livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

love1՛Բայց արդ, մնում են հավատը, հույսը սերը՝ սրանք երեքը, եւ սրանցից մեծագույնը սերն է՛ (Ա. Կորնթ.12:12)

Իմանալու համար, թե ինչու են հավատքը, հույսը, սերը համագո, պետք է առաջին հերթին իմանալ, թե ի՞նչ են դրանք:

ՀԱՎԱՏՔ նշանակում է անտեսանելի որեւէ բանի մասին կատարյալ համոզում ունենալ: Իսկ առաքելական բացատրությամբ` անտեսանելի բաների մասին Աստծո կողմից տրված պատգամները ընդունելը եւ ըստ դրանց ապրելն է, վստահել Քրիստոսին ու նրա կանչին, վստահել Քրիստոսով մեր հոգիների փրկությանը: Ինչպես ասում է Քրիստոսի առաքյալը.  «Մենք բոլորս հավատքով արդարացանք».

հիմնված այս խոսքի վրա՝ հավատքն է, որ մարդուն խավարից լույս է տանում եւ նույնիսկ ապահովում է նվիրյալ հոգու ճշմարտության ճամփան, որովհետեւ հավատքն ու լույսը զույգ արեգակներ են եւ լուսավորում են մարդկանց կյանքը: Այս երկուսը միացնելով է հիմնվում իսկական աստվածային պաշտամունքը կրոնական կյանքում եւ պատճառն է մարդկանց զարգացմանը: Ինչպես, որ ասում է. «Այսպես` օրենքը դաստիարակ եղավ` մեզ Քրիստոս Հիսուսին բերելու, որպեսզի հավատով արդարանանք» ¥Գաղ. 3:24¤: Հավատքը մեծագույն ուժերից է, որովհետեւ հաղթահարում է դժվարությունները: Եվ Հիսուս առաքյալներին ասաց. «Ձեր թերահավատության պատճառով ճշմարիտ եմ ասում Ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք` տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ եւ կտեղափոխվի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի» ¥Մատթ. 17:19¤:  

Սակայն, առանց գործի հավատն իմաստ չունի, որովհետեւ հավատքն արմատ է եւ աճում է գործով, եթե արմատը փտած չէ: Կրոնի առանցքը կազմվում է հավատքով, որովհետեւ առանց հավատք կրոն չկա: Պողոս առաքյալն ասում է. «Մեկ Տեր կա, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված, Հայր բոլորին, որ Է բոլորի վրա, բոլորի հետ եւ մեր բոլորի հետ» ¥Եփս. 4:5¤: Սրա համար է, որ հավատի դերն այսօր խիստ կարեւոր է, քանզի հավատով ու գործով է, որ մարդը դառնում է Աստծո որդի:

Իսկ ՀՈՒՅՍ-ի մասին կարելի է ասել, որ այն մարդու ակնկալությունն է, այսինքն՝ մարդու, Աստծու հանդեպ ունեցած հավատի զորությամբ հոգեկան փրկությանը հասանելին է: Պողոս առաքյալն ասում է. «Որովհետեւ հույսով փրկվեցինք, իսկ տեսանելի հույսը հույս չէ, քանի որ մի բան, որ մեկը տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա. իսկ եթե հույս ունենք մի բանի, որ չենք տեսնում, ուրեմն, համբերությամբ սպասում ենք դրան» (Հռոմ. 8:24-25): Այս խոսքից եզրակացնում ենք, թե մարդ էակն առանց հույսի կորած արարած է, ուստի, եթե նույնիսկ ամեն ինչ կորցնեն, մարդուն դարձյալ մնում է երկու բան՝ երկրի վրա հույս, իսկ երկնքում՝ Աստված: Ասվածն ավելի լավ հասկանալու համար կարելի է հիշել, թե պատերազմում այն մարդը, որ գերի է ընկնում թշնամու ձեռքը եւ բանտարկվում, ապրում է իր ազգի օգնության հույսով, մինչեւ օրը գա: Եվ այս համբերության շնորհիվ կպայքարի, որովհետեւ հաղթանակի հույս ունի: Աշխարհում ամեն բարիք հույսով կիրականանա. հիվանդը բժշկի չէր գնա, եթե հույս չունենար բժշկվելու: Այսպիսինները երբեք չեն ընկղմվի անհուսության վեհի մեջ, որովհետեւ. «Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ. 5:5), քանզի հուսալքվելն ամենամեծ մեղքն է:

loveՍակայն ՍԵՐ-ն արտաքին զգացմունք է՝ շաղկապված հոգու եւ մարնի բխումից, որն առաջանում է մարդկային աշխարհի հետ կապվածությունից: Քրիստոնեական կյանքի մեջ սերը ամենից զորավոր միացնող ուժն է: Այն մարդուն միացնում է Քրիստոսի հետ՝ անտեսելով չարքը: Քանզի Քրիստոսը՝ հավիտենական կյանք է Հայր Աստծո հետ, որովհետեւ. «Աստված սեր է»: Սուրբ Գրքում ասվում է. «Սերը համբերող է, սերը քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում» (Ա Կորնթ. 13:4):  Չէ՞ որ տիեզերքն ամբողջովին սիրով է ընթանում, որովհետեւ Աստծո եւ մարդու միջեւ փոխադարձ սերը քրիստոնեության հիմքն է եւ աղբյուրը: Մեր Փրկիչ Քրիստոսը խաչվեց իր հաղթանակի գահի վրա՝ բոլորին իր սերը նվիրելու համար, եւ իր կյանքի ընթացքում աշխարհի վրա Նա մեզ տվեց այն օրենքը, որի մեջ է քրիստոնեական կյանքի ողջ իմաստը. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես եւ դուք՝ արեք նրանց, որովհետեւ այդ՝ իսկ ենք օրենքն ու մարգարեները» ¥Մատթ. 7:12¤: Այս պատճառով քրիստոնեական սերը պետք է լինի մոմի նման, որը լույս տալու համար սպառում է ինքն իրեն, եւ այդպես է, որ սերն ավելի է հզորանում, քան մահը:

Հասկանալի է, որ սերը պետք է փոխադարձ եւ զորավոր լինի, որպեսզի չառաջնորդվի եսասիրությամբ, այլ՝ մարդասիրությամբ: Այժմ շեշտը դնելով ՀԱՎԱՏ, ՀՈՒՅՍ, ՍԵՐ՝ երեք մարգարիտների վրա՝ կարելի է ասել, թե նրանցով է մարդկանց կատարելիության ձգտումը, որովհետեւ ավազանի մեջ միայն մկրտվելով չէ, որ փրկվում ենք: Այլ պետք է Քրիստոսի հավատը, հույսը, եւ սերն ունենանք:

Հավատն ու հույսը ապագային նետված շողն են, իսկ Աստծուն հավատալը, հուսալն է: Սրա համար կարող ենք ասել, որ հույսը հավատի գերագույն նշանն է: Եվ հույսով կյանքի մթությունը կպայծառանա ու երբ հավատանք, հույսը հավետ պետք է շողա:

Մարդ էակը չսիրած որեւէ բան չի տենչում եւ չի հուսում. այս պատճառով հավատը, հույսը, եւ սերը ընթանում են միասին՝ կազմելով քրիստոնեական կրոնի հիմքը եւ նպատակը՝ հարությունը, այսինքն՝ հավիտենական կյանքը: Մեծը սերն է, որովհետեւ հավատի ու հույսի խարիսխն է. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3:16):

Սերը ծառի արմատն է, հավատը տերեւներն են, եւ հույսը՝ ճյուղերը, իսկ սրանց պտուղը՝  քրիստոնյաները:

ԱՐԱՄ ՈՒՐԱՐԱԿԻՐ ԳՅՈՒՐՋՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում