livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

kronԱյսօր հայ հասարակության կյանքում առկա են բազում փորձություններ ու գայթակղություններ, ինչպես նաեւ այն երեւույթները, որ անհարիր են հայ նահապետական ընտանիքի կանոններին, խորթ մեր հայոց պատմությանը, քրիստոնեական մեր հավատքին ու հոգեւոր մեր արժեքներին:

Սակայն 2-րդ աշխարհամարտից հետո սկսվեց նոր սեքսուալ հեղափոխությունը: Այդ ժամանակ «Դը Դոլս» հայտնի ռոք խումբը եղավ առաջինը` ով քարոզում էր ազատ սեքսուալ հարաբերություն, եւ դա ի տես ցուցադրում բեմում:

Սեռական կյանքն սկսեց ազատ կերպով քարոզվել ոչ միայն ռոքերներով, այլ նաեւ մտավորականների միջոցով: Ռեյդն առաջինը եղավ, ով զբաղվում էր անկողնային խնդիրներով, իսկ 1930թ. Ռայխը հեղինակեց «Սեքսուալ հեղափոխությունը»: Այսպիսով, Եվրոպայում բացահայտ սեքսի քարոզչությունն ու թմրադեղերը նպաստեցին, որ կանայք ու տղամարդիկ սկսեցին ապրել ազատ կյանքով եւ չէին ձգտում ամուսնանալ` ընտանիք կազմելու համար: Իսկ պատմության մեջ առաջին անգամ ազատ սեքս քարոզվել է Հռոմում, երբ եկավ հելլենիստական բարքերի ժամանակը:

Ահա այս արդի երեւույթներից է գենդերը` անհատի սոցիալական վարքի ազատ դրսեւորումը: Նա սեռը որոշում է, եւ հասարակությանը ներկայանում է ըստ իր ցանկության` հիմնվելով մարդու «ազատության իրավունքի» վրա… Այո՛, մարդն ազատ է իր ընտրության մեջ, եւ այդ իրավունքը մեզ տրվել է Աստծուց, բայց պետք չէ մոռանալ իրականությունը. «Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան` օգտակար» (Ա Կորնթ. 6:1):

Գենդե՛րը միասեռական է` հոմոսեքսուալ, թե լեզբի, գենդե՛րը մանկապիղծ է, գենդե՛րը երկսեռ է, գենդե՛րը զոոֆիլ «կենդանիների հետ» է, գենդե՛րը ինտերսեքսուալ է: Եվ այս ամենը գենդերի տարաբնույթ տարատեսակներն են: Ահա «գենդերը» Հայաստանում հայտնվեց տարբեր ֆոներով` կինը եւ քաղաքականությունը, ավանդույթի բեռը` հարս գնալու ադաթը իբր թե լեգիտիմացված խտրականություն է եւ հետամնացություն, հանուն «ընտանեկան արժեքների»` կնոջ եւ տղամարդու հավասարություն, ինչպիսին պետք է լինի իրական աղջիկը` ո՛չ կարմիր խնձորին, եւ այլ նման քայքայիչ ու, իբր թե, ժամանակակից դրսեւորումներ: Ու այս ամենն այս հոգեկան շեղվածների համար տարատեսակ սիրո դրսեւորումներ են, քանզի խոսքը գնում է այլասերության մասին: Այսինքն` տղամարդը կարող է իրեն կին հայտարարել, կինը` տղամարդ եւ այլն:

Իսկ ովքեր են այս ամենի հովանավորները, թվենք մի քանիսին.

Հայաստանում բրիտանական «Oxfam» կազմակերպությունը, իսկ Օբամայի վարչակազմն ու USAID-ին սկսել են միասեռական ակտիվիստների նախապատրաստումը համայն աշխարհում: Եվ kron1դեռ ավելին, Արեւմտյան մի շարք չեկեղեցիներ ընդունում են միասեռականերին, եւ օրհնության կարգ կատարում` իրենց վրա վերցնելով Աստծո «անեծքը»: Ուստի, սա այլասերվածության արտաքին ճնշում է: Այս զգալի փոփոխությունները ցնցեցին ողջ Եվրոպան, ինչպես նաեւ մեր փոքրիկ Հայաստանը: Չէ՞ որ Հայաստանը համարվում է Եվրամիության ընտանիքի անդամ, ուստի` կամա թե ակամա կգա ժամանակ, որ մենք էլ կամավոր պարտադիր սկզբունքով կնդունենք, կամ էլ` թե պետք է ընդունենք այդ չարաբաստիկ 57-րդ գենդերային օրենքը` դեմ գնալով մեր խղճին ու աստվածային օրենքին. «Աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը…» (Ծննդոց 1:27-28): Իրենց չարաբաստիկ «մեսիան» սկսում են դպրոցից, այդ իսկ պատճառով դպրոցական ծրագրերում պատրաստվում են սեքս հանդուրժողականության դասեր մտցնել: Այնուհետեւ ներթափանցում են սուրբ եկեղեցի` պահանջելով պսակի օրհնություն: Իսկ միասեռականների ամուսնության դեպքում կփոխվի ընտանիքի սրբության գաղափարը, այսինքն` այն կպղծվի: Եվ, դեռ ավելին, Նիդեռլանդների մանկապիղծների կուսակցությունն իրենց երկրում ճանաչվել է օրինական, եւ կարող է մասնակցել նոյեմբերին կայանալիք ընտրություններին: Արդյունքում ի՞նչ է տեղի ունենում. քիչ չէ, որ մեղքի ճանապարհին են եւ մարդկությանն էլ դրդում են այդ քայլին, նրանք այդ սրբապիղծ մեղքն ուզում են օրինականացնել:

Հայաստանն էլ, ցավոք սրտի, արդեն հետ չի մնում եւ ունի ակտիվ գենդերներ` Լիլիթ Զաքարյանը, ով ՀՀ-ում գենդերներ կազմակերպության փոխնախագահն է, Թամարա Հովնաթանյանը` նախագահը: Եվ եթե այդ ապուշ օրենքը ընդունվի, ապա կամրագրվի գենդերը` որպես տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարքի սահմանումը` սկիզբ դնելով ցանկացած սեռական այլասերվածությունների օրինականացմանը:  Արդյունքում ստացվում է այս շիլաշփոթը, որն, իհարկե, դեռեւս իրավիճակի մեղմ բնորոշումն է, որովհետեւ խոսքը մեր Հայաստանի ապագայի մասին է, ու եթե հայ ազգն ինքը չվերցնի իր ձեռքն ապագայի ղեկը, կշարունակի խաղալիք մնալ մյուս բոլոր սուբյեկտների ձեռքին:

Սիրելի՛ ընթերցող, այսօր մենք իբրեւ վառ վկայություն` Երեւան քաղաքի Կոմայգում այդ ամենի հետեւանքներից մեկն ենք տեսնում: Մի՞թե կառավարության «մեծ» ցանկության դեպքում Հայաստանը 5 րոպեում չի մաքրի այդ վարակիչ ախտը:

57-րդ օրենքը գենդերային այլասերումը ամրագրող օրենք է, քանզի այն սպառնում է ընտանիքին, իսկ այն ազգը, ով չունի ամուր ընտանիքներ, կանգնած է կործանման եզրին: Իսկ այսուհետ ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի` հայ եկեղեցու, նոր Հավատամքն է: Ահա սրա վառ վկայությունն այն եղավ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր սպասավորներն ու մի խումբ հավատացյալներ բողոքի երթ անցկացրեցին` Ալ. Թամանյանի արձանից շարժվելով դեպի ՀՀ կառավարություն: Վաղուց արդեն ժամանակն է, որ մենք հստակ ու վերջնական դիրքորոշում հայտնենք այս բոլոր այլասերվածություններին ու իրենց հովանավոր ղեկավարներին, ովքեր մարդկությանը ներկայանում են որպես բարի մարգարեներ, մինչդեռ նրանք չարքն են. «Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են» (Մատթ.7:15):

Վստահ եմ, որ մեր հայ երիտասարդությունը` Հայաստանի ապագայի տերը, այնքան ուժ կգտնի իր մեջ, որպեսզի կամովին չտրվի այդ դիվային երեւույթին: Եվ, վերջապես, եթե մեկն ուզում է երկնքի արքայությանը բաժնեկից լինել, հավիտենական կյանք ունենալ, ապա իր գործելակերպի հիմքը պետք է որդեգրի սերն ու հավատը: Սերն է բարի գործերի մղիչ ուժն ու անմահության ակունքը, եւ ամենակարեւորը, հայ հզոր ընտանիքի ձեւավորման սկզբնաղբյուրը…

Ուստի, եկեք ասենք Ո՛Չ այլասերվածությանը, որպեսզի կարողանանք չդատապարտվել թունավոր մահվամբ: Սաղմոսերգուն ասում է. «Բայց ովքեր մեղանչում են իմ դեմ, նրանք ամբարշտանում են իրենց հոգու մեջ, եւ ովքեր ատում են ինձ, նրանք սիրում են մահը» (Մատթ.7:15):  Առողջ է մարդու միտքը, եթե բարոյական իմաստով, ճշմարտության լույսով է լուսավորված: Միայն այս դեպքում մենք կկարողանանք կազմել հայեցի ընտանիք` ստանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրհնությունը:

Սիրելի՛ հայեր, բացեք Ձեր հոգու աչքերը, հավատով նորոգվեք եւ զորացեք, որպեսզի օրհնվի Ձեր ընտանիքն ու Ձեր կյանքը:

ԱՄԷՆ:

ԱՐԱՄ ուրարակիր ԳՅՈՒՐՋՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում