livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

kron2











«Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան՝ օգտակար» (Ա Կորնթ. 6:12)

Աստվածաշնչում կան նաեւ հոմոսեքսուալների մասին պատմող դրվագներ, որոնք շատ հատկանշական դեր ունեն բոլորիս համար: Այդ հարցի նկատմամբ ուշադրությունն Աստվածաշնչում պայմանավորվում է նրանով, որ, թերեւս, նրանց ակունքը սկիզբ է առնում միեւնույն էթիկական հիմնախնդիրներից: Բայց այս կնճռոտ հիմնահարցը պարզաբանելու համար մենք պետք է կարողանանք հստակորեն իրարից տարբերակել առաջնային եւ երկրորդական նրբերանգները:

Սկզբում շատ ճիշտ կլինի, եթե հղումներ կատարենք, այնուհետեւ քննարկենք:

Աստվածաշնչում՝ սկսած Հին Կտակարանից, այս թեման կարմիր թելի նման մեր առջեւ ուրվագծվում է: Առաջին անգամ այդ խնդրին հանդիպում ենք Ծննդոց գրքում (19:1-29), որտեղ պատմվում է Սոդոմի ու Գոմորի հանրահռչակ ողբերգական պատմությունը: Այստեղ երեւում է, որ սոդոմացիների տղամարդիկ ուզում էին բռնաբարել Ղովտի տուն եկած տղամարդկանց՝ հրեշտակներին: Եվ Ղովտը նրանց խնդրելով՝ ասում է. «Քավ լիցի, եղբայրներ, մի գործեք այդ չարիքը» (Ծննդոց 19:7):  Բայց, նրանք այդ չարիքը իրագործել չեն կարողանում, եւ իրենց հակաաստվածային արարքի պատճառով պատժվում են. «Դռան մոտ գտնվող մարդկանց՝ փոքրից մինչեւ մեծը, կուրացրին, եւ սրանք հոգնեցին դուռը փնտրելուց» (Ծննդոց 19:11): Սա մի փաստացի պարզ ամփոփում է՝ հասկանալու համար Աստծո վերաբերմունքն արվամոլների նկատմամբ:

Հաջորդ դրվագը Ղեւտացիների գիրքն է. «Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետեւ դա պղծություն է» (Ղեւտ. 18:22) եւ «Եթե որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, ապա նրանք պղծություն գործած կլինեն: Երկուսն էլ «մահվան» թող դատապարտվեն, որովհետեւ մահապարտ են» (Ղեւտ. 20:13): Այստեղ երեւում է հոմոսեքսուալների նկատմամբ շատ խիստ եւ վերջնական վերաբերմունք, ուր անհերքելի կերպով բացասական ու ժխտողական վերաբերմունք է դրսեւորվում տղամարդկանց միջեւ սեռական ակտի հանդեպ, իսկ այս դեպքում «մահվան» թող դատապարտվեն, դա անեծք է:

Նույն գրքում (20:10-16) այդպիսի զանցառնումը համարվում է ամենասխալ ու խոտոր: Ավելին, չհարգված միջանձնային փոխհարաբերությունը մինչեւ իսկ համեմատվում է ինցեստի (արյունապղծության) հետ,  որի հետ միասին մահվան է դատապարտվում ամեն մի «մարդ», ով այդպես կվարվի: Եվ, ինչպես հայտնի է, հնում դրանից զերծ մնալը կարեւորագույն նախապայման էր նաեւ ծիսական մաքրության համար:

Այ, իսկ Նոր Կտակարանում հիշեցվում է. «Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգում...  ո՛չ, արվամոլները Աստծո արքայությունը չպիտի ժառանգեն» (Ա Կորնթ. 6:9-11),  «Բայց այս բանը թող իմանա, որ արդարների համար չէ օրենքը, այլ՝ անօրենների եւ անհնազանդների, ամբարիշտների եւ մեղավորների, անմաքուրների եւ պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, պոռնիկների, արվամոլների, մարդագողերի, ստախոսների, սուտ երդվողների, այլեւ ամեն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետությանը»: (Ա Տիմոթեոս 1:9-10) Համարներում սեքսի էթիկայի դաշտի լուսաբանման տեսանկյունից պարզ է դառնում, որ դեռեւս Վաղ Քրիստոնեական Եկեղեցին շատ վատ ու անհանդուժողական մոտեցում էր որդեգրում հոմոսեքսուալիզմի ու նրա հետեւորդների նկատմամբ: Օրինակ՝ եթե դիտարկենք Աստվածաշնչում Ա Կորնթ. 6:9 եւ Ա Տիմոթեոս 1:10 դրվագների համապարփակ հատվածները, կնկատենք, որ այնտեղ Պողոս առաքյալը հոմոսեքսուալներին անվանում է այնպիսի մարդիկ, որոնք գործում են Աստծուն հակառակ:

Հարկ է նշել, որ Պողոս առաքյալը պատվիրում է Աստծուն փառաբանել իրենց մարմիններում, քանի որ մարմինը պատկանում է ոչ թե իրենց, այլ՝ Աստծուն. «Փախեք պոռնկությունից: Ինչ մեղք էլ որ գործի մարդ, այդ իր մարմնից դուրս է, իսկ ով պոռնկանում է,  իր մարմնի դեմ է մեղք գործում: Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճարն են Սուրբ Հոգու,  որ ձեր մեջ է, եւ որն ստացել եք Աստծուց, եւ դուք ձեր տերը չեք, քանզի մեծ գնով գնվեցիք: Փառավորեցեք Աստծուն ձեր մարմինների մեջ» (Ա Կորնթ. 6:18-20): Քրիստոնեական բարոյագիտության ոլորտում բանալի հատված է Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղղված նամակը (Հռոմ Ա 18-32), քանի որ այս հատվածը միակ առանցքային ու ամբողջական կետն է Նոր Կտակարանում, ուր հոմոսեքսուալիզմի երեւույթը քննադատվում է աստվածաբանական կոնտեքստում «Նույնպես եւ արուները, թողնելով էգի  հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ» (Հռոմ 1:27), նաեւ այստեղ է շեշտադրվում, որ. «Թե այսպիսի բաներ գործողները մահվան են արժանի, եւ ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաեւ նրանք, որ գործողներին հավանություն են տալիս» (Հռոմ 1:32):

Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով եւ նմանողությամբ, մինչդեռ մարդն ընկել է կատարյալ կռապաշտության ճիրանները, որի վառ դրսեւորումներից մեկն է արվամոլությունը: Մարդիկ գիտակցորեն իրենց արարքներով դեմ են դուրս գալիս Աստծուն, որն անմարդկային է ու անասնական, նաեւ անիմաստ ու չհիմնավորված: Մի խոսքով, հոմոսեքսուալներնն իրենց երեսը շրջել են Աստծուց եւ թիկունքով են կանգնած Տիրոջ անսահման փառքի առջեւ: Աստված մարդուն ճշմարտության ճանապարհ է տվել, բայց մարդը չի ուզում ճշմարտությունը (այս դեպքում արվամոլները), ուստի խարխափում է սատանայի մթին ճիրաններում: Այստեղից պետք է եզրակացնել, որ Աստծո բարությունը չարաշահված է այդպիսի թափթփուկների պատճառով, հենց սա է պատճառը, որ Աստծո զայրույթը հենց այս աշխարհից տարածվում է նրանց վրա: Արվամոլությունն անաստվածություն է՝ թաքցված չարիքի տեսքով, բայց այն ունի շատ ծանր հետեւանքներ՝ Աստծո զայրույթին արժանանալով:kron1

Ամեն տեսակի ձեռնարկ՝ կապված արվամոլներին ջատագովելու հետ, մերժում է  աստվածային խոսքն ու պատգամը, որի արդյունքում ապականվում է մարդու մեջ դրված աստվածային ամեն բան. «Այդ իսկ պատճառով տղամարդը, թողնելով իր հորն ու մորը, պետք է միանա իր կնոջը,  եւ երկուսը պետք է լինեն մի մարմին» (Ծննդոց 2:24): Ուստի, հոմոսեքսուալներն իրենց ապրելակերպով մերժում են Աստծուն եւ չեն ցանկանում ճանաչել Նրան:

Վերլուծելով Աստվածաշնչյան գաղափարները այս թեմայի շուրջ, պետք է նշենք, այստեղ դեռ մի բան էլ մեղմ է գրված այս խնդրի մասին, քանի որ այս մշակույթային արժեհամակարգով ամենավատ խոսքերն անգամ պակաս կհամարեի արվամոլների հասցեին, եթե նրանք չեն ուզում շրջվել դեպի Աստված:

Աստված տղամարդուն եւ կնոջը ստեղծել է միմյանց համար, իսկ նրանք, որոնք հակառակվում են աստվածադիր օրինաչափությանը, նմանվում են նրան, ինչ անում է, այսինքն՝ չարիք է գործում ու դառնում չարի ստրկական անոթ: Ըստ այսմ՝ ամեն մի սխալ սեռական հարաբերություն (հատկապես արվամոլությունը) համաձայն Սուրբ Գրքի աստվածաբանական ըմբռնողության, մարդուն օտարում են Աստծուց եւ ջնջում ու վերացնում են արարչագործության ներդաշնակությունը, ուստի մարդը մարդուն դառնում է գայլ, այսինքն՝ սիրելու փոխարեն ոչնչացնում են միմյանց բարոյական արժեքները:

Աստծո սերը պետք է գերազանցի մարդկային ամեն տեսակի մարմնական զգացողություններ եւ էմոցիոնալ մոտեցումներ:

Հարկ է նշել, որ այս խնդիրը անծայրածիր շղթա է, որը գիշատիչ գազանի նման փորձում է հալածել ու թուլացնել Եկեղեցու՝ Քրիստոսի կողմից հիմնադրված հավերժական հիմքերը, հատկապես այսօր՝ 21-րդ դարում սեկուլյարիզացիայի պայմաններում, երբ ամեն մարդ անում է այն, ինչ իրեն նպատակահարմար է համարում:

Աստվածաշնչում այս ողբերգական հիմնահարցը որակվում է՝ որպես մեղքի մարմնացում եւ աստվածուրացություն, ուստի պետք է մերժել ժամանակավորն ու հետեւել Աստծուն, որ մեզ տալիս է անսահման օրհնություն եւ հեռու է պահում կռապաշտությունից:

Ամեն մի մարդ պետք է հաշվի առնի, որ ինքը Եկեղեցու մարմնի բովանդակ անդամներից  մեկն է ամենից առաջ եւ ապա նոր միայն՝ հասարակ էակ, պետք է իր մարմինը անապական պահի, որը կարեւոր նախապայման է նաեւ դիմացինի թե՛ հոգեւոր, թե՛ մարմնավոր առողջության համար:

Սիրելի տղամարդիկ, եւ հատկապես մեր արժանավոր հայ մոլորյալ տղամարդիկ ժամանակն է սթափվելու եւ ուշքի գալու, չէ՞ որ քրիստոնյա ենք մենք, չէ՞ որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, օրհնեց եւ ասաց. «Աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը …» (Ծննդոց 1:27-28): Մի՞թե յուրաքանչյուր արժանավոր մարդ-տղամարդ իրեն պետք է թույլ տա այսպիսի հակաաստվածային մեղք՝ արժանանալով «չարաբաստիկ անեծքի՝ մահվան»: Ուստի զղջացեք, ապաշխարեցեք եւ դարձի եկեք՝ ընդունելով աստվածային պատվիրանները:

Եվ, վերջապես, խուսափե՛ք նման մոլությունից՝ սատանայի մոլորությունից, դա պիղծ ու զզվելի է: Խուսափե՛ք նման կեցվածքից, որպեսզի երկիրը Ձեր գործած արարքների համար ձեզնից նողկանք չզգա…

ԱՐԱՄ ՈՒՐԱՐԱԿԻՐ ԳՅՈՒՐՋՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում