livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

altԵրեկ մամուլում տարածված տեղեկություններից կարելի էր ենթադրել, որ աշխարհի վերջը, իսկապես, մոտ է:

Ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում առկա տեղեկատվության համաձայն` Վատիկանում Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների Սինոդը, որն այս օրերին Վատիկանում ընտանիքի թեմային նվիրված արտակարգ գագաթնաժողով է հրավիրել, կոչ է արել մեծ հարգանքով վերաբերվել համասեռամոլներին եւ ոչ ավանդական զույգերին: Ավելին` հունգարացի կարդինալ Պիթեր Էրդոնն իր ելույթում անդրադառնալով վերոնշյալին` նշել էր, թե մարդկանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին իրենք կան: Կաթոլիկ եկեղեցու կողմից ընտանիքի մասին ավանդական պատկերացումների խեղման այս մտահոգիչ հարցի վերաբերյալ "Զարուհին" զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների վարիչ-տնօրեն Տ. ՀՈՎԱԿԻՄ եպիսկոպոս ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ.

- Նախ նշեմ, որ Կաթոլիկ եկեղեցին դեռ մինչեւ հաջորդ հինգշաբթի որոշում չի կայացնելու, եւ սա ընդամենը հատված է Բուդապեշտի եպիսկոպոսի խոսքից, որը տարածում գտավ մամուլում: Չեմ կարծում, որ Կաթոլիկ եկեղեցին իր դիրքորոշումը` ավանդական ընտանեկան արժեքների շուրջ, փոփոխի, որովհետեւ արքայության հասնելու երկու ճանապարհ կա` առաջինը` դա կուսակրոն վանական կյանքի միջոցով, երբ դու քեզ նվիրում ես Աստծուն, երկրորդը` ընտանիքի միջոցով: Իսկ ընտանիքը լինում է բացառապես կնոջ եւ տղամարդու միջոցով: Կաթոլիկ եկեղեցին հնարավոր է, որ առիթ տա, որպեսզի նման կարգի մարդիկ վերադառնան եկեղեցի, բայց չեմ կարծում` իր ընկալումներն ու ուսմունքը` ընտանիքի եւ ընտանեկան ավանդական արժեքների շուրջ, փոխի: Կրկնում եմ` սա ընդամենը Բուդապեշտի եպիսկոպոսի արտահայտած կարծիքն է, որն իր ճառում ասել է, թե կարեկցանքով պետք է մոտենանք այդ կարգի մարդկանց: Միեւնույն ժամանակ, պետք է հիշենք, որ Բուդապեշտը այն երկրի մայրաքաղաքն է, որը հանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում