livemarks sitemap
Շաբաթ, Նոյեմբերի 16, 2019

Մաքրություն անելը յուրաքանչյուր կնոջ սուրբ պարտականություններից մեկն է, եւ հայ կինը այն իրականացրել եւ իրականացնում է սիրով: Սակայն այսօր այնքան շատ են առօրյա հոգսերն ու կյանքի արագ մրցավազքը, որ կինը պետք է օրվա կտրվածքով լավ կամ վատ ավարտին հասցնի իր առօրյա հոգսերը: Իսկ ինչո՞ւ տանջվել, եթե մեզ` կանանց, օգնության կարող է գալ «TOPHOUSE» մաքրություն իրականացնող կազմակերպությունը` իր ժամանակակից տեխնիկայով, պրոֆեսիոնալ նյութերով եւ բարեհամբույր աշխատակիցներով, որոնց օգնությամբ կունենանք մաքուր բնակարաններ, առանձնատներ, գրասենյակներ եւ կխնայենք մեր ժամանակն ու էներգիան մաքրություն իրականացնելիս: Ի դեպ, ինչպես տեղեկացանք «TOPHOUSE» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենից, կազմակերպությունը բավականին բազմապրոֆիլ է եւ, բացի մաքրության աշխատանքներ իրականացնելուց, մատուցում է նաեւ այլ ծառայություններ: Իսկ որո՞նք են դրանք եւ ի՞նչ պայմաններով են դրանք իրականացնում. հարցերին սիրով պատասխանեց «TOPHOUSE» կազմակերպության գլխավոր տնօրեն ԲՈՆԻՏԱ ԼԱՆՍԿԱՅԱՆ:

 

- Բոնիտա, պատմեք, խնդրեմ, ե՞րբ եւ որտե՞ղ է հիմնադրվել «TOPHOUSE» ընկերությունը:

- «TOPHOUSE» կազմակերպությունն ունի 10-ամյա աշխատանքային փորձ մաքրություն իրականացնող ծառայության ոլորտում` Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում: 2007թ.-ին որոշում կայացվեց ստեղծել նմանատիպ ծառայություն մատուցող կազմակերպություն Հայաստանի տարածքում, եւ մայիսի 24-ին Երեւան քաղաքում գրանցվեց «TOPHOUSE» անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Աշխատանքի սկիզբը շատ ծանր եւ դժվար էր, բայց մենք քայլ առ քայլ գնում էինք առաջ դեպի հաղթանակներ եւ հաջողություններ` օգտագործելով մեր աշխատանքային փորձը Ռուսաստանում: Այս 3 տարիների ընթացքում մենք բավականին մեծ համբավ ձեռք բերեցինք:

2010թ.-ի ապրիլի 19-ին «TOPHOUSE» կազմակերպությունը արժանացավ Փարիզ 2010 միջազգային «աստղ» առաջատար որակավորմամբ «ոսկե» պարգեւ մրցանակին:

Այսօր մենք ունենք 3 մասնաճյուղեր Շիրակի, Լոռիի եւ Սյունիքի մարզերում:

Ես չեմ վախենա ասել, որ այսօր «TOPHOUSE» ՍՊԸ-ն մաքրություն իրականացնող համար առաջին կազմակերպությունն է Հայաստանում: Գերազանց եւ բարձր որակով մատուցած ծառայությունների համար 2010թ.-ի ապրիլի 19-ին մեր կազմակերպությունն արժանացավ Փարիզ 2010 միջազգային «աստղ» առաջատար որակավորմամբ «ոսկե» պարգեւ մրցանակին:

- Արդեն 3 տարի է, ինչ աշխատում եք Հայաստանում. պատմեք, խնդրեմ, «TOPHOUSE» ընկերության գործունեության մասին. ինչո՞ւմ է կայանում ընկերության մատուցած ծառայությունների եւ նրա հետ համագործակցելու առավելությունը:

- Ընկերությունը զբաղվում է պրոֆեսիոնալ մաքրման ծառայությունների մատուցմամբ, այսինքն՝ իրականացնում է տարածքների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մաքրման աշխատանքներ, այդ թվում` ամենօրյա մաքրություն, մաքրություն վերանորոգումից հետո, գորգերի եւ գորգային ծածկույթների քիմմաքրում, փափուկ կահույքի քիմմաքրում, վիտրաժների եւ ֆասադների լվացում` հատուկ պատրաստված ալպինիստների խմբով, ձյան մաքրում եւ այլն: Մեր ընկերության գործունեության երկրորդ ուղղությունն է` շենքերի տեխնիկական սպասարկումը: Այն իրագործելու համար ստեղծված է աշխատակիցների խումբ` կազմված սանտեխնիկներից, էլեկտրիկներից, ատաղձագործներից եւ այլ անհրաժեշտ մասնագետներից, որոնց բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ արագ եւ արդյունավետ կերպով լուծվում են բոլոր խնդիրները: Առաջիկայում պլանավորում ենք իրականացնել նաեւ շինությունների ոչ զինված պահպանություն: Արդյունքում մենք կմատուցենք համալիր ծառայություններ:

- Ինչպե՞ս եք իրականացնում մաքրության աշխատանքները:

- Գիտեք, վաղուց անցել են այն ժամանակները, երբ մաքրությունը կատարվում էր ավելով եւ պոլի փայտով, այսօր գոյություն ունեն հատուկ պրոֆեսիոնալ սարքավորումներ, որոնք հիմնովին հեշտացնում են մաքրողի աշխատանքը եւ բարձրացնում մատուցված ծառայության որակը: Բացի այդ, մենք օգտագործում ենք միայն եվրոպական չափանիշներին համապատասխանող մաքրող նյութեր: Մեր կազմակերպությունում բոլոր մաքրող աշխատակիցների համար կազմակերպվում է հատուկ ուսուցում, որտեղ մասնագետները սովորեցնում են ինչպիսի նյութերով եւ ինչ սարքավորումներով մաքրել տարածքը:

+ «ԱրմենՏել» ՓԲԸ, «Բիլայն»

+ ArmSwissBank

+ World Bank

+ IFC

+ UNICEF

+ UNDP

+ Renco Armestate

+ «CONGRESS» Hotel

+ Business Center «Yerevan Plaza»

+ The Delegation of Comission of the European Union

+ «INGO ARMENIA» ապահովագրական ընկերություն

+ «La Bohem» սրճարան

+ «Բյուրեղ» ընկերություն

+ «Եվրոպոլիգրաֆ» ՍՊԸ

- Ինչպիսի՞ կազմակերպությունների եք սպասարկում:

- Մեր պատվիրատուները Հայաստանում տարբեր բնագավառների առաջատար եւ հայտնի կազմակերպություններ են:

Այսօր մեր ընկերությունը կատարում է ամենօրյա մաքրման աշխատանքներ հետեւյալ կազմակերպություններում եւ ձեռնարկություններում.

Մեր կազմակերպության նպատակն է` պահանջների լիարժեք բավարարում եւ մեր պատվիրատուների կազմակերպությունների կենսունակության ապահովում` համապատասխան եվրոպական չափանիշներին, ստեղծելով հարմարավետ եւ անվտանգ իրավիճակ այն մարդկանց բիզնեսի համար, որոնց մենք սպասարկում ենք:

Ելնելով այդ նպատակից` մենք ձգտում ենք.

1. տրամադրել միայն բարձր որակի ծառայություն

2. ընդլայնել մեր հաճախորդների բազան

3. բացում ենք գործունեության նոր, տարբեր ոլորտներ, որոնք թույլ են տալիս ներկայացնել հնարավորինս մաքսիմալ պահանջվող ծառայությունների սպեկտոր:

Ի դեպ, կցանկանայի հպարտությամբ հայտնել, որ «ՏՈՓՀԱՈՒԶ» ընկերությունը այսօր գտնվում է հայաստանյան խոշոր հարկատուների շարքում:

- Ասում են, որ Դուք շատ խիստ ղեկավար եք, դա ճի՞շտ է:

- Այո՛, ես բավականին խստապահանջ ղեկավար եմ: Պահանջում եմ աշխատանքի գերազանց կատարում եւ կազմակերպության ներքին կանոնակարգում նշված բոլոր կետերի խստորեն հետեւում: Այն անձանց, ովքեր ուզում են գլուխ պահելով գումար վաստակել, դա վախեցնում է, եւ մեր կազմակերպությունում նմանատիպները տեղ չունեն: Իսկ բոլոր այն մարդկանց, ում հարկավոր է մշտական եւ ապահով աշխատանք, ըմբռնումով են մոտենում իմ կողմից ներկայացված պահանջներին: Իմ խստապահանջ լինելը պայմանավորված է նրանով, որպեսզի «TOPHOUSE» ՍՊԸ-ի յուրաքանչյուր աշխատակից գերազանց կատարի իր աշխատանքը, որը նպաստում է կազմակերպությանը ունենալ մեծ հեղինակություն եւ ճանաչում:

Ի դեպ, հարգելի ընթերցողներ, ուզում ենք նշել, որ մեր եւ «TOPHOUSE» կազմակերպության գլխավոր տնօրեն Բոնիտա Լանսկայայի հետ զրույցն ամբողջությամբ տեղի էր ունենում հայերեն լեզվով: Ռուսազգի ներկայացուցիչը այս 3 տարիների ընթացքում հասցրել էր յուրացնել մեր բարդ լեզուն, եւ շատ ազատ այսօր նա գրում եւ կարդում է հայերեն լեզվով:

- Իսկ Ձեզ համար հե՞շտ էր յուրացնել հայերեն լեզուն եւ ո՞րն էր նպատակը:

- Ես չեմ կարող ասել, որ հայերենը հեշտ լեզու է, բայց միանշանակ շատ գեղեցիկ եւ հնչեղ է: Հայաստան գալուց առաջ ես հատուկ ուսուցիչների օգնությամբ սովորեցի գրել, կարդալ, բայց, անշուշտ, այս երեք տարվա մեջ ես ավելի կատարելագործեցի իմ լեզվական իմացությունը: Այդ ամենի հիմնական նպատակն էր ավելի մատչելի կերպով հաղորդակցվել աշխատակիցների հետ եւ նրանց չընկճել` ստիպելով շփվել ինձ հետ ռուսերեն լեզվով:

- Արդյոք կա՞ն տարիքային սահմանափակումներ Ձեր կազմակերպությունում աշխատելու համար:

- Ո՛չ եւ նորից ո՛չ: Ինձ զարմացնում է այն փաստը, որ աշխատանքի ընդունվելու համար դիմում են շատ կանայք 40-50 տարեկան, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մեծ աշխատանքային փորձ տարբեր ոլորտներում, եւ որոնք այժմ գործազուրկ են, չեն կարողանում գտնել համապատասխան աշխատանք տարիքային սահմանափակման պատճառով: Չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է 20-25 տարեկան փորձ չունեցող, բայց բարետես արտաքին ունեցող անձանց հետ փոխել երկար ժամանակ աշխատող հմուտ մասնագետներին` միայն տարիքի եւ արտաքին տվյալներին չհամապատասխանելու պատճառով: Ես մեծ սիրով ընդունում եմ աշխատանքի աշխատանքը գտնելու հույսը կորցրած կանանց, որոնց աչքերից արցունքներ են հոսում «Դուք ընդունված եք աշխատանքի» նախադասությունը լսելուց հետո:

- Բոնիտա, իսկ ինչպիսի՞ն եք ընտանիքում եւ ընկերական շրջապատում:

- Ես լիովին այլ մարդ եմ ընտանիքում եւ ընկերական միջավայրում: Ունեմ 16-ամյա որդի, նրա անունն է Դիմա: Չնայած նրան, որ ես եւ նախկին ամուսինս 2010 թվականի ամռանը կայացրեցինք ամուսնալուծվելու որոշում, ես որդուս հետ շատ կապված եմ եւ որոշումներ կայացնելիս միշտ հաշվի եմ առնում նրա կարծիքը: Այս տարի նա պատրաստվում է ընդունվել ռուս-հայկական պետական սլավոնական համալսարան` միջազգային տնտեսագիտության ֆակուլտետ: Չնայած դրան՝ Դիման արդեն կայացած հմուտ ծրագրավորող է, նա ինքնուրույն է յուրացրել այդ մասնագիտությունը եւ այժմ իսկ կարողանում է ծրագրեր եւ խաղեր ստեղծել: Արդեն 2 տարի է՝ Դիման ընկերություն է անում մի շատ գեղեցիկ ռուս աղջկա հետ, որի անունն է Նատալյա: Ես կողմ եմ այդ ընկերությանը, որովհետեւ դա իմ որդու որոշումն է, եւ ես տեսնում եմ, որ նրա աչքերը փայլում են երջանկությունից:

Իմ ընկերական շրջապատը մեծ է, բայց նրանցից քչերն են, որ կարող են ինձ հարազատ ընկերներ համարվել:

- Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Ձեր նախկին ամուսնու հետ եւ արդյոք դժվար չէ՞ ամուսնալուծված կին լինելը:

- Իմ նախկին ամուսնու հետ մենք շատ ջերմ եւ ընկերական հարաբերությունների մեջ ենք: Մենք նույնիսկ չէինք պատկերացնում, որ կյանքի այս նոր կարգավիճակում մենք կմնայինք որպես լավ ընկերներ: Չնայած նրան որ նա ինձանից տարիքով մեծ է, ես հպարտությամբ եմ ասում, որ մեր համատեղ կյանքի ընթացքում ես նրանից շատ լավ բաներ սովորեցի: Նա ինձ համար եղել է ոչ միայն ամուսին, այլ նաեւ լավ ընկեր եւ ուսուցիչ, եւ այսօր ես կորցրել եմ նրան միայն որպես ամուսին:

Իհարկե, կյանքում դժվար է առանց ամուսնու, բայց այդ ամուսնալուծությամբ իմ կյանքը չդադարեց: Իմ անձնական կյանքում եւս կան փոփոխություններ: Ես հանդիպեցի մի տղամարդու, որի հետ ես ինձ երջանիկ եմ զգում, չնայած, որ նա ունի շատ բարդ հայկական ավանդական բնավորություն: Կարծում եմ, որ բոլոր կանանց համար կարեւոր է միշտ զգալ, որ իրենք գեղեցիկ են եւ ցանկալի:

- Իսկ ինչ­պե՞ս եք անց­կաց­նում Ձեր ազատ ժա­մա­նա­կը:

- Ես ու­նեմ ձի, որի անունն է Գեր­դա: Նա 5 տա­րե­կան է: Ես նրան գնե­ցի 1 տա­րի առաջ: Դա շատ հան­կար­ծա­կի ստաց­վեց. երբ ինձ մի ձի­ա­պահ հրա­վի­րեց իր ձի­ե­րին տես­նե­լու, ես հան­կար­ծա­կի Գեր­դա­յին այն­տեղ տե­սա: Նա այն­պի­սի հա­յաց­քով էր ինձ նա­յում, որ մեր մեջ ստեղծ­վեց ան­տե­սա­նե­լի կապ: Իմ բո­լոր խնդրանք­նե­րին՝ վա­ճա­ռել ինձ այդ ձին, ես մի­այն մեր­ժում էի ստա­նում: 2 շա­բաթ տան­ջա­լի եւ հա­մառ բա­նակ­ցու­թյուն­նե­րի եւ զան­գե­րի ար­դյուն­քում ես հա­մո­զե­ցի ինձ վա­ճա­ռել Գեր­դա­յին: Ամ­բողջ ազատ ժա­մա­նակս անց եմ կաց­նում նրա հետ, խնա­մում, մաք­րում, հյու­րա­սի­րում եմ մրգե­րով եւ սո­վո­րում եմ ձի­ա­վա­րել: Նա շատ յու­րա­հա­տուկ ձի է ոչ մի­այն հե­տաքր­քիր մոր­թու գույ­նով` մուգ մոխ­րա­գույն, այլ նա­եւ բնա­վո­րու­թյամբ: Բո­լո­րը զար­մա­նում են, տես­նե­լով այն, երբ ես խնձո­րը ձեռ­քիս մա­նե­ժում վա­զում եմ, Գեր­դան շատ զգույշ վա­զում է իմ հե­տե­ւից, եւ երբ ես կանգ­նում եմ, նա նույն­պես կանգ է առ­նում, որ­պես­զի ըմ­բոշխ­նի խնձո­րը, եւ այդ­պես շա­րու­նակ, մին­չեւ իմ մո­տի խնձոր­նե­րը ամ­բող­ջու­թյամբ վեր­ջա­նում են:

- Բո­նի­տա, ես գի­տեմ, որ Դուք ավ­տո­մե­քե­նա եք վա­րում, իսկ ի՞նչ մակ­նի­շի մե­քե­նա­ներ եք նա­խընտ­րում եւ ար­դյոք հմո՞ւտ վա­րորդ եք:

- Ես ար­դեն 10 տա­րի է՝ մե­քե­նա եմ վա­րում եւ ու­նե­ցել եմ տար­բեր մակ­նի­շի մե­քե­նա­ներ: Ներ­կա­յումս ու­նեմ LEXSUS 470 մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա` մար­գար­տա­գույն, եւ BMW M6 կու­պե կաբ­րի­ո­լետ մակ­նի­շի սեւ գույ­նի մե­քե­նա: Եր­կուսն էլ շատ սի­րում եմ: Մե­քե­նա վա­րե­լը ինձ հա­ճույք է պատ­ճա­ռում. շատ ժա­մա­նակ, երբ տրա­մադ­րու­թյուն չեմ ու­նե­նում, եւ եթե մի հար­ցի շուրջ լուրջ պի­տի մտա­ծեմ, նստում եմ ղե­կին եւ ժա­մե­րով ըն­թա­նում եմ ճա­նա­պարհ­նե­րով:

- Ինչ­պես գի­տեք, Հա­յաս­տա­նում կա­նանց տո­նը չի սահ­մա­նա­փակ­վում մի­այն մար­տի ու­թով, այլ տե­ւում է մեկ ամիս. Ձեր մաղ­թան­քը հայ կա­նանց եւ աղ­ջիկ­նե­րին՝ մայ­րու­թյան եւ գե­ղեց­կու­թյան տո­նի առ­թիվ:

- Հայ կա­նանց մի­այն մի բան եմ մաղ­թում` իս­կա­կան կա­նա­ցի եր­ջան­կու­թյուն: Ցան­կա­նում եմ, որ հայ տղա­մարդն իր կնոջ հա­մար հե­նա­րան, թի­կունք լի­նի եւ հոգ տա­նի նրա մա­սին: Չէ՞ որ մի­այն ապա­հով թի­կունք ու­նե­նա­լով հնա­րա­վոր է ստեղ­ծա­գոր­ծել, արա­րել եւ առաջ շարժ­վել:

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

# fernado 2018-08-27 10:42
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԸ
Իմ անունը Մարիամ ես ուզում եմ խոստովանել, որ իմ ամուսինը բժիշկ է, եւ ես ամուսնացել եմ 5 տարի, հիմա մենք չունենք երեխա եւ բժիշկը մեզ ասաց, որ ես չեմ կարողանում ծնել, որովհետեւ իմ արգանդը այնքան անհանգստացած էի եւ կինս երջանիկ չէր, ուստի նա որոշեց ամուսնանալ մեկ այլ աղջկա հետ եւ ամուսնալուծվել է, որ ես շատ տխուր եմ, ասացի իմ ընկերոջ մասին, նա ինձ ասաց, որ հեգնանքով ուժեղը ինձ տվեց էլփոստի հասցեն եւ երբեք չէր մտածել, որ ես որոշեցի նրան տալ մի փորձեք եւ ասացի, որ 24 ժամ տեւելու է ամուսնուս հետ վերադարձնել ինձ, եւ երրորդ օրը մնալու եմ հղի եւ թեքում, ամուսինս վերադարձավ ինձ, եւ նա սկսեց աղաչել ինձ իր նեալին եւ ասաց, որ ինքը չի ուզում եմ նորից ամուսնալուծվել եւ 2 ամիս անց, հաստատեցի, որ հղիություն եմ ունեցել: բժիշկը կարող է նաեւ օգնել նրան դիմել նրան Email:
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել
# keffi 2018-08-27 10:42
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԸ
Իմ անունը Ֆերնադո Անտոնիո է: Սա վկայություն է այն մեծ բժիշկների համար, որոնք օգնեցին ինձ բերել իմ սերը դեպի կյանք: Այն օրը, երբ կինս հեռացավ ինձանից, բաները նեղացան, եւ մթնոլորտը ծանր էր անորոշության մեջ: Ամեն ինչ կարծես գունատ էր, եւ ես որոշեցի օգնության կանչել կախարդներին, որոնք ունակ են իմ նախկին կինը բերել: ետ. Երբ ես մտածում էի, ես անցա համացանցը եւ ինչպես տեսա հուսալի խիզախության մեջ, ես տեսա վիզարդների բազմաթիվ վկայություններ `նախկին որդիներին ու սիրելիներին վերականգնելու համար: Աջակցելով դոկտոր Դոկտորին, ես կապվեցի նրան եւ բաները բացատրելով, նա ընդունեց դաշտի մարտահրավերները: Նա մեծ աշխատանք կատարեց: Իմ նախկին կինը վերադառնում է ինձ մեծ խնամքով եւ սիրով: Ուստի ես ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից իմ իրավիճակի համար հարգանքի տուրք մատուցելու իմ իրավիճակի համար: Ազնիվ, նա ցույց տվեց, որ քաջություն է ստանձնել գրեթե ցանկացած խնդրի լուծումներ գտնելու ահավոր խնդիրը: Կապվեք նրան էլեկտրոնային փոստով `
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել
# mariam 2018-08-27 10:43
Իմ անունը Մարիամ ես ուզում եմ խոստովանել, որ իմ ամուսինը բժիշկ է, եւ ես ամուսնացել եմ 5 տարի, հիմա մենք չունենք երեխա եւ բժիշկը մեզ ասաց, որ ես չեմ կարողանում ծնել, որովհետեւ իմ արգանդը այնքան անհանգստացած էի եւ կինս երջանիկ չէր, ուստի նա որոշեց ամուսնանալ մեկ այլ աղջկա հետ եւ ամուսնալուծվել է, որ ես շատ տխուր եմ, ասացի իմ ընկերոջ մասին, նա ինձ ասաց, որ հեգնանքով ուժեղը ինձ տվեց էլփոստի հասցեն եւ երբեք չէր մտածել, որ ես որոշեցի նրան տալ մի փորձեք եւ ասացի, որ 24 ժամ տեւելու է ամուսնուս հետ վերադարձնել ինձ, եւ երրորդ օրը մնալու եմ հղի եւ թեքում, ամուսինս վերադարձավ ինձ, եւ նա սկսեց աղաչել ինձ իր նեալին եւ ասաց, որ ինքը չի ուզում եմ նորից ամուսնալուծվել եւ 2 ամիս անց, հաստատեցի, որ հղիություն եմ ունեցել: բժիշկը կարող է նաեւ օգնել նրան դիմել նրան Email:
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել
# sandra barfinder 2018-10-31 05:55
Կրկին, ես օրհնված եմ ամուսնությունից հետո, երբ դոկտոր SHARAJA վերադարձրեց իմ ամուսնուն, ով լավ բաժանվեց 6 ամիս: Am SANDRA անունը: Չնայած որ բերանը ամբողջ մարմինս կլիներ, բավարար չէ, շնորհակալություն հայտնել Շարագային իմ կյանքում իմ օգնության համար: Ամուսինս ամուսնալուծվել է ինձ հետ վեց ամիս եւ առանց ցավի եւ տառապանքի: Այնպես որ, ես ամենուր օգնություն եմ փնտրում, բայց ոչ մի բան նախատեսված չի եղել, երբ հանդիպեցի դոկտոր SHARAJAN- ին: Ես իմ իրավիճակը բացատրեցի նրան, եւ նա խոստացավ, որ իմ ամուսինը 24-48 ժամ վերադառնում է ինձ, որ իմ սիրտը դեռ բախվում է նրա համար: Ես հավատում էի նրան, եւ նա պատրաստում էր իմ հմայքը, եւ իմ ամուսինը ինձ զանգեց հենց այն ժամանակ, երբ դոկտոր SHARAJA ասել էր: Նա պաշտպանեց եւ ասաց, որ ինքը պետք է վերադառնա եւ այժմ եւս երջանիկորեն ապրի վերջին 9 ամիսների ընթացքում: Բոլորը կարդում եմ իմ հոդվածը այնտեղ, ով օգնության կարիք ունի, պետք է դիմել ... Էլ. կողմից
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում