kyanqi-xosqՍովորաբար ամեն չորեքշաբթի խուլ-համրերի մշակույթի պալատում տեղի էր ունենում ՙԿյանքի խոսք՚ աղանդի երիտասարդական հավաք, որին մասնակցում էին 350-400 երիտասարդ աղանդավորներ: Սակայն վերջին շրջանում մասնակիցների թիվը հետզհետե նվազում էր եւ անցած շաբաթ այնտեղ հավաքվել էին ընդամենը 50-60 հոգի:

Ելնելով դրանից` աղանդի ղեկավար Արթուր Սիմոնյանը որոշեց հավաքներն անցկացնել ոչ թե ամեն շաբաթ, այլ ամիսը մեկ եւ դրանք տեղափոխեց ՙԷմանուել՚ աղանդի դահլիճ, որը գտնվում է ՙԲանգլադեշում՚: Ի դեպ, վերջին շրջանում Արթուր Սիմոնյանի քարոզների հիմնական թեման, բացի ՙէշի պատմությունից՚, վերաբերում է նրան, որ նա կոչ է անում իր հետեւորդներին չհեռանալ աղանդից, չհիասթափվել եւ զինվել համբերությամբ` փոխանցելով գումարներ աղանդին սպասել եւս 5 տարի: Ինչ վերաբերում է էշի մասին առակին, որը Ա. Սիմոնյանն անընդհատ ներկայացնում է իր քարոզներում, ապա պարզվեց, որ այդ առակը որեւէ առնչություն չունի Աստվածաշնչի հետ եւ վերցված է թուրքական գրականությունից: Սիմոնյանի վերջին քարոզների մասնակիցները, տեղեկանալով դրա մասին, զարմանք էին արտահայտում, որ եթե աղանդապետը քարոզի ժամանակ օգտագործում է ոչ թե աստվածաշնչյան պատմություններ, գոնե հիմնվի հայկական առակների վրա, այլ` ոչ թե թուրքական:  

ՍԵՓԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ