livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

Փետր­վար ամի­սը հայ ազ­գի հա­մար լե­ցուն է բազ­մա­թիվ տո­նե­րով ու տո­նախմ­բու­թյուն­նե­րով: Սա­կայն դրան­ցից մենք այսօր կա­ռանձ­նաց­նենք Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցու կող­մից նշվող մի քա­նի կա­րե­ւոր տո­ներ: Եվ այս­պես, ինչ­պես մեզ հետ զրույ­ցում նշեց Սուրբ Հով­հան­նես Մկրտիչ եկե­ղե­ցու հո­գե­ւոր սպա­սա­վոր` ՏԵՐ ՇՄԱ­ՎՈՆ ՔԱ­ՀԱ­ՆԱ ՂԵ­ՎՈՆ­ԴՅԱ­ՆԸ, այս ամ­սին կան բա­զում եկե­ղե­ցա­կան տո­ներ, սա­կայն այ­սօր կա­ռանձ­նաց­նենք եր­կու­սը, որոնց մա­սին մեր հայ ժո­ղո­վուր­դը առա­վել տե­ղյակ է եւ սպա­սում է. դրանք են Տե­առն ըն­դա­ռա­ջը եւ Սուրբ Սար­գի­սը:

- Տեր Շմա­վոն, մի փոքր տե­ղե­կաց­րեք մեր ըն­թեր­ցո­ղին փետր­վար ամս­վա մեջ եկե­ղե­ցա­կան տո­նե­րի ու դրանց առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի մա­սին:

- Նախ սկսենք այն­տե­ղից, որ փետր­վար ամս­վա մեջ բա­զում եկե­ղե­ցա­կան տո­ներ կան: Մաս­նա­վո­րա­պես ամի­սը հա­գե­ցած է սրբե­րի տո­նե­րով ու հի­շա­տակ­նե­րով, սա­կայն կա առանց­քա­յին եր­կու տոն, որը մենք նշում ենք փետր­վա­րի մեջ` այս տա­րի: Առա­ջի­նը Տե­առն ըն­դա­ռաջն է, որն, ի դեպ, ան­փո­փոխ է եւ տոն­վում է փետր­վա­րի 13-ի երե­կո­յից մին­չեւ ամ­սի 14-ը եկե­ղե­ցա­կան օրա­ցույ­ցով: Օրը սկսվում է երե­կո­յան ժա­մեր­գու­թյու­նից:  Իսկ հա­ջորդ տո­նը եկե­ղե­ցին նշում է փետր­վա­րի 19-ին` Սուրբ Սար­գիս զո­րա­վա­րի, նրա որ­դի Մար­տի­րո­սի եւ 14 զի­նա­կից­նե­րի հի­շա­տակ­ման տոնն է:

 

ՏՐՆԴԵԶԸ (ՏԵ­ԱՌՆ ԸՆ­ԴԱ­ՌԱ­ՋԸ)

- Մեր հա­սա­րա­կու­թյու­նը մի քիչ այլ պատ­կե­րա­ցում ու­նի, կամ ան­գամ երե­ւի թե ոմանք ընդ­հան­րա­պես պատ­կե­րա­ցում չու­նեն Տե­առն ըն­դա­ռա­ջի խորհր­դի մա­սին: Ին­չո՞ւ են ասում Տե­առն ըն­դա­ռաջ, եւ ինչ­պե՞ս առա­ջա­ցավ այդ խոսքն ու խոր­հուր­դը:

- Տե­առն ըն­դա­ռա­ջը 40-օրյա  Քրիս­տոս մա­նու­կի տա­ճար ըն­ծայ­ման տոնն է: Ինչ­պես գի­տենք Աստ­վա­ծաշն­չից, հրե­ա­նե­րի մոտ ավան­դույթ կա, որ երբ առա­ջին արու զա­վակն էր ծնվում ըն­տա­նի­քում՝, 40-րդ օրը նրան տա­ճար էր մա­տուց­վում, որ­տեղ կա­տար­վում էր որո­շա­կի արա­րո­ղու­թյուն` գնե­լով աղավ­նի­ներ, տատ­րակ­ներ, ու բաց էին թող­նում՝ ի նշա­նա­կումն այդ տո­նի: Այդ­պես տե­ղի ու­նե­ցավ նա­եւ Հի­սու­սի պա­րա­գա­յում. երբ բե­րե­ցին մա­նուկ Քրիս­տո­սին տա­ճար, տե­ղի ու­նե­ցավ եր­կու հի­ա­նա­լի արա­րո­ղու­թյուն, առա­ջի­նը արու զա­վա­կի տոնն էր, իսկ մյու­սը նրան ըն­դա­ռաջ դուրս եկավ Սի­մե­ոն ծե­րու­նին: Իսկ ավան­դույ­թը Սի­մե­ոն ծե­րու­նու մա­սին մեզ փո­խան­ցում է հե­տե­ւյա­լը. երբ որոշ­վեց, որ պետք է թարգ­ման­վի Աստ­վա­ծա­շուն­չը հու­նա­րեն լե­զու­նե­րով, այդ թարգ­մա­նիչ­նե­րից մե­կի անու­նը Սի­մե­ոն էր, որին բա­ժին էր հա­սել թարգ­մա­նել Եսա­յի մար­գա­րե­ու­թյու­նը: Երբ նա հաս­նում է այն տո­ղե­րին, որ­տեղ գրված է, որ կույ­սը կհղի­ա­նա եւ որ­դի կծնի, վեր­ջինս զար­մա­նում է ու մտա­ծում  այլ ձե­ւով թարգ­մա­նել, քա­նի որ անտ­րա­մա­բա­նա­կան է, թե ինչ­պես պետք է կույ­սը հղի­ա­նա ու ծնի: Սա­կայն  մի քա­նի ան­գամ ոս­կե թե­լով այդ նա­խա­դա­սու­թյու­նը իր ու­ղե­ղում տպվե­լուց հե­տո նա  հաս­կա­ցավ, որ դա Աստ­ծո պատ­գամն է, եւ որ նա հենց այդ­պես էլ պետք է թարգ­մա­նի, ինչ­պես որ կա բնագ­րում: Ինչ­պես նա­եւ իրեն այդ մա­սին աս­վեց հրեշ­տա­կի կող­մից, որ դու մահ չես տես­նի այն­քան ժա­մա­նակ, մին­չեւ չտես­նես կույ­սի ծննդա­բե­րած երե­խա­յին: Եվ ըստ մեզ հա­սած տե­ղե­կու­թյուն­նե­րի՝ Սի­մե­ոն ծե­րու­նին ապ­րել է հա­րյուր տա­րուց ավե­լի, որը տե­սավ, թե ինչ­պես­Հի­սուս մա­նու­կին բե­րե­ցին ու ըն­ծա­յե­ցին տա­ճար: Նա ու­րա­խու­թյամբ այն տես­նե­լով՝ գո­չեց. «Ար­ձա­կիր ինձ, Տեր, խա­ղա­ղու­թյամբ, քա­նի որ ես տե­սա իմ աչ­քե­րով քո Իս­րա­յե­լի փրկու­թյու­նը»: Նա հաս­կա­ցավ, որ Հի­սուս մա­նուկն է Տե­րը, որին ըն­դա­ռաջ դուրս եկավ ծե­րու­նին ու գրկեց նրան: Այ­սինքն՝ Սի­մե­ո­նին տրված էր, որ գրկի ու իր ձեռ­քե­րում ու­նե­նա արա­րիչ մար­դուն, որ­տե­ղից սկսած ար­մա­տա­վոր­վեց Տե­առն ըն­դա­ռաջ տո­նը: Իսկ  հա­յե­րը, ժո­ղովր­դա­կան լեզ­վով ասած, կո­չե­ցին այն «տրնդեզ», որը դարձ­րե­ցին ավան­դույթ: Նա­խորդ օրը երե­կո­յան ան­ցո­ղիկ տար­վա բո­լոր նո­րապ­սակ­նե­րը հա­վաք­վում են իրենց բա­կե­րում, վա­ռե­լով խա­րույկ՝ թռչում կամ շրջում են նրա չորս­բո­լո­րը: Թռչե­լով կրա­կի վրա­յով՝ կար­ծում են, որ լու­սա­վո­րու­թյուն ու բախ­տա­վո­րու­թյուն կտա իրենց: Այս ամե­նը հաշ­վի առ­նե­լով՝ եր­ջան­կա­հի­շա­տակ Գա­րե­գին վե­հա­փառ հայ­րա­պե­տի կող­մից Տե­առն ըն­դա­ռա­ջը ըն­դուն­վեց որ­պես նո­րապ­սակ­նե­րի օրհ­նու­թյան օր, եւ փետր­վա­րի 14-ին պա­տա­րա­գից հե­տո բո­լոր եկե­ղե­ցի­նե­րում կա­տար­վում է նո­րապ­սակ­նե­րի օրհ­նու­թյան կարգ:

ԱՎԱՆ­ԴՈՒՅ­ԹԸ  ԿԱՊ ՉՈՒ­ՆԻ  ԱՍՏ­ՎԱ­ԾԱՇՆ­ՉՅԱՆ  ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅԱՆ ՀԵՏ

- Ստաց­վում է, որ ավան­դույ­թը գրե­թե կապ  չու­նի՞ Աստ­վա­ծաշն­չյան պատ­մու­թյան հետ:

- Այո, որե­ւէ առն­չու­թյուն չկա, սա ուղ­ղա­կի ժո­ղովր­դի մեջ ձե­ւա­վոր­վել ու ար­մա­տա­ցել է: Գու­ցե եւ ար­մատ­նե­րը ինչ-որ ձե­ւով կապ­ված են եղել կրա­կի պաշ­տա­մուն­քի հետ, բայց այ­սօր այս տո­նը, որ մենք կա­տա­րում ենք, որե­ւի­ցե կապ չու­նի կրա­կի պաշ­տա­մուն­քի հետ, այլ հա­կա­ռա­կը՝ Գրի­գոր Տա­թե­ւա­ցին ասում է, որ մենք ցատ­կե­լով կրա­կի վրա­յով, ցույց ենք տա­լիս, որ կրակն այն­քան նվաստ է, որ մենք կա­րող ենք իր վրա­յով թռչել, իսկ էլ ի՞նչ Աստ­ված, որի վրա­յով կա­րող ես թռչել: Մեր եկե­ղե­ցու դիր­քո­րո­շումն այն է, որ սա չի հա­կա­սում մեր դա­վա­նա­բա­նու­թյա­նը, մեր հո­գե­ւոր կյան­քին, դրա հա­մար ազ­գա­յին ավան­դույ­թը կա­րող են կի­րա­ռել մար­դիկ՝ դրա մեջ խո­րը իմաստ չկրե­լով:

- Իսկ չե՞ք կար­ծում, որ այս կերպ մար­դիկ հե­ռու են մնում իրա­կան ավան­դույ­թից ու սկսում պաշ­տել ու ըն­դու­նել այլ բա­ներ: Ստաց­վում է, որ այդ օրը պետք է պար­զա­պես հա­ճա­խել եկե­ղե­ցի, այլ ոչ թե ծախ­սեր անել կամ խա­րույկ վա­ռել:

- Ավան­դույ­թը ինք­նին բա­վա­կա­նին զո­րա­վոր է, ու կա­մաց-կա­մաց այդ ավան­դույ­թի մեջ մենք կբա­ցենք մարդ­կանց աչ­քե­րը՝ ցույց տա­լով քրիս­տո­նե­ա­կա­նը, որը պար­տա­վոր են տես­նել ու կա­տա­րել բո­լո­րը: Տոն, որը ու­նի հո­գե­ւոր ար­տա­քին, նա­եւ ու­նի իր աշ­խար­հիկ ար­տա­ցո­լու­մը, եւ գե­րա­դա­սել աշ­խար­հի­կը ճիշտ չէ:  Մենք եկե­ղե­ցում ավան­դույթ ենք դարձ­րել, որ այդ օրը, եկե­ղե­ցում ժա­մեր­գու­թյու­նից հե­տո, խա­րույկ է վառ­վում, որի շուրջ հա­վաք­վե­լով եր­գում ենք շա­րա­կան, որը նվիր­ված է Քրիս­տո­սին, այդ լույ­սին, որը իրա­կան ջեր­մու­թյունն է, իսկ եթե դրա­նից հե­տո կցան­կա­նան թռչել կրա­կի վրա­յով, դա իրենց գործն է, մի­եւ­նույն է՝ որե­ւէ բան չի փոխ­վե­լու դրա­նով:

ԻՐԱ­ԿԱՆ ՍԵ­ՐԸ ՆԱ Է, ՈՐԸ ՕԳ­ՆՈՒՄ Է ՏՂԱ­ՄԱՐ­ԴՈՒՆ ԵՎ ԿՆՈ­ՋԸ ԳՏՆԵԼ ԻՐԱՐ ՑԱՆ­ԿԱ­ՑԱԾ ՏԱ­ՐԻ­ՔՈՒՄ

- Տեր Շմա­վոն, մեր երկ­րում կար­ծես թե մեկ ավան­դույթ եւս սկիզբ է առել, որը ըստ մեր տե­ղե­կու­թյուն­նե­րի՝ հայ­կա­կան չէ, խոս­քը վե­րա­բե­րում է Սուրբ Վա­լեն­տի­նի օր­վան, որը նշում են փետր­վա­րի 14-ին: Ինչ­պե՞ս այն մուտք գոր­ծեց մեր եր­կիր ու կար­ծես սկսում է ար­մա­տա­վոր­վել:

- Երկ­րորդ տո­նը, որը մենք նշում ենք փետր­վար ամ­սին, դա Սուրբ Սարգ­սի տոնն է, որը այս տա­րի կնշվի ամ­սի 19-ին: Ըստ մեր եկե­ղե­ցու մո­տեց­ման, այս տո­նը նվիր­ված է սի­րա­հար­նե­րին: Այն սե­րը, որը ծաղ­կում է երի­տա­սարդ­նե­րի մեջ, ուղ­ղոր­դում է ըն­տա­նիք կազ­մե­լուն, այլ ոչ թե ժա­ման­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, որը մար­դիկ փոր­ձում են քո­ղար­կել սի­րո տակ: Իրա­կան սե­րը նա է, որը օգ­նում է տղա­մար­դուն եւ կնո­ջը գտնել իրար ցան­կա­ցած տա­րի­քում ու ստեղ­ծել ամուր ու քրիս­տո­նե­ա­կան, գե­ղե­ցիկ  ըն­տա­նիք, որի հիմ­քը սերն է, իսկ ին­քը՝ սե­րը, Աստ­վածն է: Եվ եթե ըն­տա­նի­քի հիմ­քում Աստ­ված է, ապա այդ ըն­տա­նի­քը մնում է ան­սա­սան, կուռ, ամուր՝ բո­լոր քա­մի­նե­րի ու անձ­րեւ­նե­րի դեմ: Թե­պետ այ­սօր շատ եվ­րո­պա­կան նո­րա­մու­ծու­թյուն­ներ ի հայտ եկան, որոնց հետ մեկ­տեղ՝ ինչ-որ Վա­լեն­տին: Ես մի­ան­շա­նակ ու­զում եմ ասել, որ մենք ու­նենք մե­րը, եւ հե­տո՝ ին­չո՞ւ սպա­սել  սի­րա­հար­նե­րի օր­վան, որ նոր մի­այն մար­դիկ ար­տա­հայ­տեն իրենց սե­րը: Ճիշտն այն է, որ ամ­բողջ կյան­քի ըն­թաց­քում այն ար­տա­հայ­տեն իրենց հա­րա­զատ­նե­րին, ան­ծա­նոթ­նե­րին, կո­ղակ­ցին եւ այլն: Այդ պատ­ճա­ռով պար­տա­դիր չէ, որ դրսից գա ինչ-որ ոմն Վա­լեն­տին կամ չգի­տես ով եւ թե­լադ­րի դա  ձեզ: Հայ մար­դը պետք է միշտ հի­շի, որ իրեն տրված է բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն դի­մա­ցի­նին սի­րե­լու ու հար­գե­լու:

- Այ­սինքն՝ այդ օրը Սուրբ Սարգ­սի, հա­մար­վում է սի­րո տոն եւ վե­րա­բե­րում է բո­լո­րին, այլ ոչ թե մի­այն սի­րա­հար­նե­րին կամ չա­մուս­նա­ցած­նե­րին:

- Սուրբ Սար­գի­սը միշտ հա­մար­վել է արա­գա­հաս, մու­րազ­ներ ու երա­զանք­ներ կա­տա­րող սուրբ, որը իր սպի­տակ նժույ­գի վրա քա­մու արա­գու­թյամբ հաս­նում եւ օգ­նում էր մարդ­կանց: Այդ­տե­ղից ել­նե­լով՝ նա հա­մար­վեց սի­րո կամ սի­րա­հար­նե­րի բա­րե­խոս: Դա եկել է ավան­դա­բար, որի մա­սին կան շատ գե­ղե­ցիկ պա­տում­ներ: Եվ եթե այն կա­րե­ւո­րում են մար­դիկ, ապա կա­րող են դի­մել նրա բա­րե­խո­սու­թյա­նը: Ես գի­տեմ բա­զում օրի­նա­կեր, երբ, օրի­նակ, չբեր մարդ­կանց երազ­նե­րում, Սուրբ Սար­գի­սը ավե­տիս է բե­րել, ասե­լով, որ դուք երե­խա եք ու­նե­նա­լու, եւ ի պա­տիվ նրա՝ ծնված երե­խա­յի անու­նը Սար­գիս կամ Մար­տի­րոս են դնում, որը նրա որ­դին է: Այս առու­մով, եթե մար­դիկ ցան­կա­նում են իրենց սե­րը էլ ավե­լի ամ­րաց­նել կամ ար­տա­հայ­տել, ցան­կա­լի է, որ այդ օրը հա­ճա­խեն մեր եկե­ղե­ցի­նե­րը, որ­տեղ ամեն տա­րի կազ­մա­կերպ­վում է այդ տո­նը՝ դրա­նով մեկ ան­գամ եւս փաս­տե­լով, որ  կողմ­նա­կիցն եք ազ­գա­յի­նի, այլ ոչ թե դրսից բեր­ված կար­միր սրտիկ­նե­րի, որոնց մեջ ոչ մի ազ­գա­յին շունչ չկա՝ բա­ցի հա­յե­րեն տա­ռե­րից: Սուրբ Սար­գի­սը եւս ժո­ղովր­դա­կան ավան­դույթ է եւ  որե­ւէ առն­չու­թյուն  չու­նի Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցու հետ: Նա­խորդ օրը երե­կո­յան փո­խինձ էին լցնում սկու­տե­ղի վրա՝ դնե­լով այն տան տա­նի­քին, իսկ հա­յե­րի մոտ տնե­րի տա­նիք­նե­րը հարթ էին, եւ եթե առա­վո­տյան տես­նում էին, որ այդ սկու­տե­ղի մեջ նա­լի տեղ կա, այ­սինքն՝ Սուրբ Սար­գիսն է ան­ցել նժույ­գով, այս­պես ասած՝ օրհ­նել կամ ավե­տիս է տվել, որ ին­քը իրենց կող­քին է, եւ կա­րող են դի­մել իր բա­րե­խո­սու­թյա­նը: Պատ­րաս­տել են նա­եւ աղի բլիթ­ներ, իսկ ազաբ­նե­րը երե­կո­յան այն ճա­շա­կել են, ու երա­զում ով նրանց ջուր է տվել, հե­տա­գա­յում փե­սա­ցուն կամ հարս­նա­ցուն պետք է լի­ներ: Բայց այս ամե­նը ըն­դա­մե­նը ավան­դույթ է, որին մեծ տեղ տալ չի կա­րե­լի, քա­նի որ դրա­նով չի, որ տրվե­լու է այդ ամե­նը: Այս ավան­դույ­թի մեջ կա նուրբ հո­գե­բա­նա­կան պահ, եւ դա մի­այն իրենց թվում է, թե տես­նում են կոնկ­րետ մար­դու: ՈՒ երա­զի մեջ տե­սա­ծի դեմ­քը բե­րում ու նմա­նեց­նում են իրա­կա­նում իրենց հան­դի­պած մար­դուն:

ՇԱ­ՊՈՒ­ՀԸ ՍԻ­ՐՈՎ  ԸՆ­ԴՈՒ­ՆՈՒՄ Է  ՍՈՒՐԲ ՍԱՐԳ­ՍԻՆ  ԵՎ ՆՇԱ­ՆԱ­ԿՈՒՄ ՆՐԱՆ  ԶՈ­ՐԱԳՆ­ԴԵ­ՐԻ ՀՐԱ­ՄԱ­ՆԱ­ՏԱՐ

- Կար­ծում ենք՝ շա­տե­րին կհե­տաքրք­րի  Սուրբ Սարգ­սի մա­սին պատ­մու­թյու­նը, եթե կա­րե­լի է հա­կիրճ ներ­կա­յաց­րեք այն:

- Ս. Սար­գիս զո­րա­վա­րը իր որ­դու` Մար­տի­րո­սի եւ 14 քաջ մար­տիկ­նե­րի հետ  նա­հա­տակ­վել է հա­նուն քրիս­տո­նե­ա­կան հա­վատ­քի: Արի­ու­թյան հա­մար Ս. Սար­գի­սը Մեծն Կոս­տան­դի­ա­նոս կայ­սեր (285-337) կող­մից կարգ­վում է իշ­խան եւ սպա­րա­պետ` Հա­յաս­տա­նին սահ­մա­նա­կից Կա­պա­դով­կի­ա­յում:  Նա ոչ մի­այն գե­րա­զանց սպա­րա­պետ էր, այ­լեւ հի­ա­նա­լի քա­րո­զիչ: Օգտ­վե­լով կայ­սեր հո­ժա­րու­թյու­նից` իր իշ­խա­նու­թյան տակ գտնվող քա­ղաք­նե­րում քան­դում է մե­հյան­ներ, կա­ռու­ցում եկե­ղե­ցի­ներ, տա­րա­ծում քրիս­տո­նե­ու­թյու­նը: Երբ Հու­լի­ա­նոս Ու­րա­ցո­ղի թա­գա­վո­րու­թյան օրոք (360-363) սկսվում են Քրիս­տո­սի եկե­ղե­ցու հա­լա­ծանք­նե­րը, Ս. Սար­գի­սը, աստ­վա­ծա­յին հայտ­նու­թյամբ հրա­ման առ­նե­լով հե­ռա­նալ կայս­րու­թյան սահ­ման­նե­րից, իր որ­դի Մար­տի­րո­սի հետ գա­լիս, ապաս­տա­նում է քրիս­տո­նյա Հա­յաս­տա­նում, ուր թա­գա­վո­րում էր Տի­րան ար­քան` Մեծն Տրդա­տի թո­ռը` Խոս­րո­վի որ­դին: Տե­ղե­կա­նա­լով, որ Հու­լի­ա­նո­սը մեծ զոր­քով շարժ­վում է Պարս­կաս­տա­նի վրա, հա­յոց ար­քան, ձգտե­լով իր եր­կի­րը զերծ պա­հել հար­ձակ­ման վտան­գից, հոր­դո­րում է Սարգ­սին ծա­ռա­յու­թյան անց­նել Շա­պու­հի մոտ: Շա­պու­հը սի­րով ըն­դու­նում է Ս. Սարգ­սին եւ նշա­նա­կում նրան զո­րագն­դե­րի հրա­մա­նա­տար: Զո­րա­կան­նե­րից շա­տե­րը, տես­նե­լով փայ­լուն զո­րա­վա­րի բա­րե­պաշ­տու­թյունն ու վար­քով վկա­յած նվի­րումն առ Աստ­ված, իր աղոթք­նե­րով Տի­րոջ գոր­ծած հրաշք­նե­րը, հրա­ժար­վում էին հե­թա­նո­սու­թյու­նից եւ դառ­նում քրիս­տո­նյա: Սա­կայն Շա­պու­հը պա­հան­ջում է նրա­նից պաշ­տել կրա­կը եւ զոհ մա­տու­ցել: Զո­րա­վարն ան­մի­ջա­պես մեր­ժում է այն` ասե­լով. «Երկր­պա­գե­լի է մեկ Աստ­ված` Ամե­նա­սուրբ Եր­րոր­դու­թյու­նը, Ով ստեղ­ծել է եր­կինքն ու եր­կի­րը: Իսկ կրա­կը կամ կուռ­քե­րը ի բնե աստ­ված­ներ չեն, հո­ղե­ղեն մար­դը դրանք կա­րող է փչաց­նել»: Այդ խոս­քե­րից հե­տո Ս. Սար­գի­սը կոր­ծա­նում է բա­գի­նը: Զայ­րա­ցած ամ­բո­խը հար­ձակ­վում է Ս. Սարգ­սի եւ նրա որ­դու վրա: Առա­ջի­նը նա­հա­տա­կու­թյան պսակն ըն­դու­նում է նրա որ­դին` Մար­տի­րո­սը: Ս. Սար­գի­սը բան­տարկ­վում է եւ անե­րեր մնա­լով իր հա­վատ­քի մեջ` գլխատ­վում: Նա­հա­տակ­վե­լուց հե­տո Ս. Սարգ­սի մարմ­նի վրա լույս է ծա­գում: Քրիս­տո­նե­ա­կան հա­վատ­քի հա­մար նա­հա­տակ­վում են նա­եւ Ս. Սարգ­սին հա­վա­տա­րիմ տասն­չորս զին­վոր­նե­րը: Հա­վա­տա­ցյալ­նե­րը նա­հա­տակ­նե­րի մար­մին­ներն ամ­փո­փում են Հա­մի­ան քա­ղա­քում: Ս. Մես­րոպ Մաշ­տոց վար­դա­պե­տը Ս. Սարգ­սի մա­սունք­նե­րը բե­րում է Կար­բի (Աշ­տա­րա­կի շրջան)` տե­ղում կա­ռու­ցե­լով երա­նե­լու անու­նը կրող եկե­ղե­ցի:

- Իսկ որ­քա՞ն ժա­մա­նակ է, որ մենք տո­նում ենք այս տո­նը:

- Հայ Առա­քե­լա­կան սուրբ եկե­ղե­ցին այն տո­նում է վեր­ջին 10 տար­վա ըն­թաց­քում՝ որ­պես նո­րա­մու­ծու­թյուն, որի հետ կապ­ված տար­բեր տո­նախմ­բու­թյուն­ներ են կազ­մա­կերպ­վում, որով մարդ­կանց մեկ ան­գամ եւս հի­շեց­նում են իրենց ար­մատ­նե­րի մա­սին:

ԱՐ­ՄԵ­ՆՈՒ­ՀԻ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում