livemarks sitemap
Չորեքշաբթի, Հունվարի 29, 2020

SimonyanԻնչպես հայտնի է, ՙԿյանքի խոսք՚ աղանդի գործերը վերջին շրջանում լավ չեն: Համացանցում հայտնված ֆիլմերը ցույց են տալիս այդ կազմակերպության իրական դեմքը: Այդ բացահայտումների արդյունքում շուրջ 5 անգամ նվազել է ՙԿյանքի խոսքի՚ հետեւորդների թիվը: Իսկ դա նշանակում է, որ 5 անգամ նվազել է Արթուր Սիմոնյանի գանձարան ներհոսող գումարի չափը: Բացի այդ, ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի նեդելի՚ թերթերի դեմ ՙԿյանքի խոսքի՚ դեռ շարունակվող դատական հայցը նույնպես ահազանգ էր, որ այդ կազմակերպությունը դեմ է այն ժողովրդավարական ազատություններին, ինչի համար մեր ժողովուրդը տասնամյակներ շարունակ պայքարել է: Ավելին` պարզվեց, որ ՙԿյանքի խոսքը՚ ղեկավարվում է դրսից եւ ինչ-ինչ առնչությունների մեջ է Թուրքիայում եւ Ադրբեջանում իրենց ՙգործընկերների՚ հետ:

Ահա այսպիսի բացահայտումներից եւ կորուստներից հետո, վերջերս, սեպտեմբերի 2-ին աղանդի ղեկավարները փորձեցին համընդհանուր մարդահավաք-դրամահավաք կազմակերպել իրենց կիսակառույց գրասենյակում: Ամբողջ Հայաստանից ավտոբուսներով մարդկանց էին ներկրում այդ համագումարին: Սակայն սպասված տասը հազար մարդու փոխարեն հավաքվեցին  հազար հինգ հարյուր հոգուց էլ պակաս: Այդ հավաքի իմաստը կրկին փող հավաքելն էր, եւ, ինչպես կոչ էր անում Արթուր Սիմոնյանը, պետք է իր հետեւորդները զոհաբերություններ կատարեն` անգամ իրենց տներից ինչ-որ բաներ վաճառեն, որպեսզի իրենց շենքը, իր խոսքերով ասած, ՙհանձնվի Աստծուն՚, իսկ փող տվողները ՙօրհնվեն՚: Սակայն ներկաները զարմացած էին, որ տարիներ շարունակ հսկայական ֆինանսական միջոցներ նվիրաբերելով Արթուր Սիմոնյանին, իբր թե գրասենյակը կառուցելու համար, այն հայտնաբերեցին կիսակառույց վիճակում: Իհարկե, ներկաներից շատերը կրկին անգամ վերհիշեցին տեսաֆիլմերում կատարված բացահայտումները: Իր ճառում Արթուր Սիմոնյանը փորձում էր ինչ-որ կերպ բացատրել այն ամենը, ինչը կա իրենց մասին  տեսաֆիլմերում: Օրինակ, պնդում էր, որ հայտնի 4 մլն դոլար արժողությամբ ձին, որը նա նվիրաբերել է իր շեֆերից մեկին, արժե ընդամենը 500 դոլար: Հավանաբար մոռանալով, որ այդ գումարով այսօր նույնիսկ էշ չես առնի, էլ ուր մնաց հատուկ տեսակի ցեղական ձի, որը, ըստ մասնագետների, իսկապես միլիոնավոր դոլարներ արժի: Ինչ վերաբերում է էշերին, ապա Արթուր Սիմոնյանը ներկաներին զարմացրեց հետեւյալ արտահայտությամբ. ՙՄենք նման ենք ծերացած էշի, որն ընկել է փոսը՚: Մնում է միայն համաձայնվել Ա. Սիմոնյանի հետ եւ նշել, որ այդ փոսից կա մեկ ելք` դադարեցնել մոլորեցնել իր հետեւորդներին, դադարեցնել հոգիների որսագողությունն ու միտումնավոր պղծումը եւ դադարեցնել նենգ ու անհիմն հարձակումները Հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ հայրենական մամուլի դեմ: Ի դեպ, դա հասկանում են նաեւ ՙԿյանքի խոսք՚ կազմակերպության բազմաթիվ շարքային անդամներ, ովքեր զանգահարելով ՙԻրավունքի՚ խմբագրություն ներողություն են խնդրում իրենց ղեկավարի գործողությունների համար եւ պնդում, որ այդ կազմակերպության մեջ պետք է անցկացնել նոր ընտրություններ եւ ընտրել նոր առաջնորդ:

Իսկ մինչ այդ, պրն Սիմոնյանը սեպտեմբերի 5-9-ը անցկացրեց Մոսկվայում, որտեղ նշվում էր ՙԿյանքի խոսքի՚ ծննդյան օրը եւ այդ կապակցությամբ կազմակերպված էր այդ աղանդի ԱՊՀ երկրների ընդհանուր հավաք:


ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում