livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

XachԱյն, որ աղանդները մեր երկրում գնալով շատանում են եւ փորձում են խարխլել մեր պետականությունը, նորություն չէ: Թերեւս, փաստ է նաեւ այն հանգամանքը, որ աղանդ կոչեցյալները ֆինանսավորվում են ԱՄՆ-ից, եվրոպական մի շարք երկրներից, դե, իսկ նպատակը պարզից էլ պարզ է` արմատախիլ անել հայ եկեղեցին, որը դարեր ի վեր միախմբել է հայերին` ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ պահերին:

Եվ այսօր հասել ենք նրան, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը իրեն թույլ է տալիս հայտարարել, թե  կրոնական կազմակերպությունները պետք է Հայաստանում քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունենան. ՙԵվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությունը կարեւոր է երկրի համար: Կարեւոր է նաեւ, որ Հայաստանն ուշադրություն է դարձնում կրոնի ազատության հարցին: Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ, ինչի արդյունքում իր վրա որոշակի պարտավորություններ է վերցրել: Ինչ վերաբերում է դավանանքի ազատության վերաբերյալ միջազգային զեկույցին, ապա Հայաստանի հասցեին կա ինչպես քննադատություն, այնպես էլ` դրվատանք: Մենք ընդունում ենք երկրում Հայ առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակը, սակայն որոշ ասպեկտներում բարեփոխումների անհրաժեշտություն կա: Կրոնական կազմակերպությունները պետք է քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունենան: Բացի այդ, երկրում բազմաթիվ այլ խնդիրներ կան` կապված կրոնների հետ՚:

Այնպիսի տպավորություն է, թե մենք ուրիշ դարդ ու ցավ չունենք եւ պիտի լսենք ԱՄՆ դեսպանի բարբաջանքները: Հետաքրքիր է` որտե՞ղ է լինում այդ դեսպան կոչեցյալը, երբ սահմանին եւս մեկ հայ զինվոր է ընկնում : Ինչո՞ւ այդ ԱՄՆ դեսպանը մեր երկրում պետք է թելադրի, թե ինչ դիրք պետք է ունենա Հայ առաքելական եկեղեցին, եւ ինչ նշանակություն պետք է ունենան մեզ համար աղանդները, որոնք ի վերջո մարդկանց խելագարության են հասցնում:

altՄենք զրույց ունեցանք ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ, հասկանալու համար, թե արդյոք ԱՄՆ  դեսպանը իրավունք ունի որոշելու, թե Հայ առաքելական եկեղեցին գերակշիռ դեր պե՞տք է ունենա, թե` ոչ: Այս հայտարարությունը նաեւ նոր աղանդների ավելացման կոչ է: Կոմիտաս վարդապետը տվեց հետեւյալ մեկնաբանությունը. ՙԱմբողջ խնդիրը այն է, որ Հայաստանի կառավարությունը ոչ միայն տոլերանտ է այլ դավանանքների, կրոնների նկատմամբ, այլ չափից ավելի ազատ մոտեցում եւ կեցվածք ունի` ի տարբերություն Վրաստանի կամ Ադրբեջանի, որտեղ այդ իրավունքները շատ սահմանափակ են: Երբ ԱՄՆ դեսպանը իրեն իրավունք է տալիս Հայ եկեղեցուն, ժողովրդին  ինչ-որ տեղ քննադատելու, ես կարող եմ ասել մեկ բան. Հայաստանում ոչ ոք չի մեղադրվում իր հավատամքին  հետեւելու  համար, այլ մեղադրվում են հոգեորսության մեջ: Նրանք փորձում են մարդկանց խաբելով, կեղծ խոստումներով իրենց բուն հավատքից շեղեն եւ տանեն անհասկանալի շարժումների ետեւից: Եվ եթե այդ հավատամքը լիներ միայն մեկը եւ լիներ համոզիչ, ես կհասկանայի, բայց այսօր 200-ից ավելի տարաբնույթ աղանդավորական շարժումներ կան, եւ նրանցից յուրաքանչյուրը գալիս է իր ՙճշմարտությունը՚ քարոզելու անվան տակ մեր հայ ժողովրդի հավաքականությունը պառակտելու: Չեմ կարծում, որ պարոն Հեֆֆերնը կհամաձայներ, եթե նմանատիպ գործողությամբ ինչ-որ մեկը փորձեր ԱՄՆ պետության միասնականությունը խախտել: Այսօր ԱՄՆ պետության շահը պաշտպանվում է այնպես, ինչպես իրենք են հարմար գտնում, եթե դա անգամ չի համապատասխանում  եվրոպական մակարդակի ՙմարդու իրավունքներ՚  հասկացողությանը: Ես ուրախ եմ, որ պարոն Հեֆֆերնը խոսում է բարեփոխության մասին, բայց ես կարծում եմ` նրան ոչ ոք իրավունք չի տվել Հայ եկեղեցու մասին ՙմտահոգ՚ բարեփոխումների առաջարկ ներկայացնել, որովհետեւ Հայ եկեղեցին ունի իր եպիսկոպոսական ժողովը, որը զբաղվում է այդ խնդիրներով: Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել պարոն Հեֆֆերնին, որ նա շատ եւ շատ ՙմտահոգ՚ է կրոնական խնդիրներով, բայց կուզեի, որ նա ավելի մտահոգ լինի, որ Թուրքիան եւ Ադրբեջանը վերացնեն Հայոց աշխարհը շրջափակման ենթարկելը: Դեմոկրատիա` չի նշանակում խոսել միայն նյութերի մասին, որը ցանկալի է, այլ նշանակում է պաշտպանել ժողովրիդի իրավունքը այնտեղ, որտեղ այն ոտնահարվում է: Այս պարագայում մի ամբողջ երկրի ժողովրդավարության դեմքն է ոտնահարվում  Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Ես ուրախ կլինեի, եթե պարոն Հեֆֆերնին այս հարցը հուզեր՚:


ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում