livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

sekta2«Զարուհի» ամսագրի նախորդ համարում ներկայացրել էինք ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ Վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ ունեցած մեր հարցազրույցը, որտեղ հայր սուրբը ներկայացրել է մեր երկիր ներթափանցած աղանդավորական շարժումների վտանգն ու չարիքը եւ հիմա ներկայացնում ենք հարցազրույցի շարունակությունն ամբողջությամբ:

-Հայր սուրբ, Եհովայի վկաները պատճառաբանում են՝ ասելով, որ Հիսուսը մկրտվել է Հորդանանում ջրով եւ նրանք շարունակում են այդ ավանդույթը, որի պատճառով եկեղեցում չեն կատարում այդ կարեւորագույն արարողությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

- Բայց ինչպե՞ս մկրտվեց, իսկ աղավնի՞ն, որը սուրբ հոգու նման իջավ նրա վրա: Քրիստոս ասաց. «Ես ձեր մեջ եմ, դուք իմ մեջ»: Վերցրեց հացը, ասաց դա իմ մարմինն է, վերցրեց գինին, ասաց՝ դա իմ արյունն է եւ «ով սա ընդունի, ուրեմն ինձ է ընդունում իր մեջ», իսկ ո՞ւր է այս գաղափարը:

- Հայտնի է, որ Եհովայի վկաները նախընտրում են իրենց հարազատը մահանա, բայց անհրաժեշտության դեպքում արյուն չեն հասցնի: Ինչո՞վ կբացատրեք սա:

- Աստվածաշնչում կա դարձվածք, որը ասում է. «Կենդանու արյունը չօգտագործեք, չուտեք եւ ճարպն ու արյունը թափեք»: Ինչո՞ւ, խելացի էին մարդիկ, որովհետեւ գիտեին, որ կրոնը պետք է օգնի մարդուն՝ ազգի, հավաքական կյանքի մեջ առողջ ապրելու համար: Եվ ասվում է, որ եթե Հորդանանի, Իսրայելի շրջաններում արեւի տապին կարողանաս գոյատեւել, արյուն մի օգտագործի: Կարո՞ղ եք ասել ինչո՞ւ են Յակուտիայում հում ձուկ ուտում արյան հետ միասին, որովհետեւ այն բարձրացնում է կալորեականությունը: Եվ եթե մարդը ճարպը եւ արյունը օգտագործեր արեւելյան կիզիչ արեւի տակ, չէր դիմանա ուղղակի այդ շոգին, այդ ամենը մտածված է եղել առողջության համար եւ ասվում է. «Արյուն չուտես, քանի որ արյան մեջն  է կյանքը, հոգին»: Բայց ձեր կողմից բարձրացված հարցի դեպքում մենք արյուն ենք տալիս ուրիշին, ով արյան պակաս ունի, այլ ոչ թե այդ արյունը ուտում ենք: Սա է ամբողջ խնդիրը եւ այստեղից երեւում է, որ նրանց մատուցածը պտուղ չէ, այլ փուշ է, ինչպես ասվում է Ավետարանում: Եվ մարդ, ով չի հավատում Քրիստոսին, նրա մեսիականությանն ու աստծո որդին լինելու փաստին, ով եկավ մարդկությունը փրկելու համար, ինչպե՞ս կարող են Քրիստոսին քարոզեն: Սա հենց այն կեղծ դիմակն է եւ մեր պարզ, միամիտ ժողովուրդը չի հասկանում այս: Քրիստոս ասել է. «Եղեք բարի աղավնիների նման, բայց եղեք նաեւ օձերի նման խորագետ», այսինքն՝ խորագիությունն է հենց այսօր պակասում մեր ժողովրդին, ինչո՞ւ, որովհետեւ մեր ամբողջ ուշադրությունը դրել ենք «կեր, խմի, քեֆ արա» գաղափարի վրա եւ չենք մտածում, թե ո՞վ է կանգնած մեր դիմաց՝ իմ թշնամի՞ն, թե՞ իմ բարեկամը:

- Ձեր կարծիքով այն պատճառաբանությունը, թե մարդիկ վատ են ապրում եւ դրա համար են հաճախում նման կազմակերպությունների ժողովներին, քարոզներին, արդյոք սա՞ Է հիմնական պատճառը:

- Ոչ եւ միանշանակ ոչ: Սա գիտակցության պակասից է:

- Բայց չէ՞ որ այնտեղ եւս կան խելացի, կրթված եւ, ինչու չէ, բարձրաստիաճան մարդիկ:

kron1- Կարող եք կիրթ լինել, կարդացած լինել, բարձրագույն կրթություն ունենալ, բայց գիտակից չլինել: Խելացի լինել դեռ չի նշանակում իմաստուն լինել, մենք սիրում ենք կրկնել Մեսրոպ Մաշտոցի խոսքերը. «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», բայց շարունակության վրա երբեք ուշադրություն չենք դարձրել եւ հիմա կներկայացնեմ այն հրաշալի շարունակությունը, որ տեսնեք ու հասկանաք, թե ինչի՞ համար է հարկավոր մարդուն իմաստութունը. «Որպեսզի պարզամիտներին խորագիտություն տրվի եւ երիտասարդներին միտք ու հանճար, որպեսզի դրանց լսելով իմաստունն ավելի իմաստուն լիներ»: Իսկ մենք չենք լսում այդ ամենը եւ լսում ենք միայն դատարկ ու պարապախոսների խոսքերը, որոնք գալիս են մեզ խաբելու: Հիշում եք՝ Հուդան ինչպես մատնեց Քրիստոսին` համբուրելով, եւ աղանդավորները մեզ խաբում են հենց համբուրելով:

Ո՞վ կարող է ասել աղանդավորական շարժումները ի՞նչ ծագում ունեն, ոչ ոք, դրանք անորոշ կերպարով ու անորոշ անցյալով մարդիկ են բոլորը, ծախված հոգիներ, որոնքուրիշների ծրագրերի մարմնավորողն են մեր սուրբ եւ աստվածընտիր ժողովրդի մեջ, ուր կնքվեց աստծո եւ մարդու միջեւ առաջին ուղտը սրբազան Արարատ լեռան վրա, երբաստված խոսեց Նոյի հետ: Ո՞ւր է այն սերունդը, որը աստծո կողմից հռչակվեց որպես իր սերունդ, ցավոք, այսօր դեմք չունենք, միասնականություն եւ գիտակցություն չկա,ազգային ոգի չկա եւ միայն ստամոքսի համար տառապող անորոշ կերպարներ ենք, որտեղից էլ գալիս է մարդկային ողջ ողբերգությունը: Կոնկրետ Եհովայի վկաները լավինֆորմատրեր են, եւ նրանց ձեռքից թուղթ էին վերցրել, որտեղ հստակ նշված էր, թե ով որտեղ պետք է աշխատի եւ ինչպես պետք է աշխատի, դրանք հատուկ ծրագրեր են, որըգալիս է դրսից: Նրանց ամեն մի քարոզիչը երկու-երկու, երբ վերադառնում են արքայության սրահ այսպես կոչված «դակլադնոյ» են գրում՝ ինչ են արել, ում հետ ինչ են խոսել, ինչպատասխան են ստացել: Իսկ այդ բոլորը ինֆորմացիա է երկրի մասին:

- Ի տարբերություն  Եհովայի վկաների, «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը շատ կոնկրետ բիզնեսով է զբաղվում եւ դրան զուգահեռ նշում, որ իրենք եւս առաքելական ուղղությունն են ներկայացնում: Չե՞ք կարծում, որ սա առավել վտանգավոր է:

- Ամեն մեկը կարող է վեր կենալ ու մի բան հայտարարել, որը չի նշանակում, որ իրենք առաքելական եկեղեցի են ներկայացնում: Նախ իրենք պետք է իմանան, թե որն է առաքելական եկեղեցին, առաքելական են այն եկեղեցիները, որոնց հիմքը դրել են Քրիստոսի 12 առաքյալներից որեւէ մեկը: Իսկ եթե պետք է ինչ որ մեկին առաքելական հայտարարենք, ասենք Հանթսմանին կամ Սմիթին, ուրեմն այո, դա էլ է «Առաքելական»: Չնայած պետք է ասեմ, որ դրանց կողմից կա ստեղծված նոր առաքելական եկեղեցի, որի նախապատմությունը սկսվել է, երբ մեկը մի օր արթնացավ եւ ասաց, որ Քրիստոս ինձ առաքյալ հայտարարեց, ես նոր առաքյալն եմ եւ հիմք են դնում նոր առաքելական եկեղեցու:

Սա պարզապես ծիծաղելի է, եւ նորից եմ հիշեցում աստվածաշնչյան այն խոսքերը, ուր զգուշացվում է՝ ասելով. «զգույշ եղեք, մարդիկ ձեզ խաբելու են, պետք է մեզ համար դաս լինի»:

- Ի՞նչ կարող եք ընթերցողին փոխանցել Մորմոնների վտանգի մասին:

- Ի՞նչ է նշանակում կրոն, աստված: Բացեք Հին Կտակարանը, կարդացեք, այտեղ գրված յուրաքանչյուր օրենք խոսում է այն մասին, որ կրոն, աստված ոչ թե պարզ երեւույթ է, այլ դա ողջ համակարգ է: Փոխանցեմ ձեզ երկրորդ՝ Օրինաց 28-րդ գլխից մեկ հատված, որտեղից շատ հստակ երեւում է, թե ինչի մասին է խոսքը. այն բոլոր պատվիրանների, որտեղ

մեզ սովորեցնում է. «Եթե լսեք մեր, հրեաների տեր աստծո ասածները, որ ես այսօր ձեզ եմ պատգամում, այն է՝ հետեւել նրա պատվիրաններին, ապա ձեր տեր աստվածը ձեզ երկրի բոլոր ազգերից ավելի բարձր կդասի»- ասում է Մովսեսը: Այսինքն՝ հստակ երեւում է, որ խոսքը գնում է ազգի մասին, հավաքական կյանքի մասին, որովհետեւ եթե դու քո տեր աստծո գաղափարից հեռանում ես, դադարում ես այդ հավաքականության մասնիկը լինելուց: Այսօր բոլորը գալիս են Հիսուս Քրիստոսի անունով, բայց մեր ազգային ավանդության վրա ձեւավորված քրիստոնեության գաղափար կա այստեղ, չէ որ մենք քրիստոնեությունը ոչ կաթոլիկների նման ձեւավորեցինք եւ ոչ էլ օրթոդոքսների, այլ մեր նման:

Սա նշանակում է, որ այդ աղանդները գալիս են մեր քրիստոնեությունից հեռացնելու, այսինքն՝ մեր գոյատեւման միջնաբերդը քանդելու մեր իսկ ձեռքերով, հայի ծախված, թշնամի ու դավաճան հայի ձեռքով քանդելու մեր գոյատեւման միջնաբերդը: Ի՞նչ է ազգությունը՝ մարդկային օրորվող-շորորվող կերպա՞ր, ոչ ազգություն նշանակում է մարդկային հավաքականություն, որին միացնում եւ օղակում է իր ազգային ավանդությունները, որն է լեզուն, հոգեբանությունը, սովորույթները, աշխարհընկալումները եւ այն ամենը, ինչ կարողանում է մարդուն բարոյական կերպար տալ ու ձեւավորել, իսկ շատերը քանդում են այդ հիմքը: Եկեք հիշենք Լեհաստանի պատմությունը, 600 տարի Անիից գաղթաց հայերը գոյատեւեցին Լեհաստանում եւ բավական էր պարտադրանքի միջոցով ընդունեին կաթոլիկությունը, եւ հիսուն տարի հետո կորավ ողջ լեհահայությունը, այդ հզոր կառույցը: Ուրեմն դրանց նպատակը ինչն է, որ Քրիստոսի անունով կործանեն հայ ժողովրդին:

- Հայր Սուրբ, կմեկնե՞ք Եհովա բառի իմաստը:

- Գիտեք դա սկիզբ է առել Յահվե բառից, որը արհեստածին է, խոսքը պետք է գնա հավիտենականության մասին: Եթե երբեւէ գրաբարյան տեքստի հանդիպեք, այնտեղ մեր մատենագիրները, հետեւելով հրեաների օրինակին, աստված բառ չէին գրում, այլ գրում էին ԱԾ, որպեսզի աստված բառը չարտասանեն, որը պատվիրված էր պատվիրանով, թե իզուր տեղը աստծո անունը բերանդ չառնես: Սա է ամբողջ խնդիրը, իսկ կան մարդիկ, ովքեր մտածված աղավաղել են եւ այդ մտածված աղավաղանքը փոխանցում են մեզ, աղավաղելու ազգի կերպարը: Եվ որոշ եղբայրներ ու քույրեր ելնելով ինչ-ինչ խնդիրներից, պատրաստ են իրեն էությունը, հոգին վաճառելու: Նրանք դավաճան Հուդայի եկեղեցին են, ով 30 արծաթով իր տիրոջը ծախեց, իսկ սրանք 30 արծաթով իրենց ազգն են ծախում: Ի՞նչ է հայ եկեղեցին, հայ եկեղեցին հենց հայ ժողովուրդն է, ինչպե՞ս կարողացավ հայ ազգը գոյատեւել, ոչ թե հայ հոգեւորականների մորթապաշտության շնորհիվ, այլ հայ հոգեւորականների նվիրվածության շնորհիվ, որ կարողացավ իր ժողովրդին առաջնորդել առ այսօր առանց պետականություն ունենալու, իսկ մենք դավաճանում ենք հայ եկեղեցուն, որ մեր հոգու ծնունդն է: kronՎահան Թեքեյանը շատ հրաշալի մի դարձվածք ունի, ուր ասում է. «եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս», իսկ նման սուտ մարգարեները գալիս են վիժեցնելու հայոց սուրբ ծննդավայրը, հայ մայր եկեղեցին եւ ամեն մեկը բարբաջում է իր անձնական շահից դրդված: Ի՞նչ է նշանակում այսպես կոչված քույր եկեղեցիները քարոզչություն են անում ընդդեմ իրենց մայր եկեղեցու, բացի այդ, ի՞նչ է նշանակում այսօր մարդիկ գնում են այս կամ այն կուսակցությունները եւ դրանց պատասխանատուներին հայտարարում, որ իրենք պատրաստ են 100-300 հազար ձայնով ապահովել ընտրությունների ժամանակ, բայց այն պայմանով, որ տեղ ունենան պառլամենտում: Սա նշանակում է, որ իրենց նպատակը հոգեւոր ծրագիրը չէ, այլ քաղաքական ծրագիր է:

Ովքե՞ր են սրանք՝ խամաճիկներ ուրիշների քաղաքականության ծրագրերի, ի՞նչ քարոզիչ:

- Հայր Կոմիտաս, ի՞նչ կասեք ձեր կողմից նշած խամաճիկների՝ դրսից ֆինանսավորումների մասին, քանի որ եթե ինչ որ մի գրող այսօր ցանկանում է մի գիրք հրատարակել, կամ չի կարողանում, կամ ընկնում է պարտքերի տակ, մինչեւ կարողանում է մի գիրք հրատարակել, իսկ նույն Եհովայի վկաների գրականությունը բավականին թանկարժեք է, որը նրանք նույնիսկ բաժանում են:

- Դրա մասին խոսելն ինձ համար դժվար կլինի, քանի որ գոյություն ունի ներքին խոհանոց, բայց երբ ես Ֆրանսիայում էի, շատ կարեւոր ինֆորմացիա ստացա այն մասին, որ Հայաստանում գործող կառույցներից մեկը, որի անունը դեռ չեմ նշի, թուրքական կառավարության կողմից ամեն տարի 15 մլն դոլարով ֆինանսավորվում է: Եթե թուրքական կառավարությունը ուր «էրմենին», այսինքն՝ հայ բառը ալերգիա է առաջացնում ամեն մի թուրք ականջի համար եւ 15 մլն է տրամադրում Հայաստանում գործող այդ կառույցին, սանշանակում է, որ իրականացվում է այն գործը, որը շահն է մի պետության, ով միշտ ձգտել եւ ձգտում է հայի բնաջնջմանը, իսկ ոմանք նրանց, այլ ոչ մեր քաղաքական շահերի պաշտպանն են մեր երկրում: Մենք շատ սիրում ենք օգտագործել մի բանաձեւ, թե «ձրի պանիրը միայն թակարդում է լինում», բայց բոլորս էլ պանիրի հոտից գնալով՝ հայտնվում ենք այդ թակարդում, եւ գրանտներ ստանալով՝ իրականացնում ենք գրանտատուի, այսինքն՝ գրանտ, որը թարգմանաբար նշանակում է մեծ, ծրագիրը ոչ հօգուտ մեզ, այլ հօգուտ իրենց, որովհետեւ քաղաքականությունը «կատվի խաղն է եւ մկան մահը»:

Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ`
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում