livemarks sitemap
Կիրակի, Հունվարի 26, 2020

qahanaԱյլեւս պատռված են ՙԿաթողիկոսը չգիտի ՙՀայր մեր՚-ը՚ տարածված տեսանյութի հեղինակների դիմակները, որոնք փորձում էին խաղալ Ամենայն հայոց կաթողիկոսի անվան հետ:

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, հայորդաց տների հոգեւոր տեսուչ Հայր ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ, Ֆլորա Առաքելյանը, որն ապրում է Սանկտ Պետերբուրգում, ֆիլմը հանձնել է փորձաքննության: Ըստ այդ փորձաքննության, որը կատարել է Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիայի եւ դիզայնի մեդիա-կենտրոնի տնօրեն Ն.Մ. Կուրշեւայի կողմից, պարզվել է, որ տեսանյութը մոնտաժված է կոպիտ սխալներով եւ նկատելի է Adobe Premiere Pro CS3 ծրագրի օգնությամբ կատարված ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը:

Ինչի արդյունքում ստացվել է վերոնշյալ աղավաղված տեսանյութը: Թե արդյո՞ք Հայ առաքելական եկեղեցին չի պատրաստվում Վեհափառի սին վարկաբեկության համար դիմել համապատասխան մարմիններին ու պատժել մեղավորներին, ՙԶարուհին՚ հետաքրքրվեց  Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանից.

- Չեմ կարծում, որ Հայ եկեղեցին կուզենա որեւէ հայի պատժել: Մենք կաղոթենք, որ ոչ մի հայ հետայսու երբեք չհամարձակվի Ամենայն հայոց կաթողիկոսի անվան հետ ինչ-որ կերպ խաղալ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում