծելու համար: Հետո զուր չէ, որ այն կոչվում է գինու, կոնյակի տուն Շահնազարյան, քանի որ այստեղ բոլորս համարվում ենք ընտանիքի անդամներ, հետո նոր աշխատողներ: Այստեղ առաջին անամ ոտք դնողին միշտ ասում են` դու դարձել ես այս ընտանիքի անդամ` քո ընտանեկան հոգսերով հանդերձ: Եթե ինչ-որ մեկը գործարան է գալիս դեմքի ոչ այնքան լավ արտահայտությամբ, տրամադրությամբ, անմիջապես հարց է հնչում` ի՞նչ է պատահել, արդյոք ընտանիքում ամեն բան նորմա՞լ է: Մեզ մոտ չկա սեփականատեր-բանվոր հասկացողություն, այստեղ բոլորը գիտեն իրենց աշխատանքը, պարտավորությունները: Այդ ամենը գալիս է սեփականատիրոջից, քանի որ նա` Սամվել Շահնազարյանը, բավականին աստվածավախ, աստվածասեր անձնավորություն է, եւ այդ շունչը մտցրել է մեզ մոտ, որի արդյունքում մեկս մյուսի նկատմամբ բարի ենք տրամադրված: Կարծես տնից տուն ենք գալիս, այլ ոչ աշխատանքի, չնայած որ այստեղ ավելի լարված ենք, որը, սակայն, վերաբերում է ոչ թե անձնական հարաբերություններին, այլ գործի արդյունավետությանը:

- Ձեր կարծիքով` պարտադի՞ր է կոնյակ սիրել, որպեսզի այս աշխատանքը քեզ մոտ լավ ստացվի:

- Պարտադիր չէ, բայց քիթ պետք է ունենաս, որը մենք անվանում ենք համտեսելու պարաայում: Քանի որ անմիջական մասնակից ենք համարվում ապրանքի լավ վաճառքի իմաստով, հետեւաբար պետք է ունենաս այդ զացողությունը: Ի դեպ, ցանկանում եմ նշել, որ ցանկացած արտադրանք թողարկելուց առաջ գործարանում բոլորս արտահայտում ենք մեր կարծիքը: Վերջերս սկսել ենք օղի արտադրել ՙԲարի լույս՚ անվանմամբ, եւ հաճախ ընդունված է ասել, օղին կանացի խմիչք չէ, սակայն այս օղին 40 տոկոսանոց է, խաղողից սերված, եւ նրա համն ու հոտը բավականին հաճելի են: Հատապտղային, մրգային օղիները կարելի է համարել նաեւ կանացի խմիչքներ, իսկ կանայք, ինչպես գիտեք, սիրում են նուրբ բուրմունքով եւ քիչ չափաբաժնով խմիչքներ:

Զրույցը` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում