livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Բոլորիս էլ հայտնի է, որ կնոջ համար ամենակարեւոր պայմաններից մեկը լավ եւ շքեղ աքսեսուարներն են,  որակյալ կոսմետիկան: Չնայած նրան, որ այսօր Հայաստանում բավականին մեծ տեղ է գրավում տեղական արտադրանքը, սակայն, այնուամենայնիվ, հայ կանայք ավելի շատ նախապատվություն են տալիս ֆրանսիական կոսմետիկային: Վերոնշյալ եւ այլ, համոզված ենք, կանանց ու աղջիկներին հետաքրքրող հարցերի շուրջ մենք զրուցեցինք Հայասատնում ֆրանսիական էլիտար կոսմետիկայի ընկերության ներկայացուցիչ ԱՆՆԱ ԹՈՐԳՈՄՅԱՆԻ հետ:

 

- Ինչպե՞ս եւ ե՞րբ սկսեցիք ծավալել Ձեր գործունեությունը Հայաստանում:

- 2010թվականի դեկտեմբերից աշխատում եմ ֆրանսիական էլիտար կոսմետիկայի ընկերությունում որպես ռեգիոնալ մենեջեր: Մինչեւ այստեղ աշխատանքի անցնելս աշխատել եմ հայտնի դեղագործական ընկերություններից մեկում որպես ռեգիոնալ ծրագրերի ղեկավար, այնուհետեւ` արդեն մարկետինգային բաժնի ղեկավար: Պետք է նշեմ, որ մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան եմ: Որոշ ժամանակ, իհարկե, աշխատել եմ իմ մասնագիտությամբ, սակայն եկավ մի պահ, երբ կյանքումս կտրուկ փոփոխության կարիք զգացի եւ այդ իսկ պատճառով որոշեցի անցնել մի գործի, որն  իմ մասնագիտության հետ ոչ մի ընդհանուր բան չունի:

- Երբեւէ աշխատանքից դուրս գալու առաջարկներ կամ խանդի տեսարաններ եղե՞լ են Ձեր ամուսնու կողմից:

- Մեր ընտանիքում երբեք նման հարցեր ու խնդիրներ չեն առաջացել: Ընտանեկան հարաբերությունների մեջ ամենակարեւորը փոխադարձ վստահությունն ու հարգանքն է: Շատ հարցերում ամուսինս ինքն է ինձ աջակցել ու խորհուրդ տվել: Կարծում եմ, որ կինը պետք է աշխատի, նրան պետք է հնարավորություն տրվի ինքնադրսեւորման եւ ինքնահաստատման համար: Երբ կինը շփվում է տարբեր մարդկանց հետ, լինում է նորությունների կենտրոնում, ամուսնու համար դառնում է էլ ավելի հետաքրքիր: Պետք չէ մոռանալ, որ տղամարդիկ սիրում են, երբ իրենց կանայք լինում են յուրահատուկ եւ հասնում են բարձունքների: Սակայն աշխատանքի ու ծանրաբեռնվածության հետ մեկտեղ պետք է անել ամեն ինչ, որ ընտանիքն ու ընտանեկան հարաբերությունները չտուժեն: Ինձ համար կարեւորագույն պայմաններից մեկը երջանիկ եւ ամուր ընտանիք ունենալն է:

- Ձեր գործընկերները երբեւէ թերահավատորեն վերաբերվե՞լ են Ձեզ` որպես կնոջ:

- Ցավոք սրտի, Հայաստանում ասօր կա գենդերային անհավասարություն, իսկ ժամանակին այն ավելի սուր էր արտահայտված: Սակայն ներկայումս կան կանայք, որոնք կարողացել են դրսեւորել իրենց, հասնել բարձունքների` հավատալով սեփական ուժերին: Նման կանանց, հատկապես բիզնես լեդիների թիվը գնալով շատանում է, որի համար ես անչափ ուրախ եմ: Այսինքն` գնալով ավելի ենք նմանվում եվրոպական երկրներին:

Տղամարդկանց հետ աշխատելիս ես նման վերաբերմունք չեմ նկատել: Կարծում եմ, որ աշխատանքի մեջ սեռը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, երբ ցանկացած հարցի մոտենում ես պրոֆեսիոնալ տեսանկյունից: Ասեմ ավելին` հաճախ լինում են այնպիսի իրավիճակներ, որտեղ կինը ավելի հեշտ է կարողանում գտնել հարցի լուծումներ ու փոխզիջումներ: Ես երբեք չեմ ընկճվել այն բանից, որ կին եմ, որի դիմաց դրված են բազում դժվար լուծում ստացող հարցեր, ընդհակառակը, շատ ժամանակ այդ խնդիրներն ու դժվարությունները կոփում են մարդուն: Ներկայումս կան շատ հայ ընտանիքներ, որտեղ ըդունված է, որ կինը պետք է չաշխատի, բայց ես կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ չէ: Եթե աշխատանքի մեջ կա գիտելիք, փորձ եւ ճիշտ մոտեցում, ապա ամեն ինչ հարթ կլինի, եւ կձեւավորվեն աշխատանքային ճիշտ հարաբերություններ:

- Իսկ ինչպիսի՞ն եք աշխատանքի վայրում եւ տանը:

- Չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ, բայց իմ կարծիքով` աշխատանքի վայրում դեմոկրատական մոտեցումը ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքը: Երբեք չեմ առաջնորդվել խստությամբ: Նույնիսկ ամենադժվար հարցը լուծելի է դառնում, երբ դրվում է մարդկային ջերմ, նորմալ հարաբերությունների հիմքի վրա: Թե՛ տանը եւ թե՛  աշխատանքի վայրում նույն մարդն եմ: Փորձում եմ ամեն ինչ իր ժամկետներում հասցնել ավարտին եւ վայելել կյանքը: Թե՛ տանը, թե՛ աշխատանքի վայրում  եւ թե՛ երեխայի դաստիարակության մեջ փորձում եմ կատարել իմ իսկ կողմից իմ առջեւ դրված բոլոր պարտականությունները: Առաջին հերթին պահանջկոտ եմ իմ անձի նկատմամբ, ապա նոր միայն` մյուսների:

- Իսկ Ձեր ազատ ժամանակն ինչպե՞ս եք անցկացնում:

- Գնահատում եմ ոչ միայն աշխատանքը, այլ նաեւ լավ հանգիստը, որովհետեւ դա է թույլ տալիս մարդուն աշխատանքի մեջ լինել արդյունավետ: Դեռ փոքր տարիքից սիրել եմ զբաղվել սպորտով, շատ հաճախ լինում եմ ֆիթնես ակումբում, զբաղվում եմ դահուկով ու սերֆինգով: Իմ սպորտային կյանքի մեջ է ներգրավվել նաեւ աղջիկս, լինում են նաեւ դեպքեր, երբ ամուսինս էլ անտարբեր չի անցնում այդ ամենի կողքով:

- Ունե՞ք կյանքի կարգախոս:

- Կթվարկեմ կարեւորները: Առաջինը` պետք է չհուսահատվել, լինել լավատես, գնահատել մարդկային հարաբերությունները:

Հիշում եմ հանրահայտ Լուիս Քերոլի խոսքերը, որոնք ինձ համար դարձել են կյանքի կարգախոս. «Եթե ուզում ես մնալ տեղում կանգնած, պետք է վազես, իսկ որպեսզի գնաս առաջ, պետք է երկու անգամ ավելի արագ վազես»:

Նյութը` ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆԻ
Լուսանկարը` ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում