livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

Այս անգամ «Զարուհի» ամսագրի ընթերցողին ենք ներկայացնում նոյեմբեր, դեկտեմբեր եւ հունվար ամիսների կրոնական տոնացույցը: Խորագրի ներքո տոներն, այս անգամ,  ներկայացվում են մասնակիորեն:

kron3Նոյեմբերի 5: Հրեշտակապետների տոնն է: Ս. հայրերի վկայությամբ, հրեշտակները բաժանվում են 9 դասի` Սերովբեներ, Քերովբեներ, Աթոռներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետեր, Հրեշտակներ:

Գաբրիել հրեշտակը Աստծո անմիջական պաշտոնյան է, որն իրագործում է Տիրոջ կարեւորագույն որոշումներն ու տնօրինությունները:

Միքայել. նշանակում է` «Ո՞վ է Աստծուն նման», Երկնավոր Արքայի փառքի ու նրա ժողովրդի պաշտպանության համար մարտնչողն է:

Նոյեմբերի 6-ին կլրանա Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ .Տ. Գարեգին Երկրորդի Օծման 12-րդ տարեդարձը:

Նոյեմբերի 7: Ս. Մելիտոսը` Անտիոքի արքեպիսկոպոսը ծնվել է Փոքր Հայք Մելիտինե քաղաքում: 358թ. դարձել է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, ապա 360թ. գահակալել է Անտիոքի աթոռին: Եղել է Բարսեղ Մեծի ընկերակիցը: Գործուն մասնակցություն է ունեցել Արիոսականների դեմ մղվող պայքարում, որի համար էլ Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվել է աքսորի:

Նոյեմբերի 14: Ս. Կալինիկոսը, ով ծնունդով եւս Կիլիկիայից էր նահատակվել է Գանգրա քաղաքում: Շրջելով քաղաքներով ու գյուղերով` քրիստոնեություն էր քարոզում: Անկյուրիայում ձերբակալվում եւ մատնվում է տանջանքների, որից հետո նրան հագցնում են մեխերով երկաթե կոշիկներ եւ ուղարկում Գանգրա: Ճանապարհին նա աղոթքով քարից ջուր է բխեցնում ծարաված զինվորների համար: Ի հատուցումն դրան, զինվորները ցանկանում էին նրան ազատ արձակել, սակայն երկյուղելով պատժից` հանձնում են նրան դատավորին: Իսկ դատավորի վճռով Կալինիկոսը նետվում է վառարանը:

Ս. Դոմետիոսը տարսոնցի քրիստոնյա ընտանիքի զավակ էր, մասնագիտությամբ` բժիշկ: Նա ամենուրեք շրջում ու բժշկում էր աղքատ հիվանդներին: Իր ճամփորդության ընթացքում, օրերից մի օր, հասնում է Նիկիա, որտեղ սրտապնդում է հալածանքների տակ գտնվող քրիստոնյաներին: Սակայն վերջինիս ձերբակալում եւ տանում են Նիկոմեդիա` դատելու: Հակառակ մարտիրոսանալու իր բուռն փափագին` Աստված խնայում է նրան չարչարանքներից ու փոխարենը վարձատրում այլ փառքով ու պատվով: Դոմետիոսը, շղթայակապ չարչարանքին տարվելու պահին, երբ մի պահ կանգ է առնում աղոթելու, ավանդում է իր մաքուր եւ բարեսեր հոգին 303թ.:

Նոյեմբերի 21: Սուրբ Աստվածածնի Տաճարին ընծայման օրն է եւ ըստ ավանդության, որն արձանագրված է Հակոբոսի նախաավետարանում, երեք տարին լրանալուց հետո ծնողները Մարիամին ընծայում են տաճարին, ուր եւ մնում է այնքան ժամանակ, մինչեւ նշանվում իր ապագա ամուսնու` Հովսեփի հետ: 7-րդ դարի վերջին եւ 8-րդի սկզբին Ընծայման տոնն արդեն նշվում էր Կոստանդնուպոլսում: Հայ եկեղեցիներ այն մուտք է գործել 18-րդ դարում եւ բոլոր եկեղեցիներում տոնվում է նույն օրը:

Նոյեմբերի 26: Ս. Գրիգոր Սքանչելագործը ծնվել է 210թ. Պոնտիսի Նիոկեսարիայում: Սովորել է Աթենքում, Պաղեստինի Կեսարիայում` 8 տարի kron4աշակերտելով Որոգինեսին, եւ Ալեքսանդրիայում: Հայրենիք վերադառնալիս ձեռնադրվում է Նեոկեսարիայի եպիսկոպոս: Ըստ ավանդության, եպիսկոպոս ձեռնադրվելու ժամանակ Հովհաննես ավետարանիչը նրան թելադրում է Հավատո Հանգանակը: Վերջինս հայտնի է իր հրաշագործություններով եւ շատ հեթանոսների դարձի բերելով առ Քրիստոս: Նիոկեսարիայում, եպիսկոպոս ձեռնադրվելու օրերին հազիվ 17 քրիստոնյա կար, իսկ նրա մահվան ժամանակ հազիվ 17 հեթանոս էր մնացել: Ժողովուրդը նրան «Սքանչելագործ» անունն է տվել:

Նոյեմբերի 28: Ս.Հուլիանե կույսը  նահատակվել է Դիոկղետիանոսի օրոք, Նիկոմեդիա քաղաքում, 18 տարեկանում: Նշանավոր հեթանոսի դուստր էր, սակայն լինելով քրիստոնյա` հրաժարվում է ամուսնանալ քաղաքի հեթանոս կառավարչի հետ, որի համար ենթարկվում է դաժան տանջանքների: Տեսնելով նրա չարչարանքները` 500 տղամարդ եւ 130 կին հավատում են Քրիստոսին, որի պատճառով եւ` գլխատվում: Դրանից հետո գլխատվում է նաեւ Հուլիանեն:

Ս.Վասիլուհի կույսը նահատակվել է կրկին Դիոկղետիանոսի ժամանակ, Ալեքսանդր կառավարչի կողմից` ինը տարեկանում: Քրիստոսին դավանելու համար ենթարկվել է երկարատեւ չարչարանքների, սակայն Աստծո օգնությամբ մնացել է ողջ ու անվնաս: Ցնցված Ալեքսանդր կառավարիչը սկսում է հավատալ Քրիստոսին եւ ընկնում նահատակուհու ոտքերն եւ շուտով երկուսն էլ իրենց հոգիներն են ավանդում Տիրոջ ձեռքը:

Նոյեմբերի 29: Անտիոքի Ս. Խունկիանոս քահանան նահատակվել է Դիոկղետիանոսի ժամանակ` Նիկոմեդիայում: Ծնունդով Ասորիքից, 12 տարեկանում որբանալով` բաժանում է իր ունեցվածքը եւ սկսում վարել ճգնակեցական կյանք: Ձեռնադրելով քահանա` Անտիոքում հիմնում է մի կրթարան: Հալածանքների ժամանակ արգելափակվում է Նիկոմեդիայի բանտում, որտեղ մահանում է 9 տարի անց` տանջանքներից ու սովից: Խունկիանոսի հանրահայտ աշխատանքը կապված է Աստվածաշնչի հունարեն տեքստի հետ:

 

ԴԵԿՏԵՄԲԵՐ

 

Դեկտեմբերի 3: Քրիստոս համբարձումից առաջ պատվիրեց իր առաքյալներին եւ աշակերտներին` գնալ ու քարոզել աստվածային նոր վարդապետությունը ամբողջ աշխարհում եւ բոլորին քրիստոնյա դարձնել` մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Առաքյալները կոչումի խորը գիտակցությամբ ներշնչված եւ աստվածային շնորհով օժտված, ցրվեցին աշխարհով մեկ` տարածելու Մեծ Վարդապետի Ավետարանը: Քրիստոսի առաքյալներից երկուսը` Ս. Թադեոսը եւ Ս. Բարդուղիմեոսը, քարոզեցին եւ քրիստոնեությունը տարածեցին Հայաստան աշխարհում, ուր եւ նահատակվեցին Սանատրուկ թագավորի հրամանով: Ըստ ավանդության, Թադեոս առաքյալն իր հետ Հայաստան բերեց Ս. Գեղարդը, Իսկ Բարդուղիմեոս առաքյալը` Տիրամոր պատկերը, որը զետեղեց Անձեւացյաց գավառի Դարբնաց-Քար կոչված վայրում` ավետելով Անահիտի մեհյանը եւ հիմնելով Հոգյաց վանք Կուսանոցը:

Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների այս քարոզչությունների եւ անհատականությունների համար էլ Հայ եկեղեցին համարվում է Առաքելական եւ կոչվում է` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի:

kron5Դեկտեմբերի 7: Կարծում ենք` այս օրը հայ ազգի հիշողություններից ու մեր պատմության էջերից չի ջնջվի: Այս չարաբաստիկ օրը 22 տարի առաջ խլեց բազում զոհեր:

Դեկտեմբերի 9: Աստվածածնի ծնողները` Հովակիմը եւ Աննան, մինչ ծերություն զավակ չունեին եւ միշտ աղոթում ու խնդրում էին Աստծուն, որ իրենց զավակ պարգեւի: Նրանց աղաչանքները տեղ են հասնում, եւ Աստված նրանց դուստր է պարգեւում, որին կոչում են Մարիամ:

Դեկտեմբերի 13: Ս. Շմավոնը Քրիստոսի 72 աշակերտներից էր եւ Փրկչի ազգականը, Հովսեփ Աստվածամոր եղբորորդին: Քրիստոսի Համբարձումից հետո Շմավոնը եւս, մյուս աշակերտների նման, սկսեց քարոզել Հիսուս Քրիստոսին: Հակոբոսի սպանությունից հետո աշակերտները հավաքվեցին` որոշելու, թե ով է հաջորդելու նրան` որպես Երուսաղեմի եպիսկոպոս, եւ միաձայն ընտրեցին Շմավոնին, թեեւ նա արդեն ծերացած էր: Շմավոնը սկսեց վարել իր առաքելական պաշտոնը` համայն Պաղեստինին քարոզելով Տիրոջ Ավետարանը, եկեղեցիներ կառուցելով ու քահանաներ ձեռնադրելով մինչեւ խոր ծերություն: Տրայանոս կայսեր հալածանքների ժամանակ նա բանտարկվում եւ խաչվում է: Սուրբ Շմավոնն ավանդում է իր հոգին 108 թվականին` 120 տարեկան հասակում:

Դեկտեմբեր 22: Նիկոմեդիայի 20 հազար քրիստոնյաներ նահատակվել են Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիլիանոսի օրոք: Հալածանքների ժամանակ կասրը քաղաքի քրիստոնյաներին հրամայում է ուրանալ Քրիստոսին` սպառնալով հրկիզել տաճարը: Հանուն բոլոր հավատացյալների` Գղերիկոս քահանան մերժում է կայսեր պահանջը եւ չարչարանքների մատնվելուց հետո այրվում է:

Քրիստոսի ծննդյան տոնին կայսրը կատարում է իր սպառնալիքը եւ վերջապես հրկիզում եկեղեցին` այնտեղ աղոթող քրիստոնյաների հետ միասին:

Միեւնույն հալածանքների ժամանակ, ի թիվս այլոց, գլխատվում են նաեւ նախկին հեթանոս քրմուհիներ Ինդոսը եւ Դոննան, ովքեր հավատացել էին Քրիստոսին:

Դեկտեմբերի 24: Սուրբ Դավիթ մարգարեն հինկտակարանյան կենտրոնական դեմքերից մեկն է: Նրա սերնդից էր Սուրբ կույս Մարիամ Աստվածածինը, ով մարմնով ծնունդ տվեց Հիսուսին: Դավիթը թագավոր էր, սաղմոսերգու, մարգարե եւ մեսիայի նախակերպար: Նրա անունն առաջին անգամ հիշատակվում է «Թագավորաց» երկրորդ գրքում: Դավիթը Բրոսի եւ Հռութի ծոռն էր: Նա Հիսուսի` Հուդայի ցեղախմբերից մեկի առաջնորդի, որն ապրում  էր Բեթղեհեմում` Դավթի ծննդավայրից էր եւ 8 որդիներից կրտսերը: Դավթի կյանքի ու գործունեության մասին տեղեկություներ կարելի է քաղել Հին Կտակարանից: Ըստ ընդունված ժամանակագրության, Դավիթը ծնվել է Ն. Մ. 1085թ.: Նա եղել է հովիվ: Փղշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին` այսպիսով հաղթանակ բերելով Իսրայելին: Սավուղ թագավորի մահից հետո նա դառնում է Իսրայելի թագավորը, հիմնադրում Երուսաղեմ քաղաքը: Դավթի պատմությունը բաժանվում է երեք շրջանների` մինչ թագավոր դառնալը, նրա թագավորությունը Հեբրոնում` որպես Հուդայի թագավոր, եւ ապա Երուսաղեմում` որպես ամբողջ Իսրայելի թագավոր: Թագավորել է 40 տարի Ն. Մ. 1055-1015թթ.: Դավիթը գրել է Սաղմոսների գիրքը, որը պարունակում է մարգարեություններ` Փրկչի մասին:

Դեկտեմբերի 27: Սուրբ Պետրոս առաքյալը ձկնորս էր: Երբ առաջին անգամ Հիսուսը հանդիպում է Պետրոսին, ասում է. «Հովնանի որդի Սիմոնն էս, դու պիտի կոչվես Կեփաս», որը նշանակում է` «վեմ քար», հունարեն` Պետրոս: Նրա գործը եղավ այն, որ աստվածային թելադրանքով եւ հատուկ տեսիլքով հեթանոսներին ընդունեց եկեղեցու գիրկը: Իր քարոզչության ճանապարհին Պետրոս առաքյալը Անտիոքից հասնում է Հռոմ եւ գլխիվայր խաչվելով նահատակվում: Ըստ ավանդության, նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Հռոմի Սուրբ Պետրոս եկեղեցին:

Սուրբ Պողոս առաքյալը ծանոթ է  «13-րդ առաքյալ» կամ «հեթանոսաց առաքյալ» անուններով: Նրա համառության շնորհիվ էր, որ քրիստոնեությունն ազատվեց հրեական օրենքի թելադրանքից: Նահատակվել է 67թ.` Հռոմում: Ավանդաբար նրան են վերագրվել Նոր Կտակարանում պահպանված 14 նամակները:

Դեկտեմբերի 29: Ս. Հովհաննես առաքյալն արժանացել է Քրիստոսի մասնավոր սիրուն` կոչվելով «սիրելի աշակերտ»: Հիսուսի ձերբակալման գիշերը նա հավատարմորեն հետեւեց իր Վարդապետի չարչարանքներին` ուղեկցելով նրան մինչեւ Գողգոթա, որտեղ Քրիստոսն իր մորը հանձնում է Հովհաննեսին` ասելով. «Սա է քո մայրը», իսկ մորն ասում է. «Սա է քո որդին»: Հովհաննեսն էր, որ երբ կիրակի առավոտյան  լսեց Հիսուսի հարության լուրը, Պետրոսի հետ շտապեց գերեզման, հավատաց Քրիստոսի հարությանը` առանց Հարուցյալին տեսնելու: Մահացել է մոտ 100թ., Եփեսոսում` 95 տարեկանում: Գրել է 4-րդ Ավետարանը: Նրան են վերագրվում իր անունով երեք ընդհանրական նամակներն ու «Հայտնությունը»:

Դեկտեմբերի 31: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:

Հունվարի 6: ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ, ՁԵԶԻ ՄԵԶԻ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ:

Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնն է: Այդ օրերին  Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ` ամբողջ երկրում մարդահամար kron1անելու: Եւ բոլորը գնում էին արձանագրվելու մարդահամարի` յուրաքանչյուրն իր քաղաքում: Հովսեփն էլ, Դավթի տնից ու ազգատոհմից լինելով` Գալիլիայի Նազարեթ քաղաքից, ելավ-գնաց դեպի Հրեաստան` Դավթի քաղաքը, որը Բեթղեհեմ էր կոչվում, մարդահամարի մեջ արձանագրվելու Մարիամի հետ, որը նրա հետ նշանված էր եւ հղի: Եվ երբ նրանք այնտեղ հասան, Մարիամի ծննդաբերության օրը լրացավ, եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար: Այդ շրջանում բացօթյա բնակվող հովիվներ կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում: Եվ այդ ժամանակ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, որից նրանք սաստիկ վախեցան: Այդ ժամանակ հրեշտակն ասաց նրանց. «Մի վախեցեք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետեւ այսօր, Դավթի քաղաքում ծնվեց մի Փրկիչ, որը օծյալ Տերն է: Եվ սա ձեզ համար նշան կլինի խանձարուրով փաթաթված եւ մսուրի մեջ մի մանուկ կգտնեք»: Հանկարծ այդ հրեշտակի հետ երեւաց զորքերի մի բազմություն, որն օրհնում էր Աստծուն եւ ասում. «Փառք Աստծուն` բարձունքներում, եւ երկրի վրա խաղաղություն եւ հաճություն` մարդկանց մեջ»:

Հունվարի 13: Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության պատմությունը: «Երբ Հիսուս մանուկի ութ օրերը լրացավ ու նրան թլպատեցին, նրա անունը Հիսուս դրեցին, ինչպես որ կոչվել էր հրեշտակի կողմից, երբ դեռ չէր հղիացել մոր որովայնում: Երբ նրա սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն նրան տարան Երուսաղեմ` Տիրոջը ներկյացնելու համար, ինչպես որ գրված էր Տիրոջ օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար Սուրբ պիտի կոչվի»: Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն` ընծա պետք է տալ մի զույգ տատրակ, կամ աղավնու երկու ձագ»:


Նյութը պատրաստեց

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում