livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

hxi1Այսօր ամբողջ աշխարհում առկա է խնդրահարույց մի հարց. հղիության արհեստական ընդհատումը, կամ աբորտը թույլատրելի՞ է, թե՝ ոչ: Սա, կարծես թե, դարձել է 21-րդ դարի «անբուժելի հիվանդություն», որն էլ մինչ օրս իր վերջնական լուծումը չի ստացել: Եվ, սա այն մտահոգիչ խնդիրն է, որի լուծման կարիքն այսօր բոլորն ունեն, քանի որ այս երեւույթը գնալով ավելի ու ավելի մասշտաբային բնույթ է ստանում:

Ահա, այս ցավոտ խնդրից հեռու չէ նաեւ մեր անկախ Հայաստանը: Այսօր Հայաստանում շարունակվում է արդիական մնալ հղիության արհեստական ընդհատման խնդիրը: Երբ կինն իմանում է, որ հղի է, պետք է գիտակցի, որ իր կյանքն այլեւս առաջվանը չի լինելու. ինչ էլ որ որոշի` ունենա՞լ երեխային, թե՞ ընդհատել հղիությունը: Խելամիտ կլինի միառժամանակ հաղթահարել շոկն ու հետո միայն որոշում կայացնել: Այնուհետեւ, դիմել բժշկի` վստահ լինելով, որ, իսկապես, մայրանալու ճանապարհին եք, եւ հետո՝ արդյո՞ք Ձեր կյանքին վտանգ չի սպառնա այդ քայլը՝ արհեստական ընդհատումը:

Մասնագետներին շարունակում է մտահոգել այն, որ շատ կանայք մի քանի անգամ են դիմում այդ քայլին, ինչն էլ հաճախ մեծացնում է անպտղության կամ էլ ապագայում հղիության ընթացքում դժվարությունների հավանականությունը:

Հայաստանի բնակչության 53 տոկոսը կազմում են կանայք, որոնցից 30 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ դիմել են այդ քայլին: Արհեստական ընդհատմանը դիմելու հիմնական նախապատճառներն են՝ պատահական եւ ոչ ցանկալի հղիությունները, անցանկալի երեխայից ազատվելու ցանկությունը, սեփական հաճույքներին ամբողջովին ազատ կերպով տրվելու, այլեւայլ ստոր ցանկությունները բավարարելու ձգտումները եւ այլն: Սրանք պատճառներ են, որոնք ի հայտ են եկել նաեւ այլախոհության եւ սեփական անձին չափից դուրս մեծ ազատություն վերապահելու՝ սանձարձակության պատճառով:

Չմոռանանք, որ մարդու մեջ սեռական ցանկությունն սկզբիցեւեթ եղել է, եւ այն երբեք չի կարելի համարել մեղք: Մեղք չէ սեռական ցանկություն ունենալը, սակայն, մեղք է, երբ որեւէ մեկը չի կարողանում այն ճիշտ կառավարել՝ ըստ հավուր պատշաճի: Եվ սրանից էլ առավել, այդ կիրքը վերածվում է ավելի մեծ մեղքի, երբ դրա սխալ տնօրինման հետեւանքը լինում է հղիությունը, այն էլ՝ ոչ ցանկալի:

Այդ ժամանակ նախ պետք է գրի առնել «ես»-ի վիճակը` մտքերը, զգացողությունները եւ վախերը` հնարավոր տարբերակների շուրջ: Փորձեք որոշակիացնել ձեր արժեքները, համոզմունքները եւ հանգամանքները: Արհեստական ընդհատման մասին որոշումը շատ բարդ է եւ նոր խնդիրներ կարող է առաջ բերել: Նախ՝ պետք է տեղյակ լինել հղիության արհեստական ընդհատումների մեթոդներին եւ թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ յուրաքանչյուր քայլը:

hxiՍակայն, այս ամենի հետ մեկտեղ, պետք է նշենք, որ արհեստական ընդհատումների մի առհելի մասն էլ կատարվում է անհրաժեշտաբար: Այսինքն՝ երբ այլ ելք չկա, եւ պետք է ընտրություն կատարվի. դիմել արհեստական ընդհատման՝ կնոջ կյանքը  փրկելու համար, կամ հակառակը՝ երեխայի կյանքը փրկել, իսկ կնոջը՝ ոչ: Այսպիսի դեպքերը եւս, մեր խորին համոզմամբ, նույնպես, մեծամասամբ, մեր սխալ կենցաղավարության արդյունք են: Չէ ՞ որ շատ հաճախ այսպիսի տխուր խնդրի առջեւ կանգնում են նաեւ նրանք, ովքեր ուղղակի ուշադրություն չեն դարձրել իրենց առողջական վիճակին եւ մինչ ամուսնությունը սխալ սեռական կյանք են վարել, որի հետեւանքը հետո է ի հայտ եկել: Սա էլ է Եկեղեցու կողմից մեղք համարվում, քանի որ մեր մարմինը, մեր կյանքը ամեն կերպ պիտի կարողանանք անվնաս պահել, որովհետեւ այն ստացել ենք Աստծու նախախնամությամբ:

Ցավալի է, սակայն, սա է այսօր մեր իրականությունը:

Հայաստանում թույլատրվում է ընդհատել հղիությունը մինչեւ պտղի 12 շաբաթական դառնալը, քանի որ դրանից հետո երեխայի մոտ ձեւավորվում են բոլոր օրգան-համակարգերը: Արհեստական ընդհատման ժամանակ, այդ փոքրիկ մարդուկը վերահաս վտանգը զգալով ¥ինչպես ցույց են տալիս արհեստական ընդհատումների ժամանակ կատարված բազմաթիվ նկարահանումներն ու հետազոտությունները¤, արգանդի մեջ այս պատից այն պատն է փախչում վիրաբույժի մահացու գործիքներից փրկվելու համար:

Ինչի՞ արդյունք է սա, արդյո՞ք վախ չէ, ամենաթանկ բանի՝ կյանքի համար, արդյո՞ք պայքար չէ գոյատեւման համար:  

2008թ.-ին անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ հանրապետության կանանց 17 տոկոսը տառապում է չբերությամբ, որի հիմնական պատճառը եղել են վիրաբուժական արհեստական ընդհատումները: Բնականաբար, չգրանցվածները մեր օրերում ավելի շատ են: Իսկ այսօր աշխարհի մի շարք երկրներում արհեստական ընդհատումները, նույնիսկ, արգելված են:

Հղիության ընդհատումն ի սկզբանե նորմալ երեւույթ չէ: Լինում են բժշկական ցուցումներ՝ մահացած պտղի կամ աննորմալ զարգացումների հետ կապված, սակայն երբ դա ուղղակի կնոջ ցանկությունն է, ինչպես լինում է մեծամասամբ, ապա հարկ է հորդորել նրան, որ այդ քայլին չգնա:

Հիմա, առավել տարածված է դեղորայքային ընդհատումը, մինչդեռ նախկինում՝ վիրաբուժական ընդհատումն էր:

Հետազոտությունները ցույց են տվել, որ շատերն աբորտը տանում են չափազանց ծանր, եւ այն ունենում է բավականին ծանր ազդեցություն տվյալ անձի հոգեկան եւ հոգեբարոյական ներաշխարհի վրա: Եղել են նույնիսկ խելագարության դեպքեր: Օրինակ՝ 2010թ. տվյալներով, Հայաստանում, մոտավորապես, 8 հազարից ավել կանայք դիմել են հղիության արհեստական ընդհատման: Այսօր ծնելիության ցածր մակարդակը համարվում է Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներից: Եվ, աբորտների մակարդակը նախկին ԽՍՀՄ երկրներում մնում է աշխարհում ամենաբարձրերից մեկը: Հայաստանում աբորտները թույլատրված են կնոջ «ցանկությամբ»՝ հղիության վաղ շրջանում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, 2004-ին Հայաստանը գտնվել է 27-րդ տեղում աբորտների քանակությամբ (1000 կնոջ համար՝ 13.9 աբորտ): ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2009-ին հանրապետությունում արձանագրվել է 10 149 աբորտ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բացարձակ կերպով դեմ է աբորտ հասկացողությանը, այն քննադատում եւ դատապարտում է՝ համարելով մեծագույն մեղքերից մեկը, քանզի հենց Սուրբ Գրքում է գրված. «Մի սպանիր» ¥Ելք 20:13¤: Իսկ սպանությունն այն մեղքն է, որի մասին ինքը՝ Տերը, իր 10 պատվիրանների մեջ նշում է՝ հեռու մնալ դրանից: Մեղք է, քանզի սպանություն գործելով, խլում ենք չնծված մանչուկի կյանքը, որի իրավունքը մենք չունենք: Մի՞թե մարդու մեծագույն իրավունքն ապրելու իրավունքը չէ: Եվ, եթե նույնիսկ, այդ էակին մարդ չհամարենք, մեկ է, պարզից էլ պարզ է, որ այն ապագայում մարդ պիտի դառնա: Այս դեպքում, ուրեմն մենք սպանում ենք այն, ինչը հետագայում մարդ է դառնալու, այսինքն՝ այն արդեն մարդ է այնքանով, որ իր ապագան հաստատապես այդ է նախախնամված ի վերուստ՝ առ Բարձրյալն:

Սակայն, պետք չէ հուսահատվել եւ կարծել, թե ամեն ինչ կորած է: Պետք է միշտ հիշել, որ Ամենագութ Աստված պատրաստ է ներելու անգամ այս մեծ մեղքը, եթե Դու սրտապնդվես, զղջաս  ամբողջ սրտով ու հոգով՝ խոստովանելով ապաշխարես: Բայց, չպետք է մտածել, թե կարելի է մեղք գործել ու ապաշխարել, եւ ամեն ինչ լավ կլինի, հետո նորից մեղք գործել ու նորից ապաշխարել... եւ այսպես շարունակ:

Այլ պետք է ապրել՝ մայրանալու ակնկալիքով ու ձգտումով, չէ՞ որ հայոց ազգին լավ ապագա կարող է սպասվել միայն հայուհիներով, ովքեր իրենց ապրած կյանքով կկոչվեն ու կապացուցեն, որ իրենք մայր Տիրամայրեր են... ԱՄԵՆ:

ԱՐԱՄ ՈՒՐԱՐԱԿԻՐ ԳՅՈՒՐՋՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում