livemarks sitemap
Ուրբաթ, Հոկտեմբերի 18, 2019

qahana1Այսօր՝ մայիսի 15-ին, ընտանիքի օրն է և այդ առիթով Տեր Եսայի քահանա Արթենյանը խոսելով հայկական ավանդական ընտանիքների մասին, ասաց, որ այսօր կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել: Նա ցավով նշեց, որ այսօր ընտանիքների մեծ մասը պարզապես ստատուս լրացնելու համար է և մարդիկ չեն հասկանում, թե ինչի համար է ընտանիքը ձևավորվել և ինչպես պետք է  պահպանել այն:  Նա հավելեց, որ եկեղեցին հաճախ զրույցներ է ունենում նորակազմ ընտանիքների հետ, փորձում է նպաստել ընտանիքների ամրությանը, հանդուրժողականություն է քարոզում:

« Երիտասարդ և նոր կազմվող ընտանիքները կանգնում են բազմաթիվ խնդիրների առաջ՝ սոցիալականից, մինչև հոգևոր արժեքների վերաբերող»:

«Իրավունք»-ի հարցին, թե ինչքանով է զգալի Եվրոպաից ներմուծված կեղծ արժեքների և ազատությունների ազդեցությունը հայկական ընտանիքի վրա, Տեր Եսային պատասխանեց.

« Ես կասեյի ավելի շատ քաղքենիություն է ավելացել: Հատկապես մեր երիտասարդության մեջ կա եվրոպական այդ կեղծ արժեքների շփոթը: Կան եվրոպակա որոշ արժեքներ, որոնցից մենք սովորելու բան ունենք, բայց կան նաև կեղծ արժեքներ ազատության հետ կապված սկանդալներ: Կին և ամուսին հարաբերությունների ազատության պատկերացումը շատ հաճախ մուտացիայի է ենթարկվում մեր հասարակության մեջ և սկսում է քայքայել ընտանիքը, մանավանդ երբ ընտանիքների համար դառնում է խնդիր այսինչ կամ այնինչ նյութական ձեռքբերումը, եթե դա չի լինում կոնֆլիկտի աղբյուր է դառնում ամուսինների միջև: Բայց կարծում եմ, որ սա հաղթահարելի բան է, քանի որ ընտանիքի անդամները գիտակից լինելով հասկանում են, որ դա չէ իրական արժեքը»:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում