livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

kyanqi-xosqԱրդեն երկար ժամանակ է, ինչ համացանցում տեղադրվում է բազմասերիանոց տեսաֆիլմ, որը բացահայտում է ՙԿյանքի խոսք՚ աղանդի գործունեության մութ էջերը: Օրերս տեղադրվել են հերթական` 14-րդ եւ 15-րդ սերիաները: Այստեղ նշվում է, որ աղանդի պարագլուխ Արթուր Սիմոնյանը ՙֆինանսներ է կորզում՚ իր հետեւորդներից, վերջիններիս ենթարկելով ծանր հոգեբանական բռնության: Ներկայացված է Ա. Սիմոնյանի 2009թ. հունվարի 29-ի ՙաղոթքը՚, որի ընթացքում նա տարօրինակ ձայներ է հանում եւ անընդհատ կրկնում է ՙՌիբա՚ եւ  ՙԲարաբբա՚ չար հոգիների անունները, ինչպես նաեւ արտասանում է հայհոյություններ: Ֆիլմի հեղինակները պնդում են, որ Ա. Սիմոնյանն իրեն հռչակել է այդ չարանենգ հոգիների կեղծ քահանա եւ ՙոչ մի ընդհանուր բան չունի Հայր Աստծո եւ Հիսուս Քրիստոսի սրբազան ծառայությունների հետ՚:

15-րդ սերիայում ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են կատարվում ՙհանգանակությունները՚ ՙԿյանքի խոսքում՚: Ամեն հավաքի ժամանակ մի քանի անգամ հատուկ ՙաղոթած՚ դույլերով դրամ է հավաքվում: Դա կատարվում է հատուկ ներազդեցություն  ունեցող երաժշտության ներքո, իսկ մինչ այդ, ըստ ֆիլմի, աղանդի ղեկավարները առանձին սենյակում ՙՌԻԲԱ՚-ի հոգին են կանչում իրենց հետեւորդների վրա, որ վերջիններս շռայլորեն դրամը լցնեն դույլերի մեջ: Բացի այդ, աղանդը կնքում է ՙֆինանսական պայմանագրեր՚ իր հետեւորդների հետ, ըստ որոնց` նրանք պարտավորված ամեն ամիս որոշակի գումար են մուծում:

Աղանդի ղեկավարները մշտապես հանդես են  գալիս ՙհատուկ ելույթներով, վախեցնելով մարդկանց, որ եթե նրանք չզոհաբերեն, ապա կընկնեն Աստծո անեծքի տակ՚: Եթե մարդիկ չունեն դրամ. ՙապա պետք է վաճառեն կա°մ իրենց մազերը, կա°մ արյունը, կա°մ ունեցվածքը՚, ասված է ֆիլմում:

Ըստ ֆիլմի հեղինակների ՙՙԿյանքի խոսք՚ աղանդի պարագլուխները խաբեությամբ հավաքում են հայերի փողերը եւ հանձնում են Ուլֆ Էկմանին եւ Կարլ Գուստավ Սեւերինին, որոնք էլ այդ գումարները փոխանցում են Ռասիմ Խալիլովին եւ իրենց ադրբեջանցի եղբայրներին` Բաքվում ՙԱղոթքի տուն՚ կառուցելու համար, որտեղ աղանդի ադեպտները պետք է աղոթեն այնքան ժամանակ, մինչեւ Լեռնային Ղարաբաղը չվերադարձվի Ադրբեջանին՚:

Ֆիլմը նաեւ մեղադրում է ՙԿյանքի խոսքին՚ փողերի լվացման մեջ: Մի շարք խոշոր բիզնեսմեններ այդ ճանապարհով խուսափում են հարկերից: Ֆիլմում նշված են այդ բիզնեսները: Եթե իսկապես նշված ֆինանսական խարդախությունները իրականություն են, ապա ՙԿյանքի խոսքի՚ ՙֆինանսական պայմանագրերը՚ պետք է ուսումնասիրեն ե°ւ հարկային, ե°ւ քննչական, ե°ւ ազգային անվտանգության մարմինները:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում