sekta2Մեր երկիր ներթափանցած եւ անկոչ հյուր դարձած աղանդավորները ակտիվորեն շարունակում են իրենց քայքայիչ գործունեությունը, իսկ մեր համաքաղաքացիներից շատերը, չգիտակցելով այդ քայքայիչ եւ արմատախիլ անող կառույցների իրական դեմքերի ու նպատակների մասին, մոլորված «ոչխարների» նման գնում ընկնում են ծուղակը, որոնց ետ բերելու համար, ըստ փորձագետների, պահանջվում է 5-7 տարի: Ինչո՞վ է պայմանավորված աղանդավորական շարժումների նման աշխուժացումը մեր երկրում, ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ են ուզում մեր երկիրց ու մեր հայրենակիցներից, այս հարցերի մասին մենք զրուցեցինք՝ ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ Վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ:

-  Հայր Սուրբ, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ են փորձում քարոզել աղանդի ներկայացուցիչները մարդկանց, եւ ինչի՞ց պետք է հատկապես զգուշանանք եւ սթափ լինենք:

- Նախ նշեմ, որ մեզ համար, այսինքն հայերիս համար, որեւէ կրոնական շարժում, որը չի պատկանում հայ Առաքելական եկեղեցուն, պաշտոնապես եկեղեցու կողմից նզովված է: Առ այսօր վրաց եկեղեցին չի ճանաչում հայաստանյան Առաքելական եկեղեցուն՝ հայտարարելով հերետիկոս: Ինչո՞ւ, որովհետեւ հայ եկեղեցին չընդունեց Քաղքեդոնի ժողովը՝ մնալով Եփեսոսյան ժողովի վրա 431 թվականին, պաշտպանում է այն դավանաբանական դարձվածքը, որի օրինակը Կյուրեղ Ալեքսանդրացին էր: Այսինքն՝ աստվածային ու մարդկային երկու բնությունների միություն էր քարոզում, կամ բանաձեւում Կյուրեղ Ալեքսանդրացին, եւ մենք կոչեցինք  Միաբնակներ: Հիմա նրանք մեզ մեղադրում են՝ ինչու մենք չենք ընդունում քաղքեդոնյան երկու բնությունների խնդիրը, որոնք անջատ են գործում իրարից, իսկ հայ եկեղեցին ասում է, որ աստվածային եւ մարդկային բնությունները գործում են միասնաբար, միասին, այսինքն՝ երբ Քրիստոս հրաշք էր գործում, չէր դադարում նաեւ մարդ լինելուց, երբ հուզված էր, ուտում էր, խմում էր, նրա մեջ միաժամանակ գործում էր աստվածային բնությունը: Այս մասին վրացիները ասում են, որ ոչ, երբ նա հրաշք էր գործում, նա դա անում էր միայն աստվածային բնությամբ եւ մարդկայինը չէր խառնվում, մինչդեռ մենք պարագաներ գիտենք, որ ասվում է, որ նա թքեց, ցեխ պատրաստեց, քսեց խուլի ականջին, կույրի աչքերին եւ բացվեց աստվածայինը, որը միացած էր մարդկայինին: Դրա համար նրանք մեզ հայտարարում են հերետիկոսներ եւ չեն ընդունում: Իսկ այսօր Հայաստանում գործող անորոշ դեմքով ու դիմագծով եւ ոչ մի բավանաբանական հիմք չունեցող կառույցները ցանկանում են, որ համարժեք աստիճանի կանգնած լինեն հայ Առաքելական եկեղեցու հետ, ինչո՞ւ,sekta որովհետեւ իրենք էլ են համաշխարային եկեղեցիների խորհրդի անդամ: Այո, կարող են միջազգային որեւէ խորհրդի անդամ լինել, բայց այն, որ մեր եկեղեցու համար համարվում է սեկտա, դա ինքնին փաստ է, որովհետեւ սեկտ նշանակում է առանձին կամ առանձնացած մի ճյուղ, նրանք չեն կարող հայ եկեղեցվո ընդհանուր մաս կազմել: Եվ զարմանք եմ ապրում, որ վրաց եկեղեցին, ինչպես որ հարցին է մոտենում, ոչ մեկին չնդունելով եւ ամուր մնալով իր գիտակցությանը, ազգային դեմքն ու դիրքը, հավատամքը, իսկ մեր ժողովուրդը վերածված աստվածաշնչյան ոչ թե իրոք բանական ոչխարի, այլ պարզ ոչխարների, գնում են ամեն մեկի ետեւից, ով ինչ որ բարբաջում է, իբրեւ թե փրկության ճանապարհն են ցույց տալիս: Այս պահին ցանկանում եմ երկու կարեւոր պարագա կարդալ աստվածաշնչից, որը մեր ժողովրդին պետք է սովորեցնի վերջապես սթափ լինել եւ հասկանալ, որ այս մարդկանց ներկայությունը Հայաստանի տարածքից ներս ոչ թե մեր հոգու փրկության համար է, այլ մեր ժողովրդի կործանման համար են գալիս այստեղ եւ իրենց ֆինանսավորումը պատահական չէ, որ դրսից է: Իսկ մենք ինչպես ամբողջ պատմության ընթացքում եղել ենք քաղաքականությունից բոբիկ, այսօր էլ քաղաքականությունից բոբիկ մեր իսկ ձեռքերով կործանում ենք մեր երկիրը, ժողովրդին:

«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԵԿԵՂԵՑԻ ՉՈՒՆԵՆ»

Քրիստոս Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ, 15 համար. «Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարնեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերից կճանաչեք նրանց, մի՞թե փշերից խաղող եւ տատասկից թուզ կքաղեն»: Դժբախտաբար ավետարանական այս խոսքը չեղավ մեզ համար ցուցում, այլ մնաց պարզապես խոսք, եւ քանի որ մենք մի ժողովուրդ ենք, որ մեզ համար շատ ավելի կարեւոր է երեւույթը, քան իմաստը, դարձել ենք այդ երեւութապաշտական զգացումներով դատարկ խոսքերի գերին, որոնք ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ կամ ամենաշատը 100 տարի առաջ են ձեւավորվել: Ինչպես Եհովայի վկաները, որոնք Բարբյուսի եւ Ռասսելի սկզբնական շրջանի միությունից էին ձեւավորվել եւ 1870-ական թվականներին բաժանվեցին, եւ Ռասսելը հայտարարեց ու Սիոնի դիտարանը հիմքը դրեց: 1930-ական թվականներին նրանց քարոզիչներից մեկը, հիմք ընդունելով մարգարեական տողերը Եհովայի վկա հայտարարություն արեց. «Պետք է ասեմ, նախ, որ Եհովան անուն չէ, դա տառերի հապավում է եւ «յահվե» բառն է, որը ձեւավորվել է 11-րդ դարում, իսկ Աստվածաշնչում նման անուն գոյություն չունի: Հրեական աստվածաշնչում աստծո անուն գոյություն չունի, որովհետեւ «իզուր տեղը աստծո անունը բերանդ չառնես» դարձվածքը հրեաների համար դարձավ այնպիսին, որ նրանք նույնիսկ աստված բառը չեն օգտագործում, դա միայն հավիտենականությունն է»: Դժբախտաբար այսօր այնպիսի դեմք ու դիմագիծ է ձեւավորվել մեր ժողովրդի մեջ, այնպիսի կացության մատնել, որ մի լիտր ձեթի ու մի կիլո ալյուրի համար պատրատ են իրենց հոգին ծախել: Սկզբից գնում ընկնում են թակարդը, հետո ինչպես ասենք Իսպանիայում գործող «Խորան» աղանդավորական շարժման նման կողոպտում են մարդկանց:

- Կոնկրետ Եհովայի վկաների հետ կապված որեւէ կողոպտումներ, թալաններ, մինչ այժմ, չի արձանագրվել ի տարբերություն «Կյանքի խոսք» կամ «Խորան» աղանդի: Այս դեպքում Եհովայի վկաների վտանգը ավելի շատ հոգին որսալու կամ այլ կերպ ասած «կողոպտելու» վրա՞ է կառուցված:

sekta3- Նախ Եհովայի վկաները եկեղեցի չեն եւ նույնիսկ չունեն, նրանք պարզապես կազմակերպություն են եւ ունեն արքայության սրահ, որտեղ արարողություն չի կատարվում: Դա հատուկ միսիոներական ծրագիր է եւ իրենք աշխատում են ինֆորմացիա հավաքելու վրա: Ի՞նչ է նշանակում հետախուզություն, ինֆորմացիայի աղբյուր, եւ զարմանալին այն է, որ նրանց մոտ արգելված է միանձնյա քարոզչությունը, եւ ինչպես գիտեք քարոզում են երկու հոգով, որպեսզի առաջինը հսկի երկրորդին, իսկ երկրորդնել առաջինին, թե ինչ եւ ոնց ասեց, ինչ տեղի ունեցավ եւ այլն, եւ այդ բոլոր ինֆորմացիան հավաքագրվում եւ տրամադրվում է իրենց կենտրոնին: Եհովայի վկան իրավունք չունի աղոթելու, դրա իրավունքն ունի «Եհովայի վկա» կոչվող կենտրոնական խողովակը, որի մասին կան ուսումնասիրություններ: Գերմանիայում հետազոտությունները ցույց են տվել, որ 12 հոգիանոց այդ կենտրոնական կոմիտեն, որը կոչվում է «Եհովայի խողովակ», ոչ մեկ իրավունք չունի Եհովայի հետ հարաբերվելու եւ այդ իսկ պատճառով նրանք պաշտամունք չունեն, իսկ չկա մի հավատամք, որ պաշտամունքային չլինի: Իրենց մոտ կա միայն քարոզչությունը, իսկ աստվածաշունչը ամբողջովին աղավաղել ու վերաշարադրել են այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Ցավոք երկրաշարժից հետո տոննաներով կեղծ Աստվածաշունչ ուղարկվեց Հայաստան՝ հրատարակված իրենց կողմից, որտեղ ողողված էր Եհովա բառը: Եթե ուսումնասիրեք մեր պատմական անցյալից եկած ձեռագրերը, մի Աստվածաշունչ չեք գտնի, որտեղ գրված լինի Եհովա բառը: Եվ հանկարծ 1988-ի երկրաշարժից հետո ամբողջ Հայաստանը ողողվեց այդ կեղծ աստվածաշչով: Կհարցնեք ինչո՞ւ, որովհետեւ նրանք հող էին նախապատրաստում այսօրվա համար, նրանք իրենց գործած քայլերով ապացուցում են, որ կրոնի հետ ընդհանրապես կապ չունեն, դա քաղաքական ծրագիր է: Իսկ մեր միամիտ ժողովուրդը չի հասկանում, որ ամեն աստծո անունից խոսող դեռ հավատացյալ չէ: Երբ «Խորան» աղանդի այսպես կոչված քարոզիչները մարդկանց կողոպտում են հենց ուղիղ իմաստով, նրանք էլ են Հիսուս Քրիստոսի անունը ասում, որովհետեւ չեն կարդացել այդ նույն Մատթեոս ավետարանի 24-րդ գլխի 4-րդ համարը, ուր ասվում է. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետեւ շատերը կգան իմ անունով ու կասեն, թե ես եմ Քրիստոսը եւ շատերին կմոլորեցնեն: Զգույշ եղեք, չխռովեք, որովհետեւ պետք է որ այդ ամենը լինի, եւ դրանից հետո պետք է լինի երկրորդ գալուստը»: Ուրեմն այդ սուտ մարգարեները պարզապես ստեղծողներն են երկրորդ գալստյան, իսկ երկրորդ գալուստը ե՞րբ էր կատարվելու, երբ որ Նեռը իշխի մեր հոգիների վրա, որից հետո կգա Քրիստոս: Ուրեմն սրանք Նեռի, սատանայի քարոզիչներն են եւ ոչ թե աստծո: Եվ ուրիշ մի ողբերգություն է կատարվում. հայ Առաքելական եկեղեցին երբ մարդուն մկրտում է, ի՞նչ կերպ է այն անում՝ երեք խորհուրդների միջոցով` մկրտություն, դրոշմ եւ հաղորդություն: Իսկ իրենք ի՞նչ են անում, մեր վրայից ոչ թե վերամկրտում են, այլ ջնջում են այդ երեք խորհուրդները՝ լվանալով այն, ջրով մեր վրայից մաքրում են այդ ամբողջ խորհուրդները: Այսինքն՝ մենք հայտնվում ենք այնպիսի վիճակում, որ երբ մտնենք արքայություն, կամ երբ կանգնենք աստծո դատաստանի առաջ, ոչ մի դրոշմ չունենանք մեզ վրա:

Հայր Կոմիտասի հետ ունեցած մեր այս կարեւորագույն հարցազրույցի շարունակությունը կարդացեք «Զարուհի» ամսագրի հաջորդ համարում:

Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ