livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

altՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ԱմենայնԿաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում քիչ առաջ մեկնարկեց «Ընտանիք, հասարակություն եւ Եկեղեցի. Ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողովը, որը կազմակերպվել է Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից:

Գիտաժողովին մասնակցում են բարձրաստիճան եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ  Խաչատրյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան:

Նախատեսված է ներկայացնել 17 զեկույց: Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերակատարությունը եւ մտածողությունը , պատմականփորձառությունը եւ արդի մարտահրավերները հատկապես վերարտադրողական առողջության եւ իրավունքի ոլորտում:

Գիտաժողովը բաղկացած է լինելու երկու հիմնական մասերից` «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում եւ նրա վրա ազդող գործոնները» եւ «Ժամանակակից հայ ընտանիքի առողջ կայացման ու աջակցման խնդիրները», որոնցում հիմնականում շեշտադրում է կատարվելու հղիության արհեստական ընդհատման եւ հատկապես` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երեւույթի վրա: Գիտաժողովիի աշխատանքը հիմք կծառայի հետագայում առողջապահության վերաբերյալ Հայ Եկեղեցու հայեցակարգի մշակման համար:»


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում